Tuesday, 21 05 2024
Հայաստանը մասնակցում է ՆԱՏՕ-ի զորավարժությանը
Հաղարծինի քոթեջներից գողություն են կատարել․ կասկածյալները հայտնաբերվել են
«Սրբազան վարչապետ» սցենարը ՔՊ-ն չի էլ քննարկի
Արարատի դպրոցներից մեկում սովորող աշակերտուհուն կանեփից պատրաստված թմրամիջոց է հյուրասիրել
Իջևանցին մերժել է խնդրանքը, ի պատասխան՝ դանակով խփել է իր ոտքին և թիկունքին
Ինչո՞վ է Ալիևը տարբերվում Նեթանյահուից
Լքել Հայաստանը՝ որդուն խրամատում չտեսնելու համար
ԱՄՆ-ն դաշնակցում է Հայաստանի հետ. Բաքվին բացատրել են՝ ինչ պետք է անի
Գալստանյանը շարունակում է սիրո անվան տակ ատելություն տարածել
Սուրբ Գրքի «Հորս տունը» մտածել է՝ իր սեփականն է. Գալստանյանը արձագանքում է Ալեն Սիմոնյանին
Եկեղեցու գույքը պետք է վերադարձվի. Գալստանյանը «Կինո Մոսկվան» է պահանջում
Դատարկ օդերի հետ խոսե՞մ. Գալստանյանն արձագանքում է ընդդիմախոսներին
Էլ տեղ չունեմ, որ բերետավորները չեն խփել. ասում են նորմալ ա. Գառնիկ Դանիելյան
Պաշտպանության նախարարն այցելել է նոր կառուցված զորամաս
Պատերազմի հրահրողն էլ, հեղինակն էլ այսօրվա գործող իշխանությունն է իր ղեկավարի հետ Սրբազան
«Թոխմախի Մհերի» ընտանիքի Դուբայի գույքերը․ դատախազությունը դրանք չի հայտնաբերել
Ձեր տասը մատին էլ մեխ տան՝ դուք մանդատ դնող չեք. ստին էլ չափ կա
Ռոբերտ Քոչարյանը մեր երկրում հանցավոր արժեքներով առաջնորդվելու կնքահայրն է
Մանդատ դրեք, եթե մտածում եք, որ կպչած ենք մեր աթոռից, չեք անի
Բագրատ Գալստանյանը հանդիպել է Արցախի կառավարության ու պատգամավորների հետ
Կապանում հրկիզել են քաղաքապետ Գևորգ Փարսյանին սպասարկող «Lexus»-ը․ ժամանել է ԱԱԾ-ն
ԱՄՆ-ն հետաքրքրված է Հայաստանի հետ գործակցության ընդլայնմամբ
«Պետք է վերջ դրվի Նեթանյահուի ցեղասպան քաղաքականությանը»․ Էրդողան
«Անկախացումից ի վեր ՀՀ-ի և ՄԱԿ-ի համագործակցությունը եղել է բազմաշերտ և արդյունավետ»․ ՀՀ նախագահ
22:45
Զելենսկին զանգահարել է Ալիևին
Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերը կնորոգվեն
Եթե «պայթի» Վրաստանը
Իրանի դիրքերը թուլացնելու փորձեր կարվեն. Երևանը պետք է պատրաստ լինի նույնիսկ անհնար սցենարներին
Իրանում լրջագույն խնդիր է օդային փոխադրումը․զարմանալի է, որ նման ուղղաթիռով են տեղափոխել նախագահին
Մոտենում է հերթական տեղումնաբեր ակտիվ ցիկլոնը

ԼՂ օդանավակայանը կառուցվեց թուրքական մեքենաշինական սարքավորմամբ. Hürriyet

Թուրքական Hürriyet Daily News and Economic Review թերթում հրապարակվել է Վերջիհան Զիֆլիօղլուի «Ղարաբաղի օդանավակայանը կառուցվեց թուրքական մեքենաշինական սարքավորմամբ» խորագրով հոդվածը, որում ասվում է.

«Ըստ ԼՂՀ քաղաքացիական ավիացիային առընթեր կառավարության վարչության պետ Դմիտրի Ադբաշյանի՝ թուրքական Demirci Makina ընկերությունը մետաղական հումք է մատակարարել Լեռնային Ղարաբաղի օդանավակայանի կառուցման շարունակման համար։

Սակայն թուրքական ընկերության ղեկավարը նշում է, որ իրենց ընկերությունն ուղղակիորեն ոչինչ չի վաճառել Լեռնային Ղարաբաղին կամ Հայաստանին։ Լեռնային Ղարաբաղի օդանավակայանի կառուցման ժամանակ օգտագործված մետաղական կոմպոնենտները պատրաստվել են Անկարայում։

Hürriyet Daily News-ի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ թուրքական ընկերության սեփականատերերից Մուհամմեդ Դեմիրջին նշեց. «Մենք ուղղակիորեն ոչինչ չենք վաճառել Ղարաբաղին։ Մենք չենք կարող ուղղակիորեն որևէ բան վաճառել Հայաստանին, քանի որ մեր արտահանվող ապրանքները մենք գրանցել ենք Արտաքին առևտրի համար պատասխանատու պետնախարարությունում։ Հնարավոր է՝ այն երկրներից մեկը, որին մենք վաճառել ենք մեր արտադրանքը, դրանից հետո այն վերավաճառել է Հայաստանին։

Համանման դեպք տեղի է ունեցել նաև Իրանի պարագայում։ Դուբային վաճառած մեր արտադրանքը հայտնվել է Իրանում։ Մեր կազմակերպությունը չի կարող սեփական արտադրանքը վաճառել Իրանին, որի նկատմամբ ԱՄՆ-ը սանկցիաներ է կիրառել՝ կապված նրա միջուկային ծրագրի հետ։

Hürriyet Daily News-ին ուղարկած էլեկտրոնային փոստում Ադբաշյանը հայտնել է, որ Ղարաբաղի օդանավակայանի կառուցման ժամանակ թուրքական արտադրանքի ընտրությունը պայմանավորված է միայն նրա հարմար գնով և այստեղ որևէ քաղաքական պատճառ չկա.

«Շինարարության համար մենք նյութեր ենք գնել ոչ միայն Թուրքիայից, այլև՝ շատ այլ երկրներից, որպեսզի օդանավակայանը համապատասխանի միջազգային չափորոշիչներին։ Մենք դեռ պետք է հասկանանք, թե ինչո՞ւ է Demirci Makina-ի հետ կապված պատմությունը քաղաքական երանգ ձեռք բերել։ Մենք նրա արտադրանքը գնել ենք, որովհետև նրա գինը մեզ համար ընդունելի է եղել, ընդամենը դա»։

Ադբաշյանը, ով նաև փորձառու օդաչու է, հավելել է, որ թուրքական սարքավորումը գնվել է Հայաստանում բազավորված ընկերության կողմից՝ ընդգծելով, որ Ղարաբաղի նոր օդանավակայանին առնչվող քննարկումների հնչեղությունը պայմանավորված է Ադրբեջանի ռազմաշունչ հայտարարություններով։

Օդանավակայանը պետք է բացվեր մայիսին։ Օդանավակայանի կառուցումը հարուցեց Ադրբեջանի զայրույթը, ով սպառնաց կործանել այդ օդանավակայանից օգտվող ցանկացած քաղաքացիական ինքնաթիռ։ Ի պատասխան Ադրբեջանի այդ սպառնալիքների՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ինքը լինելու է այդ օդանավակայանի ծառայություններից օգտվող առաջին ուղևորը։

Ադբաշյանը նշում է, որ միջազգային հանրությունը պետք է ադեկվատ պատասխան տա Ադրբեջանի այդ սպառնալիքներին. «Աշխարհի ցանկացած մարդ իրավունք ունի ազատորեն մի տեղից տեղաշարժվելու դեպի մյուսը, և դա ամրագրված է միջազգային պայմանագրերով։ Ղարաբաղի ժողովուրդը նույնպես պետք է օգտվի այդ իրավունքից»։

Մուհամմեդ Դեմիրջին իր հերթին նշում է. «Ամենից առաջ այստեղ խղճի հարց կա։ Մենք չենք կարող ամեն տիպի առևտուր անել՝ ոտնահարելով մեր հայրենակիցների իրավունքները։ Ադրբեջանի դեսպանատան ներկայացուցիչները նույնպես տվյալ խնդրի շուրջ այցելել են մեզ, և մենք նրանց ասել ենք, նույնը, ինչ որ հիմա հայտնում ենք Ձեզ»։

Թուրքիան 1993 թվականին փակել է հայ-թուրքական սահմանը՝ ի աջակցություն ղարաբաղյան հակամարտությունում իր դաշնակից Ադրբեջանի։ 2009 թվականին ստորագրված Հայաստանի ու Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատել ենթադրող արձանագրությունները դեռևս չեն մտել ուժի մեջ։

Ադբաշյանը հերքել է այն տեղեկատվությունը, թե Ստեփանակաերտի օդանավակայանի բացումը ցայժմ տեղի չի ունեցել միջազգային ճնշման պատճառով. «Մենք չենք առերեսվել որևէ ճնշման հետ։ Մենք անում ենք օդանավակայանի բացմանն առնչվող վերջին քայլերը, որպեսզի նրա սպասարկումը համապատասխանի միջազգային չափորոշիչներին։

Առաջին հերթին թռիչքներ կիրականացվեն Ղարաբաղի ու Հայաստանի միջև։ Մենք հավատում ենք, որ ապագայում Ստեփանակերտի օդանավակայանին կտրվի միջազգային կարգավիճակ, ինչպես որ Հյուսիսային Կիպրոսի պարագայում է։ Հյուսիսային Կիպրոսի «Էրջան» օդանավակայանից թռիչքներ են իրականացվում Ադրբեջան և աշխարհի շատ երկրներ»»։

Հիշեցնենք, որ հունիսի վերջին ադրբեջանական «Զերկալո» թերթին տված հարցազրույցում Թուրքիայի ԱԳՆ-ի մի բարձրաստիճան ներկայացուցիչ հայտարարել էր, որ թուրքական ընկերություններից մեկը, ընդ որում՝ բարձր տեխնոլոգիական, մասնակցում է Ստեփանակերտի օդանավակայանը սարքավորումներով ապահովելու գործընթացին՝ միաժամանակ հրաժարվելով հայտնել թուրքական այդ ընկերության անունը.

«Թուրքական ընկերության համար շահավետ է նոր շուկայի յուրացումը։ Իսկ հայերն իրենց օգուտն ունեն. թուրքական բարձր տեխնոլոգիական սարքավորումները շատ ավելի էժան են, քան եվրոպականները։ Սակայն հարց է առաջանում՝ իսկ ո՞ւր է նայում պետությունը։

Ձևականորեն կառավարությունը կարող է հայտարարել, որ դա մասնավոր ընկերություն է։ Բայց մի՞թե դա այդպես է։ Հավանաբար, դուք հիշում եք, որ վարչապետ Էրդողանը նախընտրական կամպանիայի ժամանակ, պատասխանելով լրագրողների հարցերին, ուղիղ եթերով և բաց տեքստով սպառնաց մի հայտնի ձեռնարկատիրոջ, որը, իբրև թե իր աջակցությունն էր հայտնել ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությանը (ԺՀԿ)։

Այդ դեպքում խոսքը Թուրքիայի ներքաղաքական գործընթացների մասին էր։ Սակայն եթե բանը հասնում է արտաքին քաղաքական շահերին, ընդ որում` ազգային անվտանգության հետ կապ ունեցողներին, թուրքական յուրաքանչյուր ընկերություն հաշվի է առնում իր կառավարության դիրքորոշումը։

Այսինքն՝ եթե Թուրքիայի կառավարությունն աչք է փակում Ստեփանակերտի օդանավակայանին թուրքական բարձր տեխնոլոգիական սարքավորումների առաքման վրա, ընդ որում՝ դա արվում է երրորդ երկրի միջոցով, ապա դա նշանակում է, որ դա համապատասխանում է նրա արտաքին քաղաքական կուրսին»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում