Monday, 29 04 2024
Ինչո՞ւ է Հայաստանը գնում «ինքնասպանության»՝ խաթարելով Ռուսաստանի շահերը
Ապօրինի ահռելի գույք, չբացահայտված սպանություններ. նախկինների հետքը
Բլինքենի զանգը և ռուսական շիզոֆաշիզմի սպառնալիքները
Գագիկ Խաչատրյանից պահանջվում է շուրջ 200 անշարժ գույքի բռնագանձման պահանջ․ 56-ը՝ Երևանի կենտրոնում
Փաշինյանին և Ալիևին Բլինքենի զանգերի մանրամասները
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 35 սյուն. իրականացվել է նախատեսված աշխատանքների կեսից ավելին
Հայ-ադրբեջանական որեւէ համաձայնություն, ըստ էության, լինելու է ռուս-հայկական
Թուրքիային պատժել են. Ինչո՞ւ չեղարկվեց Էրդողանի այցը Սպիտակ տուն
«Վրացական երազանքը» խոսում է ժողովրդավարությունից, բայց սեփական ժողովրդին չի նկատում
21:50
Ուկրաինան ՆԱՏՕ-ին միանալու «անշրջելի ուղու» վրա է. Ստոլտենբերգը մեկնել է Կիև
21:40
Տաջիկստանի ԱԳՆ-ն նոտա է հանձնել ՌԴ դեսպանին՝ երկրի քաղաքացիների իրավունքները խախտելու համար
21:30
Իսրայելը Գազայի հատվածում հրադադարի «չափազանց շռայլ» առաջարկ է արել. Բլինքեն
21:20
Շոտլանդիայի ղեկավարը հայտարարել է պաշտոնաթողության մասին
21:10
Սաուդյան Արաբիայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը
«Սեւ կատուն» հայ-ադրբեջանական «մութ սենյակում»
Որքան գույքի ու գումարի բռնագանձման պահանջ է ներկայացվել Քոչարյանին, Ծառուկյանին Խաչատրյանին
Լարված իրավիճակ Թբիլիսիում. ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել
20:50
Եգիպտոսի վարչապետը կարծում է, որ ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը փոխզիջման չեն ձգտում բանակցություններում
Ադրբեջանը հայտնում է ականի պայթյունի հետևանքով զինծառայողի վիրավորվելու մասին
20:30
Դեպարդիեն ձերբակալվել է և հարցաքննվել սեռական ոտնձգությունների մեղադրանքների գործով
Գավառի 100-ամյա բնակչուհի Աստղիկ Բաբայանը պարգևատրվել է համայնքի ղեկավարի անվանական հուշամեդալով
Ալմաթիում Երևանի ու Բաքվի միջև սպասվող բանակցություններում Աստանան միջնորդ չէ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ադրբեջանի արտգործնախարարը մեկնել է Կատար
19:40
Քենիայում 42 մարդ է զոհվել ամբարտակի ճեղքման հետևանքով
19:30
Նեպալը մտադիր է ԱԹՍ-ներ օգտագործել Էվերեստից աղբը հեռացնելու համար
19:20
Իսպանիայի վարչապետը որոշել է մնալ իր պաշտոնում` չնայած կնոջ նկատմամբ հետաքննությանը
19:10
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
4 գյուղերի հատվածում սահմանազատումը նախնական է՝ մինչև գործընթացի ավարտը. ԱՆ
ՊԵԿ պատվիրակությունն Ուզբեկստանում է

Երևանը համանախագահներին կհիշեցնի կոչը Մադրիդյան սկզբունքների մասին

Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցողների կազմը փոխելու փորձերը անընդունելի են, և համանախագահները հստակ արտահայտվել են այդ մասին, երեկ Մոսկվայում Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Ի՞նչ նկատի ունի Լավրովը՝ բանակցային կողմերի շարքում Արցախը որպես լիարժեք կողմ ավելացնելու Երևանի հայտարարությունն ու ջա՞նքը, թե՞ միջնորդական ձևաչափը փոխելու թուրք-ադրբեջանական ավելի ու ավելի նկատվող ջանքը: Լավրովի հայտարարությունն այդ իմաստով, կարծես թե, բավականին երկիմաստ է: Միաժամանակ նա հայտարարել է, որ անցնող տարիների ընթացքում ներկայիս ձևաչափով արվել է մեծ ծավալի աշխատանք, և ցավալի կլիներ այդ ամենը ջնջելը: Լավրովը խոսել է փաստաթղթերի մասին, որոնց տակ առկա են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ստորագրություններ: Այս հայտարարությունները հատկանշական են հնչում Հայաստանում Ապրիլյան քառօրյա պատերազմի թեմայի առնչությամբ ծագած բանավեճից, որի ընթացքում Արցախի ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարություններին ի պատասխան ասել է, թե կան փաստաթղթեր, որոնք վկայում են, որ Սարգսյանը քննարկել է և պատրաստ է եղել տարածքներ զիջել՝ առանց Արցախի կարգավիճակը հստակեցնելու:

Արդյո՞ք Լավրովի մոսկովյան հայտարարություններն այդ մասին են, և արդյո՞ք այդ հայտարարություններում նշվող փաստաթղթերը, որոնց առումով նա մատնացույց է անում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ստորագրության հանգամանքը, փորձ է արվում պարտադրել Հայաստանի նոր իշխանությանը: Եվ արդյո՞ք այստեղ է նաև պատճառը, որ Սերժ Սարգսյանը սկսել է թեմատիկ ասուլիսների շարք՝ Ապրիլյան պատերազմով, և ազդարարել է շարքը արցախյան գործընթացի թեմայով շարունակելու մտադրության մասին: Դրանով հանդերձ, Լավրովը հիշատակել է Հելսինկյան Եզրափակիչ ակտի երեք սկզբունքները, որոնց շրջանակում է դիտարկել կատարված և կատարվող աշխատանքը: Բայց ամբողջ հարցն այն է, որ այդ սկզբունքները կամ դրանց հիման վրա մշակված, այսպես կոչված, Մադրիդյան սկզբունքները բավականին տարածական մեկնաբանման ենթակա սկզբունքներ են, ըստ այդմ՝ որոշակի քաղաքական կոնյունկտուրայի պայմաններում դրանք կարող են ներկայացվել այսպես ասած՝ ըստ նպատակահարմարության: Հենց այդ հանգամանքը շեշտելով էլ՝ 2019-ի մարտի 12-ին Ստեփանակերտում Հայաստանի և Արցախի ԱԽ համատեղ պատմական նիստում Նիկոլ Փաշինյանը դիմեց համանախագահներին այդ սկզբունքները հստակ մեկնաբանելու համար, որպեսզի դրանք հակամարտող կողմերում չենթարկվեն յուրովի մեկնաբանության: Արդյո՞ք Երևանը վերստին կհիշեցնի համանախագահներին իր կոչը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում