Monday, 29 04 2024
Իսրայելական օդուժը գրոհներ է իրականացրել Գազա և Ռաֆահ քաղաքների ուղղությամբ․ ԶԼՄ-ներ
Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը, ՀԱՊԿ-ի և Խաչատուրովի մասին ինչու՞ էր հեռախոսով խոսում
Դատախազը մանրամասնում է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից, Ծառուկյանից, Խաչատրյանից
Դատարան ուղարկված գործերի թիվը կրկնակի ավելացել են նախորդ տարվա համեմատ․ Աննա Վարդապետյան
Նոր մանկապարտեզների կառուցման ավարտին ենք՝ անձնական հսկողության տակ պահե՛ք. Ավինյանը՝ փոխքաղաքապետին
Հասկանանք՝ որտեղ են պտտվում մեր նախագծերը, որ տեղ չեն հասնում. Ավինյան
Մասնակցե’ք «Ազարյանի» մարզադպրոցի կառուցման մրցույթներին. Ավինյանը հորդորում է շինընկերություններին
13:00
«Թվային Ջուղա Ցանցը» համահայկական կենտրոն է գործարկում մետավերսում՝ Fastexverse վիրտուալ հարթակում
«Մետրոպոլիտենի» լուսավորությունը, թարմացրել ենք, ուշադրություն դարձրեք, սիրելի՛ երևանցիներ. Ավինյան
12:45
Բլինքենը սկսել է մերձավորարևելյան հերթական ուղևորությունը՝ ժամանելով Սաուդյան Արաբիա
Կվերագործարկվի դեպի կենդանաբանական այգի անվճար ավտոբուսը
12:30
Կարաչայ-Չերքեզիայում ոստիկանների վրա հարձակման հետևանքով կա 2 զոհ, 4 վիրավոր
Գյումրի-Արմավիր ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է
Լուրերի օրվա թողարկում 12։00
«Թշնամանքին մեկընդմիշտ վերջ տալու հնարավորություն է ստեղծվել». Ամիրբեկով
Երբ զանգում է Բլինքենը. կմնա՞ Ալիեւը «Ալմաթիի ռեժիմում»
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում
Բողոքի ցույցերի ժամանակ խուլիգանության 6 մասնակիցներից 3-ը կալանավորվել են
Վրաստանի խորհրդարանում մեկնարկել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը հանձնաժողովի քննարկումները
11:00
Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը
Դեսպան Մակունցը Կոլորադոյի համալսարանի ղեկավարությանն է փոխանցել ԵՊՀ ռեկտորի առաջարկը համագործակցության վերաբերյալ
Ուղիղ․ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ
10:15
ԱՄՆ նախագահի թեկնածուն ձերբակալվել է
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապրիլի 21-ին Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձանցից 3-ը կալանավորվել են
Ալիևին կտեսնե՞նք Հաագայում. Հռոմի ստատուտը հզոր զենք է ՀՀ ձեռքին
09:45
Պորտուգալիան հրաժարվում է նախկին գաղութներին փոխհատուցում վճարել
Ուղիղ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը
Վրաստանում ձերբակալվել է նախկին պետնախարարը
Պետք է զգոն լինել․ Բաքուն առանց գին վճարելու ՌԴ-ի միջոցով Հայաստանի վրա ճնշում կգործադրի

Վերջին բաստիոնը փլուզվեց. ՍԴ հարցում ԱԺ-ն գնաց կոմպրոմիսային լուծման

Ազգային ժողովն այսօր 89 կողմ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունեց մի խումբ պատգամավորների կողմից ներկայացված Սահմանադրության փոփոխության մասին օրինագիծը: Արտահերթ այս գործընթացը շատ քննադատվեց, այդ թվում նաև խորհրդարանական ընդդիմության կողմից. «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները չեն մասնակցել նիստին: ԲՀԿ-ն պնդում է, որ իշխանության թիվ մեկ խնդիրը այս իրավիճակում շարունակում է մնալ ՍԴ-ն, և իշխանությունը հետևողականորեն հաշվեհարդար է տեսնում ՍԴ անդամների նկատմամբ, ԼՀԿ-ն պնդում է, որ իշխանության գործողություններն ազնիվ չեն:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Վահագն Ալեքսանյանը, «Հայ կառուցողական կուսակցության» նախագահ Անդրիաս Ղուկասյանը և «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Նարեկ Ներսիսյանը:

«Ակնհայտ է, որ ՍԴ հարցը հանգուցալուծվելու կարիք ունի, և այն, ինչ առաջարկվեց այսօր ԱԺ-ում, կոմպրոմիսային տարբերակ է, ես համարում եմ, որ այն թերի փաստաթուղթ է: Բացի նրանից, որ Սահմանադրությունն ունի բազմաթիվ թերություններ, թերի է եղել նաև Սահմանադրության ընդունման գործընթացը»,- նշեց Անդրիաս Ղուկասյանը՝ հավելելով՝ այն, ինչ ունենք, ցածր իրավաբանական մակարդակ ունեցող փաստաթուղթ է:

Նարեկ Ներսիսյանի դիտարկմամբ՝ կառավարող ուժը նախ և առաջ պետք է ներկայացնի հայեցակարգային մոտեցումներ, թե ինչպիսի ՍԴ է ուզում տեսնել. «Այսինքն ոչ թե կոնկրետ անձերի հետ պետք է կապել սահմանադրական փոփոխությունները, այլ համակարգի: Միանշանակ այսպիսի ՍԴ մեզ պետք չէ, բայց համաձայն չեմ այն գործընթացի հետ, որն իրականացնում է կառավարող ուժը: Իրավական ճանապարհը ճահիճ է և լեգիտիմ չէ, քանի որ բխում է գործող Սահմանադրությունից, առաջնահերթ պետք է լուծել այս Սահմանադրության հարցը»:

««Իմ քայլը» դաշինքը փորձում է Սահմանադարական դատարանը բերել ժողովրդավարական հուն»,- նշեց Վահագն Ալեքսանյանը: Տարբեր շրջանակների կողմից կոշտ քննադատություն էր հնչում և Սահմանադրության փոփոխության հետ կապված այս գործընթացը համարվում էր հակաիրավական. անդրադառնալով այս դիտարկմանը և հարցին, թե ինչու է աղմկում անցյալը, Վահագն Ալեքսանյանը պատասխանեց.«Որովհետև շատ լավ հասկանում են, որ իրենցից կազմված վերջին կառույցը փլուզվում է և շուտով այն կվերաձևավորվի ժողովրդավարական մոդելով»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում