Ստամբուլում ոստիկանությունը ցրել է Կանանց միջազգային օրը՝ մարտի 8-ին՝ ի պաշտպանություն կանանց իրավունքների անցկացվող հանրահավաքի մասնակիցներին: Կիրակի երեկոյան, մարտի 8-ին, իրավապահները արցունքաբեր գազ են կիրառել ակտիվիստների դեմ կենտրոնական Թաքսիմ հրապարակում:
Քաղաքային իշխանությունները, ինչպես և անցած տարի, ակցիայի անցկացման թուլտվություն չեն տվել: Թաքսիմ հրապարակ տանող բոլոր փողոցները, այդ թվում՝ հետիոտնային Իսթիքլալ պողոտան, արգելափակվել են: Բացի այդ, փակվել են նաև Ստամբուլի կենտրոնում գտնվող մետրոյի մի քանի կայարաններ: Չնայած դրան, ակցիային մի քանի հարյուր կին է մասնակցել:
Ոստիկանները բազմաթիվ կանանց բերման են ենթարկել ոստիկանական բաժանմունքներ: