Monday, 29 04 2024
Գյումրի-Արմավիր ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է
«Թշնամանքին մեկընդմիշտ վերջ տալու հնարավորություն է ստեղծվել». Ամիրբեկով
Երբ զանգում է Բլինքենը. կմնա՞ Ալիեւը «Ալմաթիի ռեժիմում»
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում
Բողոքի ցույցերի ժամանակ խուլիգանության 6 մասնակիցներից 3-ը կալանավորվել են
Վրաստանի խորհրդարանում մեկնարկել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը հանձնաժողովի քննարկումները
11:00
Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը
Դեսպան Մակունցը Կոլորադոյի համալսարանի ղեկավարությանն է փոխանցել ԵՊՀ ռեկտորի առաջարկը համագործակցության վերաբերյալ
Ուղիղ․ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ
10:15
ԱՄՆ նախագահի թեկնածուն ձերբակալվել է
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապրիլի 21-ին Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձանցից 3-ը կալանավորվել են
Ալիևին կտեսնե՞նք Հաագայում. Հռոմի ստատուտը հզոր զենք է ՀՀ ձեռքին
09:45
Պորտուգալիան հրաժարվում է նախկին գաղութներին փոխհատուցում վճարել
Ուղիղ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը
Վրաստանում ձերբակալվել է նախկին պետնախարարը
Պետք է զգոն լինել․ Բաքուն առանց գին վճարելու ՌԴ-ի միջոցով Հայաստանի վրա ճնշում կգործադրի
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Ադրբեջանը նպատակ ունի ազդել Հայաստանում ներքաղաքական զարգացումների վրա. քաոսային վիճակ է ստեղծում
Հրդեհ է բռնկվել տան տանիքում
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բերքաբերի մոտ տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ
«Անայլընտրանքության» ծանր հետեւանքը
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասվածք է ստացել
Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից
Համալրման բաժանմունքի պետի պաշտոնակատարի անփութության հետևանքով՝ երկու զինծառայող ժամկետից շուտ է զորացրվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
23:00
Բայդենը և Նեթանյահուն քննարկել են հրադադարի շուրջ ընթացող բանակցությունները
«Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշին

Մենք պետք է Անդրկովկասը պայթեցնենք․ ոչխարի հոտը կոտորվում է, հաղթելու ենք

Հրադադարի մասին խոսելն անիմաստ է, եթե խոսքը վերաբերում է թուրքադրբեջանական կողմին: Նրանց համար դա զորքերի, ուժերի վերաբաշխման համար է, հաշվարկների համար է: Հին հույներն ասում էին՝ եթե թուրքը խոսում է խաղաղության մասին, պատրաստվեք պատերազմի: Լևոն Շանթն ասում էր՝ քաղաքականությունը ֆլիրտ է: Այս հրադադարն էլ է ֆլիրտ, և մենք չպետք է ենթարկվենք դրան: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

Դիտարկմանը, որ Թրամփը շտապեց շնորհավորել հրադադարի առնչությամբ, քաղաքագետը նշեց. «Ինձ թվում է ուղղորդելու նպատակ ուներ, բայց թե ինչպես ուղղորդվեց ադրբեջանական կողմը, դա արդեն երևաց, հայկական կողմը հրադադարի պահպանման հարցում խնդիր չունի»:

Անդրադառնալով հարցին, թե որևէ մեկը չի՞ կարողանում կանգնեցնել Թուրքիային, Լևոն Շիրնյանն ընդգծեց, որ իր կարծիքով որևէ մեկը ցանկություն չունի կանգնեցնելու. «Այլապես մի տասը տանկ կուղարկեին, երկու հրթիռ, երեք մասնագետ, բայց ցանկություն չկա: Ինձ թվում է՝ Հայկական լեռնաշխարհի Արծվաբերդում՝ Արցախում պանթյուրքիզմի գլուխը ջնջխվում է, և դա աշխարհում շատերին է ձեռնտու, ճիշտ է՝ մեզ համար դժվար է, զոհողությունները՝ շատ, բայց պանթյուրքիզմի մայրամուտն է սկսվել այստեղ»:

«Էրդողանը մերժեց երեք գերտերությունների նախագահներին, և դա իր «երջանկությունն» է: Ակնհայտ է, որ 21-րդ դարի հիմնական չարիքը իսլամախառն պանթյուրքիզմն է: Ապակայունացման ալիքը համաշխարհային քաղաքականության համար դառնում է հիմնական կծիկը. իժի գլուխը պետք է ջնջխել, մենք ջնջխում ենք, խոշոր տերությունները սովոր են, որ դա իրենց փոխարեն ուրիշներն անեն: Բայց մենք դրանից չպետք է շփոթվենք, դա մեր ճակատագիրն է, չպիտի երկմտանք ունենանք՝ անկախ նրանից՝ ով է օգնում, ով չի օգնում: Մենք պիտի դիմանանք, մենք չդիմանալու տարբերակ չունենք, պիտի ջախջախենք:

Արաքսի հովիտը վերածվել է ասկյարների գերեզմանոցի… Սա մեր հայրենական պատերազմն է, սա և՛ ցեղասպանության, և՛ մեր պետականության անէացման հարցն է: Դաժան իրականության առաջ ենք կանգնած՝ կա՛մ գոլորշիանում ենք… կա՛մ եթե 1915թ. նման կանգնելու ենք ոչնչացման եզրին, Անդրկովկասը պետք է պայթեցնենք, ո՛չ բարեկամը, ո՛չ չարակամը չպետք է շահեն դրանից: Ո՞ր հայի ձեռքը պետք է դողա նավթամուղները, կոմունիկացիոն միջոցները պայթեցնելիս, ինչո՞ւ պիտի հայը համաձայնի հանուն քաղաքակրթության անէանալ: Բայց սա ծայրահեղ քայլ է, մենք հաթելու ենք, Ադրբեջանն արդեն արյունաքամ է լինում, ոչխարի հոտը կոտորվում է:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում