Վրաստանում փետրվարի 16-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 740 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում հասել է 266 հազար 462-ի: Այդ մասին հաղորդում է stopcov.ge կայքը:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 496 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 259 հազար 228 մարդ: Վրաստանում վարակից մահացել է ևս 14 մարդ, ընդհանուր՝ 3 հազար 377: