Friday, 17 07 2026
22:00
Ինչպես են առցանց խաղադրույքները կործանում երիտասարդների կյանքը
21:50
Իրանի հարձակումների հետևանքով Քուվեյթի բանակի մի քանի զինծառայող է վիրավորվել
ՌԺԴ֊ի կոնցեսիայի լուծարումը պետք է դառնա նորաստեղծ կառավարության առաջին գործերից մեկը
21:30
ԻՀՊԿ-ն ԱՄՆ-ին սպառնացել է դաժան հատուցմամբ հարվածների շարունակման դեպքում
Եվրոպան ձերբազատվել է «Պուտինին հասկանալու»վտանգավոր բարդույթից. հաղթել է իրատեսությունը
21:10
Իրաքի հյուսիսում հարվածի հետևանքով սպանվել է հակաիրանական խմբավորումների ութ կողմնակից
Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում Թրամփը Պուտինի «աջակցության կարիքը» չունի
Ռուսաստանն ու Ադրբեջանը լիարժեք կարգավորել են հարաբերությունները
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին
20:30
Իսպանիայի տարվա ամենախոշոր անտառային հրդեհը Սարագոսայում այրել է 12 000 հեկտար տարածք
35 տարի Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության աշխատակիցները շուրջօրյա ռեժիմով իրականացնում են սեյսմոակտիվության մշտադիտարկում
Սիրիայի ռազմական աղբյուրը հերքել է Իրանի կողմից աթ-Թանֆ ռազմաբազային հարվածելու մասին տեղեկությունները. Al Jazeera
Ոչնչացվել է 2660 կգ սննդամթերքի 95 անուն ներմուծված ապրանքատեսակ. ՍԱՏՄ
Թուրքմենստանի նախագահի պատմական այցը Վրաստան
Սբ Սիոն եկեղեցում բացվել են միջնադարյան որմնանկարչության տեսարաններ
19:30
Սի Ծինփինը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ
Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է. ՔԿ
Թուրքիան հեշտացնում է Հայաստանի հետ առևտրային գործընթացները
Հայաստանը Կաննի միջազգային կինոփառատոնում ներկայանալու է 4 նոր ֆիլմով
Ռուսաստանը և Ադրբեջանը լուծել են AZAL հետ կապված բոլոր հարցերը. Լավրով
Վարձակալության ենթակա պետական գույք՝ էլեկտրոնային աճուրդների համակարգում
18:30
ՌԴ-ն հայտնել է Օդեսայի և Չեռնոմորսկի նավահանգիստներին հարվածներ հասցնելու մասին
Քննարկվել են Կենդանաբանական այգու առյուծի անկման պատճառները
Իսրայելի Քնեսեթը քվեարկել է խորհրդարանի պաշտոնական լուծարման օգտին
Վլադիմիր Պուտինը վարկանիշային կորուստներ ունի, ի՞նչ է սպասվում Ռուսաստանին
Ռուսաստանը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական կարգավորմանը
ՆԳ նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության ստեղծման 35-րդ տարեդարձի կապակցությամբ
17:30
Լավրովի և Բայրամովի քննարկման թեմաներից են Հարավային Կովկասը, երկկողմ հարաբերությունները
Դեսպան Մկրտչյանն ու կոնգրեսական Ջեյմի Ռասկինն ընդգծել են Հայաստան-ԱՄՆ համագործակցության շարունակական զարգացման կարևորությունը
Կալանավորվել է Ստամբուլի հայկական գերեզմանատան վրա հարձակված անձը

Եթե այս տեմպերով շարունակենք, հնարավոր է ունենանք այդ պայթյունը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի դոցենտ Մերի Տեր-Ստեփանյանը

-Տիկին Ստեփանյան, Նիկոլ Փաշինյանը ոլորտի մասնագետների հետ քննարկել է Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը, կանխարգելիչ միջոցառումները։ Վարչապետը նշել է, որ նախորդ շաբաթ, դրան նախորդած շաբաթվա համեմատությամբ, նոր տիպի կորոնավիրուսի նոր դեպքերի մոտավորապես 35 տոկոսի չափով աճ ենք ունեցել, և ակնհայտ է, որ աճի դինամիկա ունենք։ Արդյոք համաճարակայի՞ն է իրավիճակը, և 5-6 տոկոս տարածումը մտահոգի՞չ է։

-Այո՛, 5-6 տոկոսն արդեն մտահոգիչ է, և շատ ցանկալի կլինի, որ բնակչությունը հետևի դիմակներ կրելուն, հատկապես փակ տարածքներում։ Իհարկե, բոլորս արդեն հոգնել ենք այդ խորհուրդներից, բայց, ցավոք սրտի, անխուսափելի է։ Վարակը շարունակվում է ինտենսիվ տարածվել և ավելի ծանր դեպքեր արձանագրել երիտասարդների շրջանում։

-Այսինքն՝ բրիտանական «դելտա» շտամը երիտասարդների շրջանում է արագ տարածվո՞ւմ։

-Այո՛, վարակի երիտասարդացման միտում է նկատվում «դելտա» շտամի հետ կապված։ Այն ավելի ինտենսիվ է տարածվում, և եթե նախկինում երիտասարդներն աննախտանիշ կամ թեթև էին տանում, ապա հիմա ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում բավականին մեծ է երիտասարդ բնակչության քանակը։

-Այնուամենայնիվ, Հայաստանում պատվաստվածների թիվը 6 տոկոսի է է հասնում՝ մնալով տարածաշրջանում վերջին տեղում։ Ի՞նչ է պատճառը, որ թեև պատվաստանյութի խնդիր չկա, բայց հասարակությունը չի շտապում պատվաստվել։

-Պատճառները և՛ օբյեկտիվ են, և՛ սուբյեկտիվ։ Օբյեկտիվ պատճառներից է այն, որ որոշակի թերահավատությունը կապված է պատվաստանյութի՝ շատ արագ ստեղծման հետ։ Մարդիկ նշում են, որ կարճ է այն ժամանակահատվածը, որն անցել է պատվաստանյութը ներդրումից հետո, դրա հետագա ազդեցության մասին տվյալները դեռևս բավարար չեն և այլն։ Բայց, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Միացյալ Նահանգներում բուժանձնակազմի 90 տոկոսից ավելին արդեն պատվաստված է, սա մեզ առիթ է տալիս մտածելու, որ եթե մարդիկ, որոնք ավելի մոտ են կանգնած և ավելի տեղեկացված են պատվաստանյութերի արդյունավետությունից, իրենք իրենց մաշկի վրա փորձում են, ուրեմն կարելի է դրան ավելի վստահորեն մոտենալ, հատկապես, որ մենք արտակարգ իրավիճակում ենք, երբ ցանկացած լույսի նշույլ ելք է ստեղծված իրավիճակում։

-Հոկտեմբերի 1-ից նոր պահանջներ կներդրվեն տնտեսվարողների համար, դիմակ կրելը փակ տարածքներում կխստացվի։ Արդյոք կողմ եք խստացմա՞նը՝ հաշվի առնելով այն, որ նշվում է՝ վիրուսն արդեն մուտացվում է։

-Մենք արդեն պետք է սովորենք կովիդի հետ ապրելուն, պարզապես պետք է  ամեն ինչ անենք, որ նվազագույն զոհերով դուրս գանք այս իրավիճակից։ Սա է մեր նպատակը։ Իսկ նվազագույն զոհերով դուրս գալու տարբերակը առողջապահության ծանրաբեռնվածությունը նվազեցնելն է, այսինքն՝ բուժօգնությունը հասանելի պահելը։ Դրա համար մենք պետք է ունենանք կայուն մակարդակ, որպեսզի մեր բուժհաստատությունները չլինեն գերծանրաբեռնված։ Առանց այն էլ բժիշկներն արդեն սպառվում են և՛ իրենց ներուժով, և՛ հուզական մարման համախտանիշով, որը մեր բուժանձնակազմի մոտ զարգանում է՝ կապված և՛ պատերազմի ժամանակ լարվածության, և՛ կովիդյան մեկուկես տարվա հետ։ Այնպես որ, որքան թողնեն, որ բուժանձնակազմը վերականգնվի, որ հասցնի բուժօգնություն հասցնել բնակչությանը, այնքան մենք քիչ զոհերով դուրս կգանք իրավիճակից։ Բացի այդ, պետք է մաքսիմալ շատացնել պատվաստումները, որ անգամ հիվանդանալու դեպքում հիվանդությունը թեթև ընթանա։

-Հարևան Վրաստանում օրական մոտ 60 մահվան դեպք է գրանցվում կորոնավիրուսից։  Հիմա, երբ Վրաստանի հետ սահմանները բաց են, արդյոք մեզ համար վտանգներ չկա՞ն արագ տարածման համար։

-Կարծում եմ՝ այո՛, որովհետև մենք արդեն ինտենսիվ բարձրացման ենք գնում, և կարծում եմ, որ ճիշտ ժամանակն է մտածել հակահամաճարակային պայմանների վերադարձի մասին և ավելացնել պատվաստումները։ Եվ որքան շուտ մենք դա գիտակցենք, այնքան մեզ մոտ հիվանդացությունը ավելի քիչ պիկով կընթանա։

-Ստացվում է՝ «դելտա» շտամը ավելի շատ երիտասարդների՞ն է սպառնում։

Սա չի նշանակում, որ ավելի տարեցները պաշտպանված են, բայց կրկնեմ, որ եթե նախկինում երիտասարդների մոտ թեթև էր ընթանում հիվանդությունը, հիմա նրանց մոտ ևս ընթանում է ծանր։ Եվ կա ևս մեկ միտում՝ «դելտա» շտամը բավականին ծանր են տանում երեխաները, ինտենսիվ թերապիայի կարիք է լինում երեխաների, հղիների մոտ, ինչը նախկինում մենք չէինք արձանագրում։ Հղիության հետ կապված լինում են ավելի վաղաժամ ծննդաբերություններ, հղի կնոջ մոտ կեսարյան հատման հավանականությունն ավելի է մեծանում։ Այսինքն՝ բարդությունները դառնում են հանրային առողջության առումով մեծ վտանգ, այն առումով, որ խոցելի են դառնում առավել աշխատունակ խմբերը, որոնք նախկինում քիչ թե շատ պաշտպանված էին։

-Պատվաստվելը մնում է այս համավարակի դեմ պայքարի ամենաարդյունավետ գործի՞քը։

-Միանշանակ այո՛, որովհետև եթե ունես վիրուսի վրա ազդելու սպեցիֆիկ եղանակ, իհարկե դա մի քանի անգամ ավելի արդյունավետ է, քան դիմակը, կամ սոցիալական հեռավորությունը, որի մասին մենք խոսում էինք մեկ տարի առաջ։

-Առողջապահական համակարգում այս տեմպերի պահպանման դեպքում «պայթյուն» կլինի։

-Եթե այս տեմպերով  շարունակենք, հնարավոր է ունենանք այդ պայթյունը, դրա համար որքան ավելացնենք պատվաստումները և սահմանափակենք շփումները, այնքան կթեթևացնենք առողջապահական բեռը։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում