Հունվարի 30-ին՝ Բելգիայի Հերենտալս քաղաքի «Սպորտ Վլանդերեն Հերենտալս» մարզադահլիճում, կայացավ ֆուտզալի Եվրո-2022-ի ընտրական փուլի B խմբի մրցաշարի երկրորդ տուրի հանդիպումը Հայաստանի և Չեռնոգորիայի հավաքականների միջև: Հայաստանի ընտրանին հաղթեց 3:1 հաշվով:
1:0` Սարգիս Մարգարյան, 14:06
2:0` Գարեգին Մաշումյան, 27:19
2:1` Մարկո Սպասոևիչ, 30:28
3:1` Դավիթ Ասլանյան, 38:50






































