Sunday, 28 04 2024
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրենի հետ
Պարզվում են իրանական ավտոբուսի 5 մարդու կյանք խլած վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
ՀՀ և Կատարի ԱԳ նախարարները հատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին
Լեոն եւ Թումանյանը հայ առաջին սորոսականնե՞րն էին
Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը
ՀՀ-ի և Արևմուտքի շահերն ամբողջովին համընկնում են. սրա շնորհիվ ունենք արտաքին հաջողություններ
Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ է տուժել
Կողմ եմ, բայց ոչ՝ անվտանգության հաշվին. ադրբեջանական գազ կարելի է գնել լուրջ երաշխիքների դեպքում
Որտե՞ղ է Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին «մի ամբողջ շարք անկլավներ» տեսնում
Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար
ՀՀ-ն շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման իր մոտեցումները. Մարգարա-Ալիջան սահմանային անցակետը պատրաստ է շահագործման. ԱԳՆ
Իսրայելը պատրաստվում է լայնածավալ ռազմական գործողության
Գյումրու Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի ֆոնդը համալրվեց նոր ցուցանմուշներով
Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. Պեսկով
15:15
ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկորդային ցուցանիշ է գրանցել
Վրաստանի բնակչությունը 1 տարում կրճատվել է 1.1%-ով
14:45
60-ամյա կինը նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը
Տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգը. ԿԳՄՍ
14:15
Զենքի նոր մատակարարումները թույլ կտան Ուկրաինային դիմադրել. Մակրոն
Հայաստանը ծնկի չի գալիս՝ ՌԴ հաշվարկները հերթով ձախողվում են
Թել Ավիվում հակակառավարական ցույցեր են ընթանում
Էրդողանը ակնարկում է, որ Հայաստանը պետք է հաշվի նստի Թուրքիայի նոր դերակատարման հետ
Հինգ զոհ, ութ վիրավոր. իրանական ավտոբուսի վթարի վայրում աշխատանքները շարունակվում են. ՆԳՆ փրկարար ծառայություն
Սփյուռքը Հայաստանից գործնական սպասելիք ունի իր առօրյա մտահոգությունների վերաբերյալ
Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան- Գյումրի ավտոճանապարհը
Բայդենը չի ընդունում Էրդողանին. Պուտինը կմեկնի՞ Թուրքիա
12:45
ԵՄ-ը կարող է տուգանել Tiktok Lite-ը
12:30
Toyota-ն ավտոարտադրության ռեկորդ է սահմանել

Խորհուրդ կտայի Մոսկվայում քննարկել՝ ինչու ենք մենք անվերապահորեն կատարում համաձայնագրի կետերը, Բաքուն՝ թերի

Մամուլում այս օրերին դեռևս չհերքվող տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ առաջիկայում Մոսկվայում եռակողմ բարձրաստիճան հանդիպում է կայանալու Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների մասնակցությամբ, որը կլինի Փաշինյան-Ալիև առաջին հանդիպումը պատերազմից հետո։ Չի հերքվել նաև տեղեկությունը, որ Փաշինյանն առաջիկայում այցելելու է Մոսկվա։

Ռուսական «Ինտերֆաքս»-ը, հղում կատարելով իր աղբյուրներին, հայտնել է նման հանդիպման մասին՝ նշելով, որ այն կկայանա ամանորյա արձակուրդներից հետո, հավանական ամսաթիվ է նշվում հունվարի 11-ը։ Հավելենք, որ  մինչ տոները  ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը մեկնել էր Մոսկվա։ Վերջինիս այցի բովանդակության վերաբերյալ մամուլում մի շարք տեղեկություններ  են  շրջանառվում։

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝ ամենայն հավանականությամբ վարչապետը կմեկնի Մոսկվա: «Կարծում եմ՝ քննարկվելու են նոյեմբերի 9-ի հայտարարության իրականացման տարբեր մանրամասները։ Դժվար թե կոնկրետ ինչ-որ բան ստորագրվի, և եթե նույնիսկ տեղի ունենա ստորագրում,  նորից միջանկյալ ինչ-որ համաձայնություն կլինի՝ հաշվի առնելով, որ  նոյեմբերի 9-ի համաձայնության շատ կետեր դեռևս չեն կատարվում կամ թերի են կատարվում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Միևնույն ժամանակ մեր զրուցակիցը նշեց. «Խորհուրդ կտայի ՀՀ վարչապետին քննարկել, թե ինչու այն կետերը, որոնք վերաբերում են Հայաստանին, Հայաստանն անվերապահորեն կատարում է, իսկ այն կետերը, որոնք վերաբերում են Ադրբեջանին, դեռևս կան թերի իրականացումներ։ Ընդհանրապես ճիշտ կլիներ պահպանել Մինսկի խմբի ձևաչափը, սակայն պետք է հաշվի առնենք, որ ընդամենը երեկ Ստեփանակերտում տեղի ունեցավ հանդիպում  Հայաստանի ու Արցախի արտգործնախարարների միջև, որի ընթացքում որպես հայկական կողմերի բանակցային գործընթացի առաջնահերթություն սահմանվեց ինքնորոշման իրացումը, ինքնորոշման իրացման ձևաչափը, սակայն, կարծում եմ՝ հնարավոր է  պաշտպանել դեռևս միայն Մինսկի խմբի սահմաններում։ Այսինքն՝ Հայաստանը մի կողմից՝ փորձում է սեփական շահերի համաձայն որոշումներ կայացնել, մյուս կողմից՝ այդ որոշումներն իրականացնելու մեխանիզմները ամբողջ ծավալով չի օգտագործում կամ չի կարողանում օգտագործել։ Այստեղ մեր արտաքին դիվանագիտության բացթողումը կա, և հավանաբար հարկ է որոշակիորեն վերանայել մեր արտաքին քաղաքականությունը»։

Նրա  խոսքով՝ անկախ նրանից, թե ինչպիսի արդյունք է ունեցել պատերազմը, Նիկոլ Փաշինյանն է ՀՀ ղեկավարը, և ի պաշտոնե նա է գնալու բանակցությունների. «Անհրաժեշտ է սեփական շահերը պաշտպանել ամեն գնով, իսկ թե ինչքանով է  դա ստացվում՝ մենք տեսնում ենք, և նորից կրկնեմ՝ մեր արտաքին քաղաքականության վերանայման խնդիր կա։ Ոչ թե անձերի, այլ ընդհանուր քաղաքականության, քանի որ ձևաչափը, որով Հայաստանի ղեկավարը իրականացնում է իր առաքելությունը, հնարավորություն չի տալիս Հայաստանի շահերն ամբողջությամբ պաշտպանել։ Նկատի ունեմ՝ առաջին հերթին եռակողմ ձևաչափը»։

Հարցին՝ Ադրբեջանի նախագահի հռետորաբանության ֆոնին այս հանդիպումն ինչքանո՞վ է նպատակահարմար, Ղևոնդյանը պատասխանեց. «Նորմալ է, որ Ադրբեջանի նախագահը  նման հռետորաբանություն ունի և, ի տարբերություն մեր 90-ականների ղեկավարության, չի փորձում ներկայացնել, թե՝ հազիվ հաղթել ենք, եկեք զիջումների գնանք։ Ընդհակառակը՝ հաղթել է և հաղթողի դիրքերից է փորձում խոսել։ Հայաստանը ավելի քան 25 տարի, հաղթած լինելով, չի պաշտպանում իր հաղթանակը դիվանագիտական ճակատում, և անընդհատ հոխորտացողը Ադրբեջանն էր, ինչը բերեց այն արդյունքին, որն ունենք այսօր։ Իսկ Ադրբեջանը դասեր է քաղել Հայաստանի նման գործելաոճից և փորձում է խնդրին այլ կերպ մոտենալ։ Մեր խնդիրն է այստեղ էլ Հայաստանի շահը փորձել հնարավորինս պաշտպանել և, եթե հնարավոր է  այս իրավիճակում, ժամանակ ձգել՝ մինչև Հայաստանը կարողանա ոտքի կանգնել և մինչև հնարավոր լինի ապագայում մեր շահերն էլ ավելի մեծ ծավալով իրացնել։ Այս պահին սա այն առավելագույնն է, որն այս իրավիճակում, հետպատերազմական դրության այս պայմաններում և այս իշխանության օրոք հնարավոր է անել»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում