Friday, 17 07 2026
Քննարկվել են անձնական տվյալների պաշտպանության ոլորտում Հայաստանի և Էստոնիայի համագործակցության ընդլայնման հնարավորությունները
ՊԵԿ պատվիրակությունը Չինաստանում ուսումնասիրել է մաքսային ոլորտում արհեստական բանականության առաջավոր փորձը
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի. «Ճանապարհային դեպարտամենտ»
ՀԾԿՀ-ում քննարկվել են ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի կարգավորման առանցքային հարցերը
Հայաստանի համար էբոլայի ներթափանցման և տարածման ռիսկը շարունակում է գնահատվել ցածր. ՀՎԿԱԿ
Քննարկվել են Հայաստանից Օման հայկական պտուղ-բանջարեղենի արտահանման հնարավորությունները. ՍԱՏՄ
«88» սուպերմարկետի հացաբուլկեղենի արտադրամասը կրկին կգործի
23:50
Դոնալդ Թրամփը կմասնակցի Մունդիալ 2026-ի եզրափակիչ հանդիպմանն ու գավաթի հանձնման արարողությանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարշավյան փողոցում
Վրաստանը մտադիր է ընդլայնել իր երեք օդանավակայանները և կառուցել ևս մեկը
Արփինե Սարգսյանը մասնակցել է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության հիմնադրման 35-ամյակին նվիրված միջոցառմանը
23:10
Մեքսիկայի ափերի մոտ 6.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
22:50
Ուկրաինայում արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ժամանակավոր ղեկավարներ են նշանակվել
Գևորգ Պապոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հասարակական խորհրդի նիստ
Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ևս մեկ հրամանատարի ոչնչացման մասին
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների և հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
22:10
Սի Ծինփինը բոլոր երկրների իրավունքներն ու շահերը հարգելու կոչ է արել
22:00
Ինչպես են առցանց խաղադրույքները կործանում երիտասարդների կյանքը
21:50
Իրանի հարձակումների հետևանքով Քուվեյթի բանակի մի քանի զինծառայող է վիրավորվել
ՌԺԴ֊ի կոնցեսիայի լուծարումը պետք է դառնա նորաստեղծ կառավարության առաջին գործերից մեկը
21:30
ԻՀՊԿ-ն ԱՄՆ-ին սպառնացել է դաժան հատուցմամբ հարվածների շարունակման դեպքում
Եվրոպան ձերբազատվել է «Պուտինին հասկանալու»վտանգավոր բարդույթից. հաղթել է իրատեսությունը
21:10
Իրաքի հյուսիսում հարվածի հետևանքով սպանվել է հակաիրանական խմբավորումների ութ կողմնակից
Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում Թրամփը Պուտինի «աջակցության կարիքը» չունի
Ռուսաստանն ու Ադրբեջանը լիարժեք կարգավորել են հարաբերությունները
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին
20:30
Իսպանիայի տարվա ամենախոշոր անտառային հրդեհը Սարագոսայում այրել է 12 000 հեկտար տարածք
35 տարի Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության աշխատակիցները շուրջօրյա ռեժիմով իրականացնում են սեյսմոակտիվության մշտադիտարկում
Սիրիայի ռազմական աղբյուրը հերքել է Իրանի կողմից աթ-Թանֆ ռազմաբազային հարվածելու մասին տեղեկությունները. Al Jazeera

Համոզված եմ՝ Ռուսաստանը հարգում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատը, Արցախը պետք է կարգավիճակ ունենա․ Արցախի ԱԺ նախագահ

«Առաջին լրատվական»ի զրուցակիցն է Արցախի խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանը։

-Պարոն Թովմասյան, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ անդրադարձել է Ղարաբաղի կարգավիճակի հարցին, ասել, որ հակամարտությունն ավարտված է և նման հարց գոյություն չունի։ Ի՞նչ դիտարկումներ ունեք իր այս հայտարարության մասին։

-Այո՛, Ադրբեջանի նախագահը հերթական անգամ ասել է, որ չկա Ղարաբաղ և որ հակամարտությունը լուծված է։ Նա նաև ասում է, որ ինքն ու ՌԴ նախագահը քննարկել են տարածաշրջանում հետպատերազմյան իրավիճակը, այդ թվում նաև՝ Զանգեզուրի միջանցքի խնդիրը։ Նա նշում է, թե ինքն ու  ՌԴ նախագահ Պուտինը մոտեցումների շուրջ տարաձայնություն չունեն։ Ադրբեջանի բանակը, մինչդեռ շարունակում է ոչ միայն սպառնալ Արցախին, այլ ամրապնդել իր դիրքերը ՀՀ սահմանին։ Իհարկե Ալիևի հայտարարություններով չի որոշվում Արցախի կարգավիճակի հարցը։ Այդ հարցը պետք է որոշվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Ես ասել եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է ավելի համարձակ քայլերի գնա, այսինքն՝ վերսկսի այն բանակցությունները, որոնք կային մինչև  2020 թվականի աշնանային արյունոտ 44 օրյա պատերազմը։ Ադրբեջանի նախագահը չի վերադառնում բանակցային գործընթաց, որովհետև համոզված է, որ այս սկսվելու դեպքում Ադրբեջանն ունի սակավաթիվ հաղթաթղթեր։ Ալիևն ամեն ինչ անում է, որ գործընթացը գնա փակուղի ու բանակցությունները չվերսկսվեն։ Այս ամենը պետք է հաշվի առնի ԵԱՀԿ Մինսկի խումբն ու անտարբեր չլինի, գործի այն մանդատով, որն իրեն վստահել են հակամարտող ու պատերազմող կողմերը։ Հայ-ադրբեջանական լոկալ պատերազմ եղել է Տավուշում, բայց երեք պատերազմները՝ 1992-1994, և՛2016 թվականի ապրիլյանը և՛ 2020 թվականի պատերազմները եղել են Արցախում։ Եթե արցախյան առաջին պատերազմում Ադրբեջանը Թուրքիայից ուներ զուտ բարոյական աջակցություն, 2016 թվականի ապրիլյան պատերազմում Ակնայի, (Աղդամի) ուղղությամբ նաև թուրք սպաներ են զոհվել։ Իսկ արդեն 2020 թվականի պատերազմի ժամանակ Թուրքիայի նախագահը հայտարարեց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը մոտ 30 տարի չի կարողանում այդ հարցը լուծել խաղաղ ճանապարհով և իր խոսքերով՝ հարցը պետք է լուծվեր ռազմական ճանապարհով։ Արցախյան երրորդ պատերազմը ոչ թե Ադրբեջանի հետ էր, այլ դրան մասնակցում էր Թուրքիան ու վարձկան ահաբեկիչներ։ Պատերազմին անուղղակի մասնակցում էր նաև Իսրայելը՝ ԱԹՍ-ների տեսքով։

-Տպավորություն է, որ Արցախի կարգավիճակի հարցը առաջնային չէ նաև Ռուսաստանի համար այն թողնված է անորոշ ապագայի։ Ի՞նչ դերակատարություն կունենա այս հարցում Մոսկվան։

Ես համոզված եմ, որ Ռուսաստանի Դաշնությունը հարգում է ԵԱՀԿ Մինսկի խմբի  ֆորմատը։ Այսինքն՝ Արցախը պետք է հստակ կարգավիճակ ունենա ու այն պետք է որոշի ԵԱՀԿ Մինսկի  խմբի հովանու ներքո տարվող բանակցություններում։ Գտնում եմ, որ պետք է քննարկվի ինչպես կարգավիճակի, այնպես էլ բռնի տեղահանվածների վերադարձի հարցը, օկուպացված տարածքների հարցը, ինչու չէ նաև մշակութային ցեղասպանությունը Արցախի հանդեպ։

-Ե՞րբ այդ հարցը կդառնա քննարկման առարկա։

Մենք նոր հեծանիվ չենք հայտնագործում։ 1994-ից ի վեր այն քննարկման առարկա է։ Իսկ Ադրբեջանը երբեք  մշակութային ցեղասպանության հարց  չի բարձրացրել, որովհետև այն տարածքները, որ գտնվում էին մեր վերահսկողության  ներքո, այդտեղի մզկիթներից գոնե մեկը պետական միջոցներով վերանորոգել ենք։ Համարում ենք, որ այն պարսկական մզկիթ է։

-Ադրբեջանի այժմյան սադրանքները ի՞նչ բնույթ են կրում, հնարավո՞ր են լայնամասշտաբ գործողություններ։

-Արցախում առայժմ մտահոգվելու որևէ բան չկա, իսկ այն ինչ կատարվում է Հայաստանի սահմանամերձ շրջաններում, այդ հարցը պետք է տալ ՀՀ իշխանություններին։

-Պարոն Թովմասյան, կխնդրեմ անդրադառնաք նաև մի շարք երկրների դեսպանների՝ Շուշի կատարած այցին և նաև այն հանգամանքին, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները  այս ցանկում չկային։ Սա մեսի՞ջ էր Բաքվին։

-Բոլոր այն դեսպանները, որոնք այցելել են ոչ միայն Շուշի, այլ Ադրբեջանի կողմից օկուպացված այլ տարածքներ ևս,  ասել, վատ տպավորություն են թողել Արցախի ժողովրդի վրա, քիչ է։ Մեր ժողովուրդը համարում է, որ դրանով նրանք արդարացրել են Թուրքիայի, Ադրբեջանի ու ահաբեկիչների ագրեսիան։ Մենք դրան դեմ ենք ու դատապարտում ենք  ցանկացած  նման այցելություն։ Իհարկե նաև  բարձր ենք գնահատում այդ, այսպես կոչված, միջոցառմանը Ռուսաստանի, Ֆրանսիայի ու Միացյալ Նահանգների դեսպանների չմասնակցությունը։ Այդ երեք երկրների դիրքորոշումը բարոյական ու քաղաքական առումով շատ ճիշտ է։ Առանձնապես  անհասկանալի է Հունաստանի դեսպանի այցը։ Դուք գիտեք, որ Հյուսիսային Կիպրոսում Թուրքիայի նախագահը հայտարարեց, որ շուտով Ադրբեջանը կճանաչի Հյուսիսային Կիպրոսի անկախությունը։ Նշեմ նաև, որ  Արցախի Ազգային ժողովի բոլոր խմբակցությունները դատապարտել են դեսպանների այցելությունն օկուպացված տարածքներ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում