ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին բուժող բժիշկը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահը կորոնավիրուս չունի: Այս մասին հաղորդել է Սպիտակ տունը:
«Երեկ երեկոյան այն բանից հետո, երբ ես նախագահի հետ քննարկեցի COVID-19-ի թեստավորման հարցը, նա որոշեց դա անել»,- ասել է Քոնլին:
Նա հավելել է, որ անալիզի արդյունքը բացասական է եղել: Բժիշկը նշել է, որ Բրազիլիայի պատվիրակության հետ շփումից մեկ շաբաթ անց Թրամփի մոտ ոչ մի ախտանշան չկա:
Ավելի վաղ կորոնավիրուս են հայտնաբերել Բրազիլիայի դեսպան Նեստոր Ֆոստերի մոտ: Նա արդեն Բրազիլիայի պատվիրակության երրորդ անդամն է, որը ներկա է եղել Թրամփի հետ հանդիպմանը: