Այսօր՝ մարտի 25-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:
Ի պատասխան «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հարցի` արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց. «Ձեր տեղեկատվությունը լիարժեք ճիշտ չէ, Դատապատյալների հիվանդանոցից բոլորին չեն հանում. ՔԿՀ-ներում անցկացված բոլոր թեստերը եղել են բացասական: Այսինքն` որևէ դատապարտյալի մոտ կորոնավիրուս չի հաստատվել, բոլոր կասկածելի դեպքերում թեստավորում է կատարվել, և բոլորն էլ բացասական են եղել»:
Իսկ ինչ վերաբերում է պատգամավորի հարցին, թե այդ դատապարտյալներին դուրս են գրում, և այդ մարդիկ չգիտեն, թե որտեղ պետք է շարունակեն բուժումը, նախարարն ասաց. «Անհոգ եղեք, տիկին Սամսոնյան: Բոլոր նրանք, ովքեր կարիք ունեն, կստանան պատշաճ բուժօգնությւոն և սպասարկում»:
Մանրամասները՝ տեսանյութում: