Սոչիում լույսն անսպասելիորեն անջատվել է Ռուսաստանի և Բելառուսի նախագահների, Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի բանակցությունների ժամանակ:
Ըստ «ՌԻԱ Նովոստիի», դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ առաջնորդներից յուրաքանչյուրը հանդես է եկել բացման խոսքով: Պուտինը կատակով նշել է, որ շենքում էլեկտրականությունը սպառվել է:
Ի պատասխան Լուկաշենկոն ենթադրել է, որ դա Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հնարքներ են:
Դրանից հետո երկու պատվիրակությունները ծիծաղել են և շարունակել բանակցությունները:
Սոչիում ընթացող բանակցություններին, երկու երկրների ղեկավարներից բացի, մասնակցում են վարչապետներ Դմիտրի Մեդվեդևը և Սերգեյ Ռումասը, ինչպես նաև Ռուսաստանի և Բելառուսի կառավարությունների անդամները: