Thursday, 16 07 2026
11:40
Հուլիսի 13-22-ը Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը. հայտնի են հայ շախմատիստների միավորները
10:10
Արգենտինան կամային հաղթանակով դուրս եկավ ԱԱ-2026-ի եզրափակիչ
07:50
Հայաստանի լողի ֆեդերացիայի պատանեկան հավաքականը մասնակցել է Եվրոպայի առաջնությանը
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
14:50
Ջուդին ցույց են տվել միայն իմ քննադատությունը. Տուխել
08:10
Մունդիալ-2026. Իսպանիան եզրափակիչում է
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
22:10
«Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է Տիլեմանսի տրանսֆերի իրականացմանը
20:10
ՖԻՖԱ-ի թանկարժեք տոմսերը՝ եզրափակչից առաջ
19:30
Լապորտան հերքել է Ռաֆինյայի հնարավոր հեռանալու մասին լուրերը
19:20
«Միլան»-ի նախկին հարձակվողը պայմանագիր է կնքել «Նոա»-ի հետ
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
23:45
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:30
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:15
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
21:30
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
17:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
14:20
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
13:30
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
13:10
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
12:10
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
11:50
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
11:20
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
11:00
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում

10+10. Մխիթարյանի փայլուն ցուցանիշը Ֆոնսեկայի հեռանալու ֆոնին․․․

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տևական դադարից հետո տպավորիչ խաղով աչքի ընկավ Ա սերիայում: 35-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ ընդունեց «Կրոտոնեին»: Առաջին կեսում դարպասի գրավում չարձանագրվեց, իսկ ահա երկրորդ 45 րոպեների ընթացքում դաշտի տերերը 5 անպատասխան գնդակ խփեցին: Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում էր, մասնակցեց ամբողջ խաղին, դարձավ երկու գոլային փոխանցման հեղինակ և մեկ անգամ էլ` 78-րդ րոպեին անձամբ աչքի ընկավ դարպասի գրավումով:Այս հաղթանակից հետո «Ռոման» մրցաշարային աղյուսակում բարելավեց դիրքը մեկ հորիզոնականով և այժմ 7-րդն է: Ընթացիկ առաջնությունում հայ կիսապաշտպանն արդեն իսկ խփել է 10 գնդակ և կատարել նույնքան գոլային փոխանցում։ 10+ գոլ և գոլային փոխանցում հաշվարկում Մխիթարյանն այս պահին երկրորդն է Իտալիայում և զիջում է միայն «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուին, ով դարձել է 21 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։

Կրկին արձանագրենք, որ ի դեմս Մխիթարյանի «Ռոման» դեռևս ունի առաջատար, որի արդյունավետության գործակիցը մի շարք առումներով լավագույնն է ոչ միայն Իտալիայում։ Վստահաբար կարող ենք ասել նաև, որ մեր ֆուտբոլիստն անց է կացնում իր լավագույն մրցաշրջաններից մեկը։ Վերջերս հեղինակվոր WhoScored պարբերականը, բարձր գնահատելով Մխիթարյանի խաղը, ուշագրավ զուգահեռ էր անցկացրել Մխիթարյանի Պրեմիեր լիգայում և Ա սերիայում ելույթների միջև։ Եվ այսպես, պարբերականը հաշվարկել էր այդ առաջնություններում Մխիթարյանի կատարած ընդհանուր գոլային փոխանցումների քանակը: Հայ ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդում» ու «Արսենալում» ընդհանուր առմամբ 78 հանդիպում է անցկացրել Պրեմիեր լիգայում։ Այդ 78 հանդիպումներում նա դարձել է ընդամենը 14 գոլային փոխանցման հեղինակ: Իսկ ահա «Ռոմայի» կազմում Ա սերիայում մասնակցած 43 հանդիպումներում արդեն իսկ կատարել է 15 գոլային փոխանցում: Մխիթարյանն Իտալիայի նախորդ առաջնությունում կատարել էր 5 արդյունավետ փոխանցում: Մեկնաբանությունները, կարծում ենք, ավելորդ են։ Իտալիայում Մխիթարյանը ցուցադրում է այն ֆուտբոլը, որին սպասում էինք։Ավելի ստույգ՝ նա խաղադաշտում օգտագործում է իր պոտենցիալի զգալի մասը։ Ընդունենք, որ Մխիթարյանի բացառիկ արագությունը ցայտուն կերպով աչքի չընկավ Անգլիայի Պրեմիեր լիգայում:

Մասնավորապես, մի շարք այլ գործոններ թույլ չտվեցին, որ հայ ֆուտբոլիստը գործի դնի իրական ներուժը: Ի տարբերություն Ժոզե Մոուրինյոյի կամ Ունայ Էմերիի՝ Պաուլու Ֆոնսեկան Մխիթարյանից փորձում է քաղել արդյունավետության ողջ արսենալը: Նույն WhoScored պարբերականը Մխիթարյանի երեկվա խաղը նրա գնահատել է 9,5 միավորով, որը երկրորդ ցուցանիշն է խորհրդանշական հավաքականում․ ավելի բարձր՝ 10 միավոր է ստացել Մխիթարյանի թիմակից Լորենցո Պելեգրինին, ով երեկ կայացած խաղում դուբլ էր ձևակերպել։ Դրական այս ֆոնին ցավալի է, որ Ֆոնսեկան հեռանում է «Ռոմայից»։ Ըստ ամենայնի կհեռանա նաև Մխիթարյանը։ Գլխավոր պատճառներից թերևս Մոուրինյոյի «Ռոմայի» հետ պայմանագիր կնքելն է։ Իտալիա տեղափոխվելուց հետո Մխիթարյանը հարցազրույցներից մեկում մասնավորապես ասել էր․ «Ուրախ եմ այստեղ լինելուս համար: Մինչ գալս ինձ համար շատ դժվար ժամանակներ էին:Ես հեռացել եմ Անգլիայից ու չեմ ուզում այլևս Անգլիայի մասին խոսել, որովհետև արդեն «Ռոմայում» եմ, ուզում եմ կենտրոնանալ Իտալիայի առաջնության վրա: Չեմ կարծում «Ռոմա» տեղափոխությունը հետքայլ է, որովհետև «Ռոման» մեծ ակումբ է, բոլորը գիտեն այդ մասին: Գուցե, ես չէի համապատասխանում անգլիական ֆուտբոլին ու կարծում եմ՝ նորմալ է, երևի, ժամանակն էր ինչ-որ բան փոխելու: Ես Ա սերիայում խաղալու հնարավորություն ստացա: Շատ խաղացողներից էի լսել, որ այս լիգան հիանալի է ու փորձեցի գալ ու ինքս տեսնել դա:

Կարևորն այն չէ, թե որտեղ ես խաղում, կարևորն այն է, որ հաճույք ստանաս քո խաղից: «Արսենալում» անցկացրած վերջին ամսում հաճույք չէի ստանում ու որոշեցի գալ «Ռոմա», որպեսզի կրկին երջանիկ լինեմ ու հաճույք ստանամ ֆուտբոլից»։ Այն, որ Մխիթարյանը չի երկարաձգի պայմանագիրը «Ռոմայի» հետ կարծում ենք պարզ է։ Հավանականությունը մեծ է սակայն, որ հայ ֆուտբոլիստը գալիք մրցաշրջանում ևս հանդես կգա Ա սերիայում։ Իտալական լիգայում Մխիթարյանն իր բարձրության վրա է և նրա այլ առաջնություն տեղափոխվելը այնքան էլ ճիշտ չի լինի։ Իտալական մամուլը հավանական է համարում, որ Հայաստանի հավաքականի ավագը մրցաշրջանի ավարտից հետո պայմանագիր կկնքի Թուրինի «Յուվենտուսի» հետ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում