Ամուլսարում արդեն երրորդ օրն անընդմեջ բողոքի ակցիա է իրականացվում՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման:
Նախօրեին Ամուլսարի 2-րդ պահակակետում «Լիդիան Արմենիա»-ի պահնորդները տեղաշարժել ու տարածքից դուսր էին բերել Ամուլսարի պահապանների վագոն-տնակը, ինչն էլ բողոքի առիթ է դարձել:
«Կառավարությունը խնդրից տեղյակ է, լուծումները քննարկվում են.- լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ճշտումներ են արվում:- Երկու կողմերի վագոն-տնակները կհեռացվեն: Ճանապարհ չպետք է փակվի… Պայքարը կարող են շարունակել այլ խաղաղ ձևերով»:
Մանրամասն՝ տեսանյութում: