Wednesday, 15 05 2024
Շարունակվում են Բագրատ արքեպսկ Գալստանյանի առաջնորդած խաղաղ, անհնազանդության գործողությունները
ԵՊՀ-ում չկա և չի կարող լինել քաղաքական որևէ գործընթաց․ ԵՊՀ-ի հայտարարությունը
Քննարկվել են Հայաստան-Սլովակիա ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ՀՀ-ն շահագրգիռ է խորացնելու և ընդլայնելու փոխգործակցությունը Ֆրանսիայի հետ բոլոր ոլորտներում. վարչապետ
Զախարովան ողջունել է Ալմաթիում ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը
«ՌԴ-ն Հայաստանին չի առաջարկել դուրս հանել սահմանապահներին Իրանի և Թուրքիայի սահմաններից». Զախարովա
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Վանաձորցուն 3000 դրամ են վճարել՝ հանրահավաքի գալու համար
Հայ-հնդկական պաշտպանական առաջին խորհրդակցությունը
14:45
«Իվանիշվիլին անձնական շահերը վեր է դասել Վրաստանի շահերից». Օ՛Բրայեն
Խարկովի մարզի երեք շրջաններից տարհանվել է գրեթե 8000 մարդ` ռազմական գործողությունների պատճառով
Էրդողանն արտակարգ նիստ է անցկացրել պետական հեղաշրջման մասին նախազգուշացումից հետո
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանն ու Ֆրանսիան ընդլայնում են համագործակցությունը քաղաքացիական ավիացիայի ոլորտում
Վլադիմիր Կարապետյանը հանդիպել է Մոլդովայի ԱԳՆ պետքարտուղարի հետ
Կադրային վերանշանակումներ ՊՆ-ում
Պուտինը հաստատել է ՌԴ կառավարության նոր կազմը
Բրայան Մեյը և Գարիկ Իսրայելյանը միահյուսում են նոտաներն ու աստղերը. ծնվում է STARMUS փառատոնը
ԱՄՆ կառավարությունն աջակցում է Հայաստանի պետական հաստատությունների զարգացմանը
«Արևմուտքը լռում է Հայաստանի ցույցերի վերաբերյալ». Զախարովա
Կիպրոսում Հայաստանի դեսպանատուն կհիմնվի
12:45
Բլինքենը կիթառ է նվագել և երգել Կիևի բարերից մեկում
Արյունաբանական կենտրոնի տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Որակավորվել են կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի ՊՄԳ ծրագրի ընտրության փուլին մասնակցած 3 թեկնածուներ
Երիտասարդի մոտ դանակներ են հայտնաբերվել, փողոցի մայթեզրի խոտածածկ հատվածում՝ ատրճանակ
12:26
Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին
Ռոստովում 2 պայթյուն է տեղի ունեցել վառելիքի պահեստում ԱԹՍ-ների հարձակման պատճառով
12:03
Մի դրամի ուժը ամփոփում է Դասավանդիր Հայաստանի հետ երկամյա ծրագիրը
Լուրերի օրվա թողարկում 12։00

Հույս ունեմ, որ Պատրիարքն ընդառաջ կգնա միաբանների կոչին և հետ կկանչի իր ստորագրությունը. Արիս Շիրվանյան

Սաղիմահայերը պահանջում են Նուրհան պատրիարքի հրաժարականը՝ ապօրինի համարելով նրա որոշումը։ Բանն այն է, որ պատրիարքը Երուսաղեմի վանքապատկան հողատարածքը 99 տարվա վարձակալությամբ թույլտվություն է տվել հրեա գործարարին հյուրանոց կառուցելու նպատակով: Տեղի միաբանները ընդվզում են պատրիարքի որոշման դեմ։ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու արտասահմանյան թեմերում ծառայող Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց Միաբանության անդամները նույնպես միացել են միաբաններին և հայտարարություն են տարածել, որտեղ մտահոգություն են հայտնել վերջին շրջանում Երուսաղեմում «Կովերի պարտեզ» տարածքը վարձակալությամբ տալու հետ կապված: Միաբանների և եպիսկոպոսների հայտարարությանն է միացել Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը։

«Առաջին լրատվական»-ը Երուսաղեմի պատրիարքությունում ստեղծված իրավիճակի շուրջ զրուցել է Երուսաղեմի հայոց պատիրարքություն երկար տարիներ տեղապահ աշխատած Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանի հետ։

-Սրբազան, Երուսաղեմի Հայոց պարտրարքությունից չկան ազդակներ, որ ընդառաջ կգնան ձեր պահանջին, այս պայմաններում ինչպե՞ս է հնարավոր փրկել «Կովերի պարտեզ» տարածքը:

Արդեն նշել ենք, որ նախընտրելի է, էր պատրիարքը և այդ գործարքը մյուս ստորագրողները հետ վերցնեն իրենց ստորագրությունները, և այդ ձևով լուծվի այս պայմանագրերի հարցը:  Եթե դա չարվի, այն ժամանակ պետք է որ միաբանների նախաձեռնությամբ Ընդհանուր ժողով հրավիրվի, որպեսզի արգելքներ դրվեն այս գործարքի հետ կապված, և Ընդհանուր ժողովը որոշում կկայացնի:

Բայց մենք տեսնում ենք նախօրեին ցուցարարների հետ տեղի ունեցած միջադեպը: Հանրությունը ևս դժգոհում է այս գործարքից, ու այդ դեպքում ի՞նչն է հետ պահում նրանց այդ որոշում չեղարկելուց:

Այս պահին ես չեմ կարող որևէ մեկնաբանություն տալ, քանի որ այդքան տեղեկացված չեմ, որպեսզի կարողանամ հետևություններ անել: Ավելի լավ է, որ այնտեղ ապրող անձանց հետ խոսվի այդ մասին, որպեսզի տեղում իրազեկ մարդիկ կարողանան իրենց կարծիքը հայտնել:

Սրբազան, այս խնդիրը, կարծեք թե, հոգևոր դասին երկու մասի է բաժանել: Ինչի՞ կհանգեցնի սա:

Դա դրական երևույթ է, որ գոնե երկու կողմանի կարծիքներ կան, ոչ թե ավելի շատ: Երբ պաշտոնական Ընդհանուր ժողով հրավիրվի, ամենքն իրար կլսեն և յուրաքանչյուրն ազատորեն իր կարծիքը կհայտնի և ըստ այդմ, որոշում կկայացվի:

Այս խնդրին անդրադարձավ նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը: Արդյոք այդ անդրադարձը բավարար էր, թե՞ կոնկրետ քայլեր պետք է ձեռնարկվեն:

Այս պահին ես չգիտեմ, թե Մայր Աթոռն ինչ դիրքորոշում է որդեգրել:

Եթե Երուսաղեմի պատրիարքը հայր պարետի հետ շարունակի պնդել այս գործարքը և չչեղարկեն այն, նրանք պետք է հրաժարա՞ն տան:

Նախ, պատրիարքն ինքը պետք է անձնապես որոշում կայացնի, և ապա Միաբանական ժողովը պետք է արտահայտի իր կամքը:

Դուք հույս ունեք, որ Նուհան Սրբազանը ընդառաջ կգնա միաբանների կոչին և հետ է կանչելու իր ստորագրությո՞ւնը:

Այո, ես այդպիսի հույս ունեմ:

Երուսաղեմի իշխանությունները, որոնք այս հարցով նույնպես հետաքրքրված են, որևէ կերպ կարո՞ղ են աջակցել համայնքին, նպաստել, որ այդտեղ հյուրանոց չկառուցվի:

Նրանք էլ իրենց հերթին նայում են, թե վանական իշխանությունն ինչ որոշում կկայացնի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում