Sunday, 28 04 2024
Ինչու չեղարկվեց Ռեջեփ Էրդողանի՝ ԱՄՆ այցը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրենի հետ
Պարզվում են իրանական ավտոբուսի 5 մարդու կյանք խլած վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
ՀՀ և Կատարի ԱԳ նախարարները հատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին
Լեոն եւ Թումանյանը հայ առաջին սորոսականնե՞րն էին
Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը
ՀՀ-ի և Արևմուտքի շահերն ամբողջովին համընկնում են. սրա շնորհիվ ունենք արտաքին հաջողություններ
Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ է տուժել
Կողմ եմ, բայց ոչ՝ անվտանգության հաշվին. ադրբեջանական գազ կարելի է գնել լուրջ երաշխիքների դեպքում
Որտե՞ղ է Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին «մի ամբողջ շարք անկլավներ» տեսնում
Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար
ՀՀ-ն շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման իր մոտեցումները. Մարգարա-Ալիջան սահմանային անցակետը պատրաստ է շահագործման. ԱԳՆ
Իսրայելը պատրաստվում է լայնածավալ ռազմական գործողության
Գյումրու Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի ֆոնդը համալրվեց նոր ցուցանմուշներով
Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. Պեսկով
15:15
ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկորդային ցուցանիշ է գրանցել
Վրաստանի բնակչությունը 1 տարում կրճատվել է 1.1%-ով
14:45
60-ամյա կինը նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը
Տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգը. ԿԳՄՍ
14:15
Զենքի նոր մատակարարումները թույլ կտան Ուկրաինային դիմադրել. Մակրոն
Հայաստանը ծնկի չի գալիս՝ ՌԴ հաշվարկները հերթով ձախողվում են
Թել Ավիվում հակակառավարական ցույցեր են ընթանում
Էրդողանը ակնարկում է, որ Հայաստանը պետք է հաշվի նստի Թուրքիայի նոր դերակատարման հետ
Հինգ զոհ, ութ վիրավոր. իրանական ավտոբուսի վթարի վայրում աշխատանքները շարունակվում են. ՆԳՆ փրկարար ծառայություն
Սփյուռքը Հայաստանից գործնական սպասելիք ունի իր առօրյա մտահոգությունների վերաբերյալ
Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան- Գյումրի ավտոճանապարհը
Բայդենը չի ընդունում Էրդողանին. Պուտինը կմեկնի՞ Թուրքիա
12:45
ԵՄ-ը կարող է տուգանել Tiktok Lite-ը

Մարտի 1-ը շարունակվում է․ Հայկ Հարությունյանի խորհրդավոր սպանությունը՝ հայտնի ձեռագրով

«Հարգելի ներկա իշխանություն: Ապահովե՛ք Մարտի 1-ի գործով վկաների անվտանգությունը (մասնավորապես՝ Շերիֆի): Ջահել եք, Ռոբերտ Քոչարյանին չեք ճանաչում»,- Հայկ Հարությունյանի սպանությանը կամ ինքնասպանությանը հաջորդող ժամերին գրել է մեր գործընկերը՝ «Առավոտի» գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը, ու անկեղծ լինեմ՝ սա օրվա ամենադիպուկ արձագանքն էր տեղի ունեցածին։

Սովորաբար ահաբեկչությունների կազմակերպիչները հետաքրքիր օրինաչափությամբ դա զուգակցում են տեղեկատվական ահաբեկչության հետ։ Այսօր առավոտյան նոր-նոր էր տեղեկատվություն հայտնվել Հայկ Հարությունյանի մահվան մասին, երբ նախկին համակարգի հետ սերտորեն ասոցացվող կայքերից մեկը գրեց, թե իր տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել վկաների ներկայությամբ: Հայկ Հարությունյանը ներկաներին իբրև թե ասել է. «Գլխավոր դատախազն ու Սասուն Խաչատրյանը կյանքս կերան էս մի քանի ամիս է, ինձ պարտադրում են սուտ ցուցմունք տալ Ռոբերտ Քոչարյանի և Գեղամ Պետրոսյանի դեմ, ախր նրանք մեղավոր չեն»։ Իհարկե, քննչական մարմինը շտապեց հերքել այս անհեթեթությունը, սակայն, փաստորեն, ակամայից պարզեցինք, թե քաղաքական որ շրջանակներն են շահագրգռված, որպեսզի սպանության կամ ինքնասպանության բացահայտումն ընթանա կեղծ հետքերով։

Իրականում բոլորս ենք հասկանում, որ տեղի է ունեցել զազրելի հանցագործություն, որի ձեռագիրը հիշեցնում է ոչ վաղ անցյալը, երբ երկրի վրա իշխում էր Ռոբերտ Քոչարյանի արյունոտ տասնամյակը։

«Ինքնասպանությունների» ձեռագիրը հայտնի է դեռ 1999-ից, երբ Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը բոլորիս «հավատացրեց», թե գեներալ Արծրուն Մարգարյանը կրկնակի ինքնասպանություն է գործել։ Վկաներ «մաքրելու» նախադեպն էլ ունենք, երբ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին հետևողականորեն կյանքին հրաժեշտ տվեցին Հոկտեմբերի 27-ի գործով անցնող կարևոր վկաները։

Հիմա իրավունք չունե՞մ մտածելու, որ քոչարյանական հին ձեռագրով ոչնչացվել է Մարտի 1-ի գործով առանցքային վկա Հայկ Հարությունյանը։ Իհարկե, ունեմ, մանավանդ որ փաստացի, հայաստանյան երեք առանցքային նախկին պաշտոնյաներից երկուսը, որոնց ցուցմունքները դատարանում կարևոր էին լինելու Մարտի 1-ի գործողությունների ու դրանց համակարգման հետ Քոչարյանի ուղիղ կապն ապացուցելիս, այլևս չկան։ Խոսքը Հայկ Հարությունյանի ու Գորիկ Հարությունյանի մասին է, Միքայել Հարությունյանն էլ ճողոպրած է ու Աստված գիտի, թե նրան ինչ ճակատագիր է սպասում Ռուսաստանում։

Ռուսաստանում է նաև Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը, սակայն Հայաստանում է նրան ապօրինի ցուցումներ տված Աղվան Հովսեփյանը ու, թերևս, հենց նա կարող է հայտնվել Մարտի 1-ի հետքերը մաքրել պատրաստվող հայտնի ամբաստանյալի հերթական զոհի կարգավիճակում։

Սա վարկած է, որը չենք պնդում, սակայն խիստ արժանահավատ ենք համարում ու լավ կլիներ, որպեսզի հետևություններ աներ նաև Արթուր Վանեցյանը։ Ինֆորմացիայի այն պաշարով, որին տիրապետում է ԱԱԾ նախկին տնօրենը, նա իսկական թիրախ է մեր արտաքին թշնամիների կամ նրանց մոտ «զինվորագրված» «հինգերորդ շարասյան» համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում