Monday, 29 04 2024
Գյումրի-Արմավիր ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է
«Թշնամանքին մեկընդմիշտ վերջ տալու հնարավորություն է ստեղծվել». Ամիրբեկով
Երբ զանգում է Բլինքենը. կմնա՞ Ալիեւը «Ալմաթիի ռեժիմում»
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում
Բողոքի ցույցերի ժամանակ խուլիգանության 6 մասնակիցներից 3-ը կալանավորվել են
Վրաստանի խորհրդարանում մեկնարկել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը հանձնաժողովի քննարկումները
11:00
Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը
Դեսպան Մակունցը Կոլորադոյի համալսարանի ղեկավարությանն է փոխանցել ԵՊՀ ռեկտորի առաջարկը համագործակցության վերաբերյալ
Ուղիղ․ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ
10:15
ԱՄՆ նախագահի թեկնածուն ձերբակալվել է
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապրիլի 21-ին Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձանցից 3-ը կալանավորվել են
Ալիևին կտեսնե՞նք Հաագայում. Հռոմի ստատուտը հզոր զենք է ՀՀ ձեռքին
09:45
Պորտուգալիան հրաժարվում է նախկին գաղութներին փոխհատուցում վճարել
Ուղիղ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը
Վրաստանում ձերբակալվել է նախկին պետնախարարը
Պետք է զգոն լինել․ Բաքուն առանց գին վճարելու ՌԴ-ի միջոցով Հայաստանի վրա ճնշում կգործադրի
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Ադրբեջանը նպատակ ունի ազդել Հայաստանում ներքաղաքական զարգացումների վրա. քաոսային վիճակ է ստեղծում
Հրդեհ է բռնկվել տան տանիքում
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բերքաբերի մոտ տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ
«Անայլընտրանքության» ծանր հետեւանքը
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասվածք է ստացել
Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից
Համալրման բաժանմունքի պետի պաշտոնակատարի անփութության հետևանքով՝ երկու զինծառայող ժամկետից շուտ է զորացրվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
23:00
Բայդենը և Նեթանյահուն քննարկել են հրադադարի շուրջ ընթացող բանակցությունները
«Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշին

Արդյոք հասարակությունը դասեր քաղել է Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից, դա է կարևոր. Տիգրան Հակոբյան

Այս տարի կլրանա Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության 20-րդ տարելիցը: Նախկինում տեղի ունեցած ոճիրների բացահայտումը, ամբողջական պատկերի վերհանումը որքանո՞վ է արդիական և օրակարգային: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով այս հարցին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը նշեց. «Տեսնելով աշխարհում նախադեպերը՝ կարող եմ ասել, որ շատ դեպքերում նման գործերի բացահայտումը շարունակություն չի ստանում, որովհետև այդպիսի լուրջ հանցագործությունների հետևում հաճախ շատ լուրջ ուժեր են կանգնած լինում, որոնց իրականացրած հատուկ օպերացիաները շատ դժվար է բացահայտել: Շատերը համաձայն չեն, բայց ես դա նույնիսկ շատ արդիական չեմ համարում, որովհետև հնարավոր է, որ հետքերը ոչ մի տեղ չտանեն: Այն մարդիկ, որոնք կատարեցին այդ հանցագործությունը, գտնում էին, որ առաքելություն են կատարում և որ ավելի լավ հասարակություն են ուզում կառուցել և միայն «толчок» էր պետք: Շատ հնարավոր է նաև, որ նրանց հետևում հատուկ ծառայություններ կային, որոնց բացահայտումը դժվար է: Ինձ ավելի շատ հետաքրքրում է՝ արդյո՞ք հասարակությունը, իշխանությունները դասեր քաղել են Հոկտեմբերի 27- ի ոճրագործությունից, այդ ահաբեկչությունից»:

«Այդ ոճրագործությունն իրականացրած Հունանյան եղբայրները ողջ-առողջ են, ցանկության դեպքում նրանք կարող են նոր մանրամասներ ասել: Նախինում վախեր կային, այլ իշխանություն էր, ռեժիմ էր, որն ինչ-որ չափով համակրանքով էր նայում Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի վերացմանը, այսօր որևէ բան չի խանգարում, որ նրանք ավելի անկեղծ լինեն: Գրեթե համոզված եմ, որ ՀՀ Հատուկ ծառայություններն այդ գործն անում են, և եթե նոր վկայություններ չկան և առաջիկայում չլինեն, ապա իմ ենթադրության մեջ կամրապնդվի, որ այդ ռոմանտիկ տղաները՝ տոգորված վեհ գաղափարներով, փորձում էին քաղաքական բռնության միջոցով փոխել քաղաքական այն մոդելը, որը նրանք չէին ընդունում»,- նշեց Տիգրան Հակոբյանը:

Մեր զրուցակցի կարծիքով՝ համահայկական կոնսենսուս պետք է լինի, որ ցանկացած դժգոհության դեպքում ներքաղաքական խնդիրները լուծելու գործիքակազմում բռնությունը չլինի: «Ոճրագործության, պատմության մութ էջերի, քաղաքական բռնությունների հաղթահարման տարբեր մեխանիզմներ կան»,- նշեց Տ. Հակոբյանը: Նա նաև ընդգծեց, որ կողմնակից է ոչ թե պատիժների, այլ դահիճների և զոհերի միջև վստահության կամուրջներ հատկացնելուն. «Եթե 20 տարի անցել է, և նույնիսկ մեկ քայլ չենք մոտեցել բացահայտմանը, նոր անձինք չկան, միգուցե պետք է գնալ կոնսենսուսի, որպեսզի այլևս երբևէ բռնությունը չկրկնվի»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում