Wednesday, 22 05 2024
Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց 1976 թվականի այն քարտեզը, որով իրականացվել է սահմանազատումը
44-օրյա պատերազմի նպատակը եղել է Հայաստանի անկախ պետության չգոյությունը. Վարչապետ
Կասկած չունեմ, որ սահմանազատման գործընթացը իրավականորեն հիմնավորված է․ վարչապետ
«Դուք երթևեկու՞մ եք Երևանի փողոցներում, տեսնու՞մ եք փոսերը». ՔՊ պատգամավոր
20:00
ԵՄ-ում սպառնում են չեղարկել Վրաստանի հետ անայցագիր ռեժիմը «oտարերկրյա գործակալների» մասին օրենքի պատճառով. FT
«Մանդատս դնում եմ, դուք կդնե՞ք»․ Արծվիկ Մինասյանն ու Ալեն Սիմոնյանը վիճեցին
19:50
Լիտվան որոշել է լուծարել Ռուսաստանի հետ մի քանի երկկողմ համաձայնագրեր
Զիջումների մասին խոսակցությունը անընդունելի է, գործընթացի արդյունքում որևէ միլիմետր չի զիջվել ՀՀ-ից
Սահմանազատման արդյունքում վերարտադրվում է ՀՀ պետական սահմանը, զիջում անվանելն առնվազն անտրամաբանական է․ վարչապետ
ԵՄ-ի հետ ունենք երկուստեք քաղաքական կամք, որ խորացնենք մեր հարաբերությունները. Արարատ ՄԻրզոյան
19:30
Գերմանիան չի աջակցի Վրաստանի եվրաանդամակցությանը
Օդանավակայանում պետք է նոր տերմինալ կառուցվի, նախագիծը կա․ Մհեր Գրիգորյան
Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմի չեղարկման հարցն օրակարգում է
Սահմանազատման գործընթացն ապօրինի է. խնդիրը ծագել է Տավուշում, բայց լուծումը Երևանում է
19:10
ԱՄՆ-ն վրաստանյան էլիտային հեղինակազրկող տեղեկություններ ունի
Շարժումն ուզում է անել այն, ինչ անում էր Ռոբերտ Քոչարյանը՝ տալ «Զանգեզուրի միջանցք»
18:50
Պորտուգալիայի շենգենյան անդամակցությունը կարող է կասեցվել
Եկամուտը թաքցնող փաստաբաններին վերահսկելու գործիքներ կան. պետք չէ ծանրացնել հարկային բեռը
18:30
Շվեդիան ավելի քան 6 միլիարդ եվրո կհատկացնի Ուկրաինային ռազմական աջակցության համար
Իրանում նոր նախագահի անուններ են շրջանառվում. ովքեր են հավակնորդները
18:10
Պաղեստինյան իշխանությունները ողջունել են Իռլանդիայի, Նորվեգիայի և Իսպանիայի կողմից Պաղեստին պետության ճանաչումը
Հայաստանի մասին Իրանի կարեւոր հայտարարությունը
Յոթ գործողություն, որ Հայաստանը կարող է նախաձեռնել՝ էլեկտրամոբիլների լայնամասշտաբ գործածումը խթանելու համար
17:31
«TOURIST UNLIM» սակագնային պլան. անսահմանափակ ինտերնետ՝ Հայաստանում ճամփորդելիս
17:30
ԵՄ-ում քննարկում են Վրաստանի նկատմամբ պատժամիջոցները
ԵԽ-ն կաջակցի առողջապահության ոլորտում ազգային օրենսդրության համապատասխանեցմանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իսրայելը հետ է կանչում Իռլանդիայի և Նորվեգիայի դեսպաններին՝ Պաղեստինը որպես պետություն ճանաչելու պատճառով
Գաղտնիք Բայրաքթարի
16:28
Ռուսաստանի և Ուկրաինայի փոխադարձ գնդակոծությունների հետևանքով կան զոհեր

Նավասարդյան տոնախմբություն (տեսանյութ)

Երեկ Հրազդանի կիրճում մեծ տոնակատարությամբ նշվեց Նավասարդը: Հայկական ավանդույթների, խոհանոցի շունչը փորձեցին վերակենդանացնել ու տոնական մթնոլորտ ստեղծել «Կարին» ազգագրական երգի-պարի համույթի սիրողական խմբի կազմակերպած «Պարենք հայերեն» երիտասարդական նախաձեռնության անդամները, ասորական համայնքի ներկայացուցիչներն՝ իրենց երգ ու պարով: Երեկոյին առանձնահատուկ շունչ պարգևեցին Սարդարապատի ազգագրության թանգարանի ազգագրագետ Սոնա Պապիկյանի՝ ցորենից ու գարուց պատրաստած խաչփուռները («խաչփունջ»՝ պատրաստվել են ցորենի առաջին բերքահավաքի առաջին փունջ ցորենից՝ որպես շնորհակալություն երկնքի ու երկրի աստվածներին) և Նուրի տիկնիկները, որոնք հնում պատրաստվել են ու նվիրաբերվել Նուրի աստվածուհուն:

Միջոցառմանը տիրող նավասարդյան ուրախ ու տոնական մթնոլորտին յուրահատուկ «համ ու հոտ» հաղորդեց խոհարարների շուրջպարը:
Հայ ավանդական խոհանոցը ներկայացնող ռեստորանային համալիրների ներկայացուցիչները ցուցադրեցին հայկական խոհանոցին բնորոշ ուտեստներ՝ սոխով տոլմա, չորաթան, հոնով ու բանջարեղենով յուրահատուկ աղցան, ավելուկով ուտեստ, որը հնում պատրաստվել է միայն Նավասարդին: Ավանդույթի համաձայն՝ հեթանոս հայերը կերել են այդ ուտեստն ու երազանք պահել, որն անպայման իրականացել է մեկ ամսում:

Միջոցառման կազմակերպիչներից «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հկ նախագահ Սեդրակ Մամուլյանի խոսքով՝ իրենք փորձեցին նավասարդյան այս միջոցառմամբ հանրությանը ներկայացնել մեր մոռացված ճաշատեսակները, մաքրել դրանց վրայից մոռացության փոշին ու հետաքրքրություն առաջացնել մեր ազգային ուտեստների նկատմամբ:
«Նավասարդին պատրաստված ուտեստները հիմնականում եղել են պարզ ու հասարակ՝ հիմնականում պատրաստված բանջարեղեններից»,- ասաց նա:

Հայկական տոմարի առաջին ամիսը՝ Նավասարդը, ունի պարթև-իրանական ծագում և կազմված է երկու բառից՝ նավ (նոր) և սարդ (տարի), այսինքն՝ Նոր տարի։ Նավասարդ ամիսն ունեցել է 30 օր, սկսվել է օգոստոսի 11-ին: Հին հայերի համար Նավասարդը եղել է ժողովրդական խրախճանքների տոն: Այդ օրը հեթանոս հայերը մեծարել են Անահիտ ու Աստղիկ աստվածուհիներին, Վահագն աստծուն: Հայկական բոլոր ընտանիքներում Նավասարդը դիմավորել են մեծ շուքով, պատրաստել այդ օրվան բնորոշ ուտելիքներ՝ հիմնականում՝ բանջարեղենից, հացահատիկեղենից: Պատմական Հայաստանում Նոր տարին նշվել է Բագավանում, ապա՝ Աշտիշատում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում