Sunday, 28 04 2024
Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել
Ինչու չեղարկվեց Ռեջեփ Էրդողանի՝ ԱՄՆ այցը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրենի հետ
Պարզվում են իրանական ավտոբուսի 5 մարդու կյանք խլած վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
ՀՀ և Կատարի ԱԳ նախարարները հատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին
Լեոն եւ Թումանյանը հայ առաջին սորոսականնե՞րն էին
Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը
ՀՀ-ի և Արևմուտքի շահերն ամբողջովին համընկնում են. սրա շնորհիվ ունենք արտաքին հաջողություններ
Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ է տուժել
Կողմ եմ, բայց ոչ՝ անվտանգության հաշվին. ադրբեջանական գազ կարելի է գնել լուրջ երաշխիքների դեպքում
Որտե՞ղ է Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին «մի ամբողջ շարք անկլավներ» տեսնում
Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար
ՀՀ-ն շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման իր մոտեցումները. Մարգարա-Ալիջան սահմանային անցակետը պատրաստ է շահագործման. ԱԳՆ
Իսրայելը պատրաստվում է լայնածավալ ռազմական գործողության
Գյումրու Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի ֆոնդը համալրվեց նոր ցուցանմուշներով
Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. Պեսկով
15:15
ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկորդային ցուցանիշ է գրանցել
Վրաստանի բնակչությունը 1 տարում կրճատվել է 1.1%-ով
14:45
60-ամյա կինը նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը
Տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգը. ԿԳՄՍ
14:15
Զենքի նոր մատակարարումները թույլ կտան Ուկրաինային դիմադրել. Մակրոն
Հայաստանը ծնկի չի գալիս՝ ՌԴ հաշվարկները հերթով ձախողվում են
Թել Ավիվում հակակառավարական ցույցեր են ընթանում
Էրդողանը ակնարկում է, որ Հայաստանը պետք է հաշվի նստի Թուրքիայի նոր դերակատարման հետ
Հինգ զոհ, ութ վիրավոր. իրանական ավտոբուսի վթարի վայրում աշխատանքները շարունակվում են. ՆԳՆ փրկարար ծառայություն
Սփյուռքը Հայաստանից գործնական սպասելիք ունի իր առօրյա մտահոգությունների վերաբերյալ
Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան- Գյումրի ավտոճանապարհը
Բայդենը չի ընդունում Էրդողանին. Պուտինը կմեկնի՞ Թուրքիա

Այդ հանցավոր ակումբի անունը «մեռելատուն» պետք է դնել. լափամանից զրկվածները որտեղի՞ց փող ստանան, եթե ոչ Քոչարյանից

«Վերնատուն» հասարակական-քաղաքական կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որում, ի թիվս այլ պահանջների, առաջ է քաշում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի պահանջը։ «Մարտի 1-ի գործը չծառայեցնել քաղաքական նպատակադրումների, փոխել Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահի խափանման միջոցը։ Հայաստանում չպետք է լինեն քաղբանտարկյալներ»,- նշված է հայտարարության մեջ։ Անդրադարձ կա նաև արցախյան հիմնահարցին, Արցախում կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին։

Քաղաքագետ Արկադի Վարդանյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով «Վերնատան» պահանջներին, ասաց. «Որևէ նոր բան չեն ասում, այն բոլոր վայրահաչոցները, որ լսեցինք այդ ակումբի մասնակիցներից՝ որևէ նոր բան չեն պարունակում, էլի նույն հեքիաթներն են։

Եվ ընդհանրապես՝ ես արդեն հայտարարել եմ, որ չի կարելի «Վերնատուն» անվանել այդ հանցավոր ակումբը, ավելի ճիշտ կլինի այն անվանել «մեռելատուն»։ Այնտեղ բոլոր հավաքվածները քաղաքական մեռելներ են, մի խելքը գլխին մարդ չկա, չկա որևէ մեկը, որ վայելի հասարակության հարգանքը կամ, քիչ թե շատ, հանդուրժող վերաբերմունքը։ Բոլորը հասարակության համար մեռած մարդիկ են, և ես չեմ կարծում, թե նրանց ասածը պետք է թմբկահարել, կամ ուշադրություն դարձնել»։

Ըստ մեր զրուցակցի՝ միանշանակ տրամաբանական է, որ այդ ակումբը պաշտպանում է Քոչարյանին. «Բա էլ ի՞նչ պետք է անեն, բա էդ փողը որտեղի՞ց ստանան։ Չէ՞ որ նրանք բոլորն էլ լափամանից զրկված մարդիկ են, ոչ մեկն էլ ոչ մի բանի տեր չի։ Հիմա մի կերպ պետք է իրենց գոյատևումը շարունակեն, մի աղբյուր գտնեն, որից կարողանան սնվել։ Իսկ Քոչարյանից լավ աղբյուր ո՞վ կարող է գտնել, այնտեղ փող կա՝ գնա գալիս եմ»։

Արկադի Վարդանյանի դիտարկմամբ՝ բացառվում է, որ նրանք կարողանան քաղաքական դաշտում լուրջ դերակատարություն ունենալ. «Ոչ մի դեպքում, եթե նրանք կարողանան ինչ-որ տրամադրություն էլ ստեղծեն, ապա դա ուղղված կլինի իրենց ու իրենց պաշտպանյալ Քոչարյանի դեմ։ Դա միակ բանն է, որ իրենք կարող են ստեղծել, այլ բանի ունակ չեն։ Ոչ փաստեր ունեն ձեռքների տակ, ոչ գաղափարախոսություն։ Բոլորին շատ լավ ճանաչում ենք՝ ռուբիկհակոբյաններին, դավիթշահնազարյաններին, վազգենմանուկյաններին։ Չեմ կարծում, թե նրանց պետք է շատ լուրջ ուշադրություն դարձնել, ուղղակի շան տեղ չպետք է դնել, ու վերջ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում