«Մանչեսթեր Յունայթեդ»-ը լուրջ քայլեր է ձեռնարկում Հոլանդիայի հավաքականի և «Ինտեր»-ի կիսպաշտպան Ուեսլի Սնեյդերին ձեռք բեչելու համար: Այս մասին հաղորդում է Telegraph-ը:
Նշվում է, որ Ֆերգյուսոնը պատրաստվում է «Ինտեր»-ին 35 մլն. ֆունտ ստերլինգ առաջարկել հոլանդացու համար: Տրանսֆերի կայանալու դեպքում Սնեյդերը կստանա շաբաթական 200 հազար ֆունտ աշխատավարձ:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Սնեյդերը հայտարարել էր, որ ցանկանում է մնալ «Ինտեր»-ում, սակայն նա նշել էր նաև, որ ստիպված կլինի լքել ակումբը, եթե ղեկավարությունը որոշի վաճառել իրեն:







































