Կարճ տեսանյութերի ստեղծման և դիտման TikTok ծառայությունը և նրա մայր ByteDance ընկերությունը (Չինաստան) դաշնային դատարան հայց են ներկայացրել ընդդեմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ հայտնում է Bloomberg–ը:
Դատական գործը հարուցվել է ուրբաթ՝ սեպտեմբերի 18-ին՝ Թրամփի վարչակազմի՝ ծառայության գործունեությունն արգելելու մտադրությունների պատճառով:
TikTok–ը նշել է, որ Թրամփը գերազանցել է իր լիազորությունները և որոշել է արգելել ծառայությունը քաղաքական պատճառներով, այլ ոչ թե ԱՄՆ–ին ենթադրյալ սպառնալիքի պատճառով: Կազմակերպությունը կարծում է, որ Սպիտակ տունը խախտել է սահմանադրության առաջին փոփոխությունը, որը երաշխավորում է խոսքի և լրատվության ազատություն: