Իշխանությանը մեղադրում են նախկին իշխանություններին՝ որպես խորհրդարանական ընդդիմություն հասարակության վզին փաթաթելու համար: Արդյո՞ք սա ենթադրում է, որ որքան վարկաբեկված լինի ընդդիմությունը, այնքան շահեկան վիճակում կգտնվվի իշխանությունը: Պաշտոնաթող նախագահների վերջին շրջանի ակտիվությունն ինչով է պայմանավորված և ի՞նչ խնդիր են փորձում լուծել։ Գործում են իշխանության, թե՞ պետության դեմ։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ՔՊ խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանի հետ:
Պատգամավորը տարօրինակ է համարում, որ պաշտոնաթող նախագահները փորձում են ալեկոծել հասարակությանը․ «Նախկին նախագահների ՝ հասարակությանը ալեկոծելու թեզերը հաջողություն չունեն: Նրանց ձևակերպումները ի վնաս Հայաստանի են: Նախկին նախագահները փորձում էին պատերազմի վատ ելքով զավթել իշխանությունը»: