Ամերիկացի անպարտելի բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյուեյզերը մայիսի 3-ին մենամարտելու է WBA վարկածով կիսամիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Մարկոս Մայադանայի հետ:
Մեյուեյզերը կարծում է, որ մարզական կարիերան ավարտելուց հետո երկրպագուները կարոտելու են իրեն:
«Կարծում եմ՝ ինձ արժանի կերպով չեն գնահատի, քանի դեռ չեմ ավարտել կարիերաս: Չեմ կարող ասել, որ ինձ չեն գնահատում, բայց կարծում եմ, որ մարդիկ կկարոտեն, երբ ավարտեմ կարիերաս»,- Մեյուեյզերի խոսքերը մեջբերում է Boxing Scene-ը:







































