Sunday, 28 04 2024
Փաշինյանը և Բլինքենը քննարկել են երկկողմ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորեց
Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել
Ինչու չեղարկվեց Ռեջեփ Էրդողանի՝ ԱՄՆ այցը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրենի հետ
Պարզվում են իրանական ավտոբուսի 5 մարդու կյանք խլած վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
ՀՀ և Կատարի ԱԳ նախարարները հատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին
Լեոն եւ Թումանյանը հայ առաջին սորոսականնե՞րն էին
Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը
ՀՀ-ի և Արևմուտքի շահերն ամբողջովին համընկնում են. սրա շնորհիվ ունենք արտաքին հաջողություններ
Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ է տուժել
Կողմ եմ, բայց ոչ՝ անվտանգության հաշվին. ադրբեջանական գազ կարելի է գնել լուրջ երաշխիքների դեպքում
Որտե՞ղ է Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին «մի ամբողջ շարք անկլավներ» տեսնում
Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար
ՀՀ-ն շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման իր մոտեցումները. Մարգարա-Ալիջան սահմանային անցակետը պատրաստ է շահագործման. ԱԳՆ
Իսրայելը պատրաստվում է լայնածավալ ռազմական գործողության
Գյումրու Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի ֆոնդը համալրվեց նոր ցուցանմուշներով
Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. Պեսկով
15:15
ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկորդային ցուցանիշ է գրանցել
Վրաստանի բնակչությունը 1 տարում կրճատվել է 1.1%-ով
14:45
60-ամյա կինը նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը
Տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգը. ԿԳՄՍ
14:15
Զենքի նոր մատակարարումները թույլ կտան Ուկրաինային դիմադրել. Մակրոն
Հայաստանը ծնկի չի գալիս՝ ՌԴ հաշվարկները հերթով ձախողվում են
Թել Ավիվում հակակառավարական ցույցեր են ընթանում
Էրդողանը ակնարկում է, որ Հայաստանը պետք է հաշվի նստի Թուրքիայի նոր դերակատարման հետ
Հինգ զոհ, ութ վիրավոր. իրանական ավտոբուսի վթարի վայրում աշխատանքները շարունակվում են. ՆԳՆ փրկարար ծառայություն

Արցախի ԱԺ նախագահը քաղաքական հայտարարություն է արել․ նա երբեք Արցախի շահերը չի պայմանավորել 3-րդ երկրների շահերով

Արցախի  խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանը հարցազրույց է տվել «Առաջին լրատվական»-ին և անդրադարձել արցախյան հակամարտության կարգավորման հեռանկարներին։

«ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է ավելի համարձակ քայլերի գնա, այսինքն՝ վերսկսի այն բանակցությունները, որոնք կային մինչև 2020 թվականի աշնանային արյունոտ 44 օրյա պատերազմը», հայտարարել է  Թովմասյանը։

Ըստ Թովմասյանի՝ Ադրբեջանի նախագահը չի վերադառնում բանակցային գործընթաց, որովհետև համոզված է, որ այս սկսվելու դեպքում Ադրբեջանն ունի սակավաթիվ հաղթաթղթեր։ Դիտարկմանը, թե տպավորություն է, որ Արցախի կարգավիճակի հարցը առաջնային չէ նաև Ռուսաստանի համար այն թողնված է անորոշ ապագայի։ Ի՞նչ դերակատարություն կունենա այս հարցում Մոսկվան, Արթուր Թովմասյանը արձագանքել է․«Ես համոզված եմ, որ Ռուսաստանի Դաշնությունը հարգում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատը։ Այսինքն՝ Արցախը պետք է հստակ կարգավիճակ ունենա ու այն պետք է որոշի ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո տարվող բանակցություններում։ Գտնում եմ, որ պետք է քննարկվի ինչպես կարգավիճակի, այնպես էլ բռնի տեղահանվածների վերադարձի հարցը, օկուպացված տարածքների հարցը, ինչու չէ նաև մշակութային ցեղասպանությունը Արցախի հանդեպ»,- ընդգծել է նա։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ Արցախում կարծիքները միատարր չեն, կան տարբեր մոտեցումներ։ Եվ այդ տարբերությունը, մեր զրուցակցի խոսքերով, երևում է նույնիսկ տարբեր պետական կառույցների ղեկավարների մոտեցումներում․«Ես չեմ ուզում առանձին դեպքերի մատնացույց անեմ, բայց  մոտեցումները միատարր չեն։ Արցախի ԱԺ նախագահը միշտ առանձնացել է նրանով, որ Արցախի շահերը երբեք չի պայմանավորել երրորդ երկրների շահերով։ Նա  երբեք չի կիրառել այս կամ այն երկրին հաճոյանալու հռետորաբանություն։ Վերը նշված հայտարարությունը քաղաքական է, ինչ-որ տեղ նաև ակնկալիք է իր մեջ պարունակում, որ Ռուսաստանն այնուամենայնիվ  կլինի այնպիսին, ինչպիսին Պարոն Թովմասյանը ներկայացնում է որպես համոզմունք»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Մեհրաբյանի՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունը շատ հարցերի պատասխաններ չի պարունակում․«Ի վերջո դա հայտարարություն չէր ղարաբաղյան հակամարտության լուծման մասին։ Դա հայտարարություն էր պատերազմի դադարեցման մասին՝ ինչ-ինչ պայմաններով։ Նաև՝ հետպատերազմական կարճաժամկետ հեռանկարի համար նաև որոշ քայլերի մասին պայմանավորվածության արձանագրում էր։ Այդ թվում՝ նաև գերիների վերադարձ, կոմունիկացիաների ապաշրջափակում, համատեղ ինչ-ինչ հանձնաժողովների ձևավորում և այլն։ Հիմա այդ  չլուծված հարցերից կարևորագույններից մեկն, իհարկե Արցախի կարգավիճակն է։ Այո՛ Ղարաբաղի հարց լուծված չէ, որքան էլ Ալիևն իրեն պատերով խփի, լկտիանա, սահմանի վրա կրակի՝ միևնույնն է լուծված չէ։ Ի վերջո՝ եթե լուծված է, ապա ինչո՞ւ է կրակում Ալիևը։ Ըստ իրեն լուծված է, պատերազմ չկա, բայց ինքը կրակում է։ Այստեղ առնվազն անհամապատասխանություն կա և դա պայմանավորված է նրանով, որ Ղարաբաղի  միջազգայնորեն հաստատված կարգավիճակ չկա։ Այդ իմաստով Արցախի խորհրդարանի նախագահի այս ուշագրավ հայտարարությունը գալիս է հաստատելու, որ Արցախը ևս Մինսկի խմբի  ձևաչափում բանակցությունների շարունակության կողմնակից է»։

Քաղաքագետի խոսքերով՝ Ղարաբաղը պետք է ունենա այնպիսի կարգավիճակ, որը չի կարող համարվել Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս, այնպես ինչպես ակնկալում է Բաքուն․«Դա կարող է լինել մի միջանկյալ կարգավիճակ, որը կապալեգիտիմացնի Ադրբեջանի կողմից ցանկացած բռնության գործողություն։ Այսինքն՝ Ադրբեջանն այո, այդ հարաբերությունների արդյունքում, որքան հնարավոր է շուտափույթ պետք է զրկվի բռնություն կիրառելու իրավունքից ընդդեմ Ղարաբաղի։ Դա միանգամայն իրատեսական է»։

Ռուբեն Մեհրաբյանն արձանագրում է՝ Ռուսաստանը ձգտում է, որպեսզի Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը քննարկվի հետո, այսինքն՝ համակեցության ինչ-ինչ ռեժիմ հաստատելուց հետո, երբ կողմերը պատրաստ կլինեն դրա մասին խոսել․«Իսկ Արևմուտքը վերջնական կարգավիճակի հստակեցման անհրաժեշտության մասին, բայց առայժմ քայլեր չկան։ Այս դիրքորոշումներին կարող է միավորել միջանկյալ կարգավիճակի գաղափարը, որը նպատակ կունենա Ադրբեջանին պարզապես զրկել որևէ ոտնձգության իրավունքից՝ ընդդեմ Արցախի ու Արցախում ապրողների։ Ի վերջո այդ ռեժիմը չպետք է պաշտպանեն միջազգային մանդատ չունեցող ռուսական զորքերը, որոնք կարող են  մի առավոտ զարթնել ու գնալ ինչ-ինչ ներռուսաստանյան պատճառներով: Վերջին հարյուր տարվա մեջ երկու անգամ ռուսները գնացել են, ինչ է թե իրենց մոտ երկիրը փուլ է եկել իրենց գլխին։ Այդ ռեժիմը նաև չպետք է պաշտպանի որևէ միջազգային մանդատ չունեցող Աղդամում գործող ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնը։ Ո՞վ է վերահսկում ու ի՞նչ պատասխանատվության մեխանիզմներ կան, որոնք պետք է գործեն այս տարածաշրջանում։ Այս ամենը պետք է ունենա մեկ նպատակ, որպեսզի Ալիևը չկրակի, իսկ կրակելուց՝ պատժվի։ Ադրբեջանին սրանով կպարտադրվի միջազգային պատասխանատվություն իր վարքի համար։ Այս մանր քրեականի պահվածքը վտանգում է ոչ միայն տարածաշրջանային անվտանգությունն ու խաղաղությունը, այլևս եվրոպական անվտանգությունը։Այս հարցը պետք է Հայաստանի նախաձեռնությամբ քննարկման առարկա դառնա  նաև ԵԱՀԿ-ի մշտական խորհրդի ձևաչափում»։

Եզրափակելով մեր զրուցակիցը նշեց՝ Հայաստանի արտգործնախարարության նոր ղեկավարությունը, որը կստանձնի դիվանագիտության ղեկը դա պետք է համարի իր գործունեության առաջնահերթություն կարճաժամկետ ու միջնաժամկետ հեռանկարներում։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում