Air Canada ավիաընկերության օդանավը, որը կատարում էր Նյու-Յորք-Տորոնտո չվերթը, կանադական քաղաքի օդանավակայանում վայրէջք է կատարել առանց անիվի, հայտնում է CTV News-ը, հղում անելով ավիափոխադրողի ներկայացուցչին:
Ինչպես հայտնի է դարձել, անիվը պոկվել է օդանավի թռիչքի պահին՝ թռիչքուղու վրա:
Նշվում է, որ օդանավում եղել են 120 ուղեւորներ եւ անձնակազմի 5 անդամներ:
Իր հերթին CTV News-ի լրագրողն իր Twitter-յան էջում տեղադրել է օդանավի վայրէջքի տեսանյութը: Կադրերում երեւում է, որ վայրէջքը բարեհաջող է անցել:
Update LANDED SAFE Air Canada #AC715 from New York landed safely in Toronto runway 23. Emergency services heading to aircraft for inspection. https://t.co/2uh6brvnzQ pic.twitter.com/QqgMKh4DTV
— Tom Podolec Aviation (@TomPodolec) February 18, 2020