Վրաստանի իրավապահները Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի որդու՝ Ցոթնե Գամսախուրդիայի վրա հարձակման դեպքի առիթով ձերբակալել են հինգ անձի՝ հայտնում են ՆԳՆ մամուլի ծառայությունից՝ գրում է ria.ru-ն:
Հինգշաբթի օրը Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ անհայտ անձինք հարձակվել են Գամսախուրդիայի վրա, և քրեական գործ է հարուցվել: Զոհի եղբայրը՝ Կոնստանտին Գամսախուրդիան, իր հերթին ասել էր, որ եղբայրը վնասվածք է ստացել սրտի շրջանում և հոսպիտալացվել է: Ուրբաթ օրը կլինիկայի բժիշկները լրագրողներին հայտնել էին, որ տուժածը մի քանի վիրահատության է ենթարկվել, և նրա առողջական վիճակը գնահատվում է ծանր:
«Գործով ձերբակալվել է հինգ անձ, ձերբակալվածներից մեկը մեղադրվում է սպանության փորձ կատարելու մեջ, իսկ մնացածը՝ հանցագործությունը կոծկելու համար», – ասված է հայտարարությունում: Մամլո ծառայության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ հարձակումը տեղի է ունեցել տուժողի տան մոտակայքում բանավեճից հետո: