Monday, 29 04 2024
Գյումրի-Արմավիր ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է
«Թշնամանքին մեկընդմիշտ վերջ տալու հնարավորություն է ստեղծվել». Ամիրբեկով
Երբ զանգում է Բլինքենը. կմնա՞ Ալիեւը «Ալմաթիի ռեժիմում»
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում
Բողոքի ցույցերի ժամանակ խուլիգանության 6 մասնակիցներից 3-ը կալանավորվել են
Վրաստանի խորհրդարանում մեկնարկել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը հանձնաժողովի քննարկումները
11:00
Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը
Դեսպան Մակունցը Կոլորադոյի համալսարանի ղեկավարությանն է փոխանցել ԵՊՀ ռեկտորի առաջարկը համագործակցության վերաբերյալ
Ուղիղ․ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ
10:15
ԱՄՆ նախագահի թեկնածուն ձերբակալվել է
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապրիլի 21-ին Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձանցից 3-ը կալանավորվել են
Ալիևին կտեսնե՞նք Հաագայում. Հռոմի ստատուտը հզոր զենք է ՀՀ ձեռքին
09:45
Պորտուգալիան հրաժարվում է նախկին գաղութներին փոխհատուցում վճարել
Ուղիղ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը
Վրաստանում ձերբակալվել է նախկին պետնախարարը
Պետք է զգոն լինել․ Բաքուն առանց գին վճարելու ՌԴ-ի միջոցով Հայաստանի վրա ճնշում կգործադրի
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Ադրբեջանը նպատակ ունի ազդել Հայաստանում ներքաղաքական զարգացումների վրա. քաոսային վիճակ է ստեղծում
Հրդեհ է բռնկվել տան տանիքում
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բերքաբերի մոտ տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ
«Անայլընտրանքության» ծանր հետեւանքը
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասվածք է ստացել
Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից
Համալրման բաժանմունքի պետի պաշտոնակատարի անփութության հետևանքով՝ երկու զինծառայող ժամկետից շուտ է զորացրվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
23:00
Բայդենը և Նեթանյահուն քննարկել են հրադադարի շուրջ ընթացող բանակցությունները
«Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշին

Յուվալ Նոյ Հարարիի «Sapiens. Մարդկության համառոտ պատմություն» գիրքը թարգմանվել է հայերեն

21-րդ դարի ամենաազդեցիկ գիտնականներից մեկի՝ Յուվալ Նոյ Հարարիի, «Sapiens. Մարդկության համառոտ պատմություն» գիրքը թարգմանվել է հայերեն։ Հրեա հայտնի տեսաբանի, համաշխարհային առաջնորդների սիրելի հեղինակիև Դավոսի համաժողովի գլխավոր խոսնակի գիրքը հայ ընթերցողին ներկայացվում է «Գալաքսի» ընկերությունների խմբի հետգործընկերությամբ՝ Newmag հրատարակչության կողմից։ «Sapiens»-ը թարգմանվել է ավելի քան 50 լեզվով, վաճառվել 12 միլիոն օրինակ և 5 տարի անընդմեջ գլխավորել New York Times-ի բեսթսելլերի ցուցակը:

«Պատմահասարակագիտական և քաղագիտական բնույթի գրականության կարիք այսօր շատ կա: Հատկապես ժամանակից քաղաքագիտական միտքը կարևոր է հասկանալու համար ամբողջ աշխարհում, նաև Հայաստանում, տեղի ունեցող քաղաքական, հասարակական երևույթները, շարժումները, իրադարձությունները, և դրանց սթափ գնահատական տալու համար», – ասել է Newmag ընկերության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը:

«Sapiens» գրքում Հարարին պատմում է, թե զարգացում ապրող մարդն ինչպես է ազդել համաշխարհային էկոհամակարգի վրա և կայսրություններ ստեղծել։ Հեղինակը միաձուլում է պատմությունն ու գիտությունը՝ վերանայելով տարածված տեսակետները, անցյալի զարգացումները կապելով ժամանակակից խնդիրների հետ, առանձին իրադարձությունները դիտարկելով ավելի մեծ գաղափարների համատեքստում: Հարարին այս խիստ ինքնատիպ գրքով կոտրում է պատմական գրքերի մասին կարծրատիպերը: Նրա պատմությունը սկսվում է 70 հազար տարի առաջ, երբ նոր էր ի հայտ գալիս աշխարհաճանաչողությունը:

«Որպես գործարար, որը երազում է տեսնել Հայաստանը ինովացիայի գլոբալ քարտեզի վրա, անձնապես ինձ ու մեր թիմի համար այս գործընկերությունն ու եռագրության թարգմանությունը մի քանի նպատակ ունի։ Նախ, դառնալ համաշխարհային օրակարգի և գլոբալ երկխոսության մաս, ներգրավվել ապագային վերաբերող քննարկումներին։ Երկրորդ՝ համաշխարհային կարևորության ամենաթարմ և ամենաորակյալ գրականությունը ներկայացնել հայերեն։ Եվ երրորդ`ճանաչելով աշխարհը, ընթերցելով ամենաթարմ գիտահանրամատչելի գրականությունը, վերաիմաստավորել նաև մեր երկրի ապագան», – գրքի բացման խոսքում ասել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, «Յուքոմ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը։

Հարարիի «Sapiens. Մարդկության համառոտ պատմություն» գիրքը, որը հիմնված է գիտական հարուստ պաշարի վրա, ներկայացնում է մարդկության անցյալը և այդ անցյալում տեղի ունեցած կարևորագույն շրջադարձերը, որոնք մինչ այսօր մեծ ազդեցություն են ունենում բազմաթիվ ժողովուրդների, հասարակությունների և պետությունների վրա: Հարարիի եռագրության առաջին թարգմանության շնորհիվ «Գալաքսի» ընկերությունների խումբն ու Newmag հրատարակչությունը խոստանում են քննարկումների, մտքի գրոհների ու մտավոր կապիտալի ստեղծման հետաքրքիր նախագիծ։

«COVID-19» համաճարակով պայմանավորված՝գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը տեղի կունենա առցանց և Արմենիա հեռուստաընկերության ուղիղ եթերում՝ հուլիսի 6-ին, առավոտյան 10։15-ին, «Բարի լույս» ծրագրի շրջանակում։ Գիրքը հուլիսի 6-ից հասանելի կլինի բոլոր գրախանութներում։

***

«Գալաքսի» ընկերությունների խումբը Հայաստանի խոշորագույն հոլդինգային ընկերություններից մեկն է՝ իր կազմում ներկայացնելով 15 ընկերություն 3 երկրում։ Ընկերության շրջանառության զգալի մասն ուղղվում է Հայաստանում սոցիալական պատասխանատվության ծրագրերի իրականացմանը կրթության,սոցիալական զարգացման և արվեստի ոլորտներում՝ համագործակցելով, մասնավորապես, «Դասավանդիր Հայաստան» հիմնադրամի, «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի», «Սթարթափ Հայաստան» հիմնադրամի, «Ստեղծարար Հայաստանի» հետ Հայաստանում մտքի առաջնորդության և մտավոր կապիտալիզ արգացման համար։

Newmag ընկերությունը Հայաստանի առաջատար հրատարակչություններից է։ Ստեղծվելով 2007 թվականին՝ ընկերությունը մինչև 2018 թվականը տպագրել է համանուն ամսագիրը։ 2018-ի մարտին ընկերությունը փոխեց ուղղությունը՝ կենտրոնանալով հրատարակչական ոլորտի վրա։ Եվ արդեն 2018 թվականից «Newmag»-ը ընթերցողին է ներկայացնում հայկական և համաշխարհային բեսթսելլերներ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում