Sunday, 28 04 2024
Որտե՞ղ է Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին «մի ամբողջ շարք անկլավներ» տեսնում
Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար
ՀՀ-ն շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման իր մոտեցումները. Մարգարա-Ալիջան սահմանային անցակետը պատրաստ է շահագործման. ԱԳՆ
Իսրայելը պատրաստվում է լայնածավալ ռազմական գործողության
Գյումրու Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի ֆոնդը համալրվեց նոր ցուցանմուշներով
Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. Պեսկով
15:15
ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկորդային ցուցանիշ է գրանցել
Վրաստանի բնակչությունը 1 տարում կրճատվել է 1.1%-ով
14:45
60-ամյա կինը նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը
Տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգը. ԿԳՄՍ
14:15
Զենքի նոր մատակարարումները թույլ կտան Ուկրաինային դիմադրել. Մակրոն
Հայաստանը ծնկի չի գալիս՝ ՌԴ հաշվարկները հերթով ձախողվում են
Թել Ավիվում հակակառավարական ցույցեր են ընթանում
Էրդողանը ակնարկում է, որ Հայաստանը պետք է հաշվի նստի Թուրքիայի նոր դերակատարման հետ
Հինգ զոհ, ութ վիրավոր. իրանական ավտոբուսի վթարի վայրում աշխատանքները շարունակվում են. ՆԳՆ փրկարար ծառայություն
Սփյուռքը Հայաստանից գործնական սպասելիք ունի իր առօրյա մտահոգությունների վերաբերյալ
Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան- Գյումրի ավտոճանապարհը
Բայդենը չի ընդունում Էրդողանին. Պուտինը կմեկնի՞ Թուրքիա
12:45
ԵՄ-ը կարող է տուգանել Tiktok Lite-ը
12:30
Toyota-ն ավտոարտադրության ռեկորդ է սահմանել
12:15
Չինական BYD ավտոարտադրողը առաջին եվրոպական գործարանը կկառուցի
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ քաղաքացիներից մեկի ոտքը կոտրվել է
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին
Տեղումներ չեն սպասվում
10:45
Արհեստական բանականության (AI) ստարտափերը 27 մլրդ դոլարի ներդրում են ստացել
Նոր փուլ ենք մտնում՝ անորոշություններով լի, բայց դեպի խաղաղ գոյակցություն տանող ճանապարհ
10:24
Apple-ի սմաթֆոնների վաճառքը Չինաստանում նվազել է

Աղմկոտ օրենքն ուժի մեջ. Հայաստանն ընդամենը պաշտպանել է իր արժանապատվությունը

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքը, որը բավականին աղմուկ էր բարձրացրել ռուսական հեռուստաալիքներին առնչվող իրողությունների բերումով: Խոսքն այն մասին է, որ օրենքը նախատեսում է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա հեռուստաընկերությունների հանրային մուլտիպլեքսով հեռարձակումը լինի միջպետական պայմանագրի հիմքով: Ասել կուզի, եթե չկա միջպետական պայմանագիր, ուրեմն չպետք է լինի նաև օտարերկրյա որևէ հեռուստաալիքի հեռարձակում հանրային մուլտիպլեքսով: Այդ կարգավորումը տարբեր շրջանակներ՝ թե՛ Ռուսաստանից, թե՛ Հայաստանի նախկին կառավարող համակարգից, մատուցեցին իբրև Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման արգելք: Դա, իհարկե, հասարակ նենգափոխում էր, քանի որ նախատեսված կարգավորումը վերաբերում է ոչ միայն ռուսական, այլ բոլոր օտարերկրյա հեռուստաալիքներին, և, բացի դրանից էլ՝ ռուսական հեռուստաալիքները Հայաստանում կարող են ազատորեն հեռարձակվել առանց միջպետական պայմանագրի, բայց արդեն այլ ենթակառուցվածքներով, կաբելային, ինտերնետային հեռուստակապուղիներով:

Թվում է, որ շատ պարզ և ինքնիշխան պետության արժանապատվությանն առնչվող մի որոշում, որը, սակայն, դարձավ Հայաստանում թավշյա հեղափոխության դեմ քարոզչական գրոհների առիթ, երբ փորձ արվեց դրա օգնությամբ սրել Ռուսաստանի հետ հարաբերությունը: Ընդ որում, հատկանշական է, որ այդ փորձին միացան ոչ միայն առանձին ռուսական շրջանակներ, այլ նույնիսկ ՌԴ դեսպանատունը, որը հարցի առնչությամբ տարածեց վատ քողարկված սպառնալիքով կամ շանտաժով մի հայտարարություն: Իրականում, ինչո՞ւ է կարևոր, որպեսզի Հանրային մուլտիպլեքսով լինի միջպետական պայմանավորվածությամբ հեռարձակում: Բանն այն է, որ այստեղ պետական արժանապատվության խնդրից զատ, որը ինքնին կարևորագույն բարոյահոգեբանական ասպեկտ է, կա նաև կոնկրետ մեկ այլ խնդիր՝ հանրային ռեսուրսի պաշտպանությունը, երբ Հայաստանի հանրությունը փաստացի պահում է մի կապուղի, որով կարող են լինել երրորդ երկրներից տեղեկատվական գրոհներ իր իսկ դեմ, իր պետության դեմ: Եվ այստեղ է, որ էական է դառնում ռուսական հեռուստաընկերությունների հարցը: Այդ հեռուստաընկերությունների բովանդակությունը, ինչպես, իհարկե, որևէ այլ երկրի հեռուստաընկերության կոնտենտ, ենթակա չէ Հայաստանի հանրային վերահսկողության և օրենսդրական կարգավորումների:

Այլ կերպ լինել չէր էլ կարող: Բայց այդ դեպքում տվյալ հեռուստաընկերությունը չի կարող հասանելիություն ունենալ Հայաստանի հանրային մուլտիպլեքսին, այլ կերպ ասած՝ հանրային ռեսուրսին, եթե շատ հանգիստ կարող է այդ ռեսուրսով հեռարձակել իր հակահայկական կոնտենտը: Իսկ որ ռուսական հեռուստաալիքներով պարբերաբար հեռարձակվում են նյութեր, որոնք ակնհայտորեն քարոզչական, տեղեկատվական գրոհ են Հայաստանի Հանրապետության դեմ, թերևս չունի ապացուցման կարիք, օրինակները բազմազան են թե՛ հեղափոխությունից հետո, թե՛ անգամ դրանից առաջ: Հետևաբար՝ եթե ռուսական հեռուստաալիքներն ունեն Հայաստանի հանրային մուլտիպլեքսի միջոցով հանրությանը լայն հասանելիության ցանկություն, ապա պետք է այդ ցանկության հնարավորության դիմաց Հայաստանի պետության և հանրության առաջ ստանձնեն այդ պետությունն ու հանրությունը տեղեկատվա-քարոզչական գրոհներից զերծ պահելու պարտավորություն և պատասխանատվություն, ինչը չափազանց պարզ թե՛ իրավա-քաղաքական, թե՛ բարոյական հանգամանք է, որքան էլ թե՛ ռուսաստանյան, թե՛ հայաստանյան որոշ տնտեսա-քաղաքական շրջանակների համար դրանք՝ որպես վարքագծային կատեգորիա, չեն ներկայացնում որևէ արժեք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում