Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել Իրաքում ամերիկյան երկու ռազմակայանի ուղղությամբ, հայտնում է ABC News-ը: Հարձակման են ենթարկվել Հյուսիսային Իրաքի Էրբիլ նահանգում տեղակայված օդանավակայանը, որն օգտագործվում է ԱՄՆ-ի զինված ուժերի կողմից և երկրի արևմուտքում գտնվող Էյն-ալ-Ասադի ամերիկյան ավիաբազան:
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է իրականական «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը»: Նրանք օպերացիան կոչել են «Նահատակ Սուլեյմանի»:
CNN- ի տեղեկություններով, կան զոհեր: Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում: