Monday, 29 04 2024
Տավուշում շարունակվում է սահմանազատումը՝ արդյունքներ ու արգելքներ
Ծառուկյանից պահանջվում է բռնագանձել 79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց և այլն
Ինչո՞ւ է Հայաստանը գնում «ինքնասպանության»՝ խաթարելով Ռուսաստանի շահերը
Ապօրինի ահռելի գույք, չբացահայտված սպանություններ. նախկինների հետքը
Բլինքենի զանգը և ռուսական շիզոֆաշիզմի սպառնալիքները
Գագիկ Խաչատրյանից պահանջվում է շուրջ 200 անշարժ գույքի բռնագանձման պահանջ․ 56-ը՝ Երևանի կենտրոնում
Փաշինյանին և Ալիևին Բլինքենի զանգերի մանրամասները
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 35 սյուն. իրականացվել է նախատեսված աշխատանքների կեսից ավելին
Հայ-ադրբեջանական որեւէ համաձայնություն, ըստ էության, լինելու է ռուս-հայկական
Թուրքիային պատժել են. Ինչո՞ւ չեղարկվեց Էրդողանի այցը Սպիտակ տուն
«Վրացական երազանքը» խոսում է ժողովրդավարությունից, բայց սեփական ժողովրդին չի նկատում
21:50
Ուկրաինան ՆԱՏՕ-ին միանալու «անշրջելի ուղու» վրա է. Ստոլտենբերգը մեկնել է Կիև
21:40
Տաջիկստանի ԱԳՆ-ն նոտա է հանձնել ՌԴ դեսպանին՝ երկրի քաղաքացիների իրավունքները խախտելու համար
21:30
Իսրայելը Գազայի հատվածում հրադադարի «չափազանց շռայլ» առաջարկ է արել. Բլինքեն
21:20
Շոտլանդիայի ղեկավարը հայտարարել է պաշտոնաթողության մասին
21:10
Սաուդյան Արաբիայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը
«Սեւ կատուն» հայ-ադրբեջանական «մութ սենյակում»
Որքան գույքի ու գումարի բռնագանձման պահանջ է ներկայացվել Քոչարյանին, Ծառուկյանին Խաչատրյանին
Լարված իրավիճակ Թբիլիսիում. ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել
20:50
Եգիպտոսի վարչապետը կարծում է, որ ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը փոխզիջման չեն ձգտում բանակցություններում
Ադրբեջանը հայտնում է ականի պայթյունի հետևանքով զինծառայողի վիրավորվելու մասին
20:30
Դեպարդիեն ձերբակալվել է և հարցաքննվել սեռական ոտնձգությունների մեղադրանքների գործով
Գավառի 100-ամյա բնակչուհի Աստղիկ Բաբայանը պարգևատրվել է համայնքի ղեկավարի անվանական հուշամեդալով
Ալմաթիում Երևանի ու Բաքվի միջև սպասվող բանակցություններում Աստանան միջնորդ չէ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ադրբեջանի արտգործնախարարը մեկնել է Կատար
19:40
Քենիայում 42 մարդ է զոհվել ամբարտակի ճեղքման հետևանքով
19:30
Նեպալը մտադիր է ԱԹՍ-ներ օգտագործել Էվերեստից աղբը հեռացնելու համար
19:20
Իսպանիայի վարչապետը որոշել է մնալ իր պաշտոնում` չնայած կնոջ նկատմամբ հետաքննությանը
19:10
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ

Կրկին պատասխան է տալիս Փաշինյանի իշխանությունը. 1200 եվրո՝ Աբովյանի ուղղիչ հիմնարկի նախկին պաշտոնյային. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը շարունակում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների պատճառով գումարներ վճարել։ Այս անգամ էլ ՄԻԵԴ «Համբարձումյանը՝ ընդդեմ Հայաստանի» գործով կայացվել է վճիռ, որով Հայաստանի հանրապետությունը պարտավոր է դիմումատուին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում վճարել 1,200 (հազար երկու հարյուր) եվրոյին համարժեք դրամ։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դիմումատուն աշխատել է՝ որպես Աբովյանի ուղղիչ հիմնարկի կանանց տեղամասի պետի տեղակալ, ում հետագայում մեղադրել են կաշառք ստանալու համար։

Մասնավորապես, 2010 թվականի փետրվարի 2-ին դատապարտյալներից մեկը հաղորդում է ներկայացրել, որ Համբարձումյանը կաշառք է պահանջել բաց ուղղիչ հիմնարկ տեղափոխելու դիմաց։ Այնուհետեւ ոստիկանությունը սկսել է գաղտնի օպերացիա իրականացնել, դատապարտյալին ձայնագրիչ է տրամադրել եւ հրահանգել ձայնագրել դիմումատուի հետ իր խոսակցությունը, նաեւ վերահսկել է նրանց խոսակցությունը։ Եվ 2010 թվականի փետրվարի 4-ին՝ գումարը ստանալուց անմիջապես հետո, ոստիկանությունը ձերբակալել է նրան, ապա մեղադրանք առաջադրել։

Եվ, ահա, այս ամենից հետո Եվրոպական դատարանը նշել է, որ գաղտնի դիտումը լուրջ միջամտություն է անձի մասնավոր կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքին, հետեւաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում։ Նկատենք, որ խոսքը 2010 թվականի դեպքերի մասին է, այսինքն՝ հերթական անգամ Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ արած ապօրինությունների համար պատասխան է տալիս Նիկոլ Փաշինյանի իշխանությունը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում