Sunday, 28 04 2024
ՀՀ-ի և Արևմուտքի շահերն ամբողջովին համընկնում են. սրա շնորհիվ ունենք արտաքին հաջողություններ
Կողմ եմ, բայց ոչ՝ անվտանգության հաշվին. ադրբեջանական գազ կարելի է գնել լուրջ երաշխիքների դեպքում
Որտե՞ղ է Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին «մի ամբողջ շարք անկլավներ» տեսնում
Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար
ՀՀ-ն շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման իր մոտեցումները. Մարգարա-Ալիջան սահմանային անցակետը պատրաստ է շահագործման. ԱԳՆ
Իսրայելը պատրաստվում է լայնածավալ ռազմական գործողության
Գյումրու Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի ֆոնդը համալրվեց նոր ցուցանմուշներով
Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. Պեսկով
15:15
ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկորդային ցուցանիշ է գրանցել
Վրաստանի բնակչությունը 1 տարում կրճատվել է 1.1%-ով
14:45
60-ամյա կինը նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը
Տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգը. ԿԳՄՍ
14:15
Զենքի նոր մատակարարումները թույլ կտան Ուկրաինային դիմադրել. Մակրոն
Հայաստանը ծնկի չի գալիս՝ ՌԴ հաշվարկները հերթով ձախողվում են
Թել Ավիվում հակակառավարական ցույցեր են ընթանում
Էրդողանը ակնարկում է, որ Հայաստանը պետք է հաշվի նստի Թուրքիայի նոր դերակատարման հետ
Հինգ զոհ, ութ վիրավոր. իրանական ավտոբուսի վթարի վայրում աշխատանքները շարունակվում են. ՆԳՆ փրկարար ծառայություն
Սփյուռքը Հայաստանից գործնական սպասելիք ունի իր առօրյա մտահոգությունների վերաբերյալ
Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան- Գյումրի ավտոճանապարհը
Բայդենը չի ընդունում Էրդողանին. Պուտինը կմեկնի՞ Թուրքիա
12:45
ԵՄ-ը կարող է տուգանել Tiktok Lite-ը
12:30
Toyota-ն ավտոարտադրության ռեկորդ է սահմանել
12:15
Չինական BYD ավտոարտադրողը առաջին եվրոպական գործարանը կկառուցի
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ քաղաքացիներից մեկի ոտքը կոտրվել է
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին
Տեղումներ չեն սպասվում
10:45
Արհեստական բանականության (AI) ստարտափերը 27 մլրդ դոլարի ներդրում են ստացել

Նիկոլ Փաշինյանին պատին են դեմ տվել. պետք է պարզել, թե որ պատին

Վերջին իրադարձությունները համադրելով՝ գալիս ենք այն եզրահանգման, որ կառավարության որոշումը հստակ է՝ Ամուլսարը շահագործվելու է, և այս հարցին դեմ արտահայտվողների հետագա քայլերը որո՞նք են լինելու․ «Առաջին լրատվական»-ի հարցին լրագրող Արման Սուլեյմանյանը պատասխանեց․ «Իմ վրա Փաշինյանի տեսաուղերձը շատ հակասական տպավորություն թողեց։ Ես վերջնականապես համոզվեցի՝ ի սկզբանե որևիցե բան հետազոտելու նպատակ էլ չկար, որովհետև «արոտավայրերը չեն կեղտոտվելու, ոչ մի լիտր ջուր» արտահայտությունը, ըստ էության, վերջակետ է դնում ընդհանրապես որևիցե մասնագիտական քննարկմանը։ Եթե իսկապես կար նպատակ վարչապետին հասկանալու՝ էկոլոգիական վնասներ կան, թե ոչ, ապա նա ընդամենը երկու գործողություն պետք է աներ։ Առաջինը՝ նա պետք է գնար Մեծ Մասրիկ գյուղ, որն ընդամենը 25 կմ է հետու Սոթքի ոսկու հանքավայրից և տեսներ, որ պայթեցումից հետո ինչպես է ձյունը ներկվում կարմիր, դեղին գույներով, ու կհասկանար՝ Ջերմուկից 10 կմ հեռավորության վրա գտնվող Ամուլսարը նույնը կանի։ Իսկ ջրի առումով, նա ընդամենը պետք է Արփա-Սևան թունելի մեջ կանգներ, և երբ այդ 6 միլիոն մ3  սառնորակ ջուրը հոսեր իր ոտքերի վրայով, ապա նա կհասկանար, որ թունելը վնասված է, և ստորգետնյա ջրերը թափանցում են բնություն։ Վարչապետը կհասկանար՝ հանքի բացումից հետո այդ ջրերը կրկնապատկվելու են, և ցուցանիշներն ակնհայտորեն վատանալու են։ Բայց իր այդ արտահայտությունից հետո ես անձամբ փակում եմ մասնագիտական քննարկումները, և վերջնականապես համոզվեցի՝ ի սկզբանե նպատակ էլ չկար մասնագիտորեն ինչ-որ բան պարզելու, որովհետև վարչապետը մեկ բան պետք է հասկանար՝ գոյություն ունեն անդառնալի հետևանքներ։ Այսօր արդեն այդ հարցը մասնագիտական տիրույթից դուրս է»։

Իսկ նկարիչ Հայկ Բարսեղյանն ասաց․ «Գլխիս մեջ երկու հարց կա։ Առաջին՝ թե ինչի մոտիվացմամբ մենք Սերժի ժամանակ նկարահանեցինք Ամուլսարի մասին ֆիլմը։ Եվ երկրորդ՝ ՇՄԱԳ-ը, որի վրա ծախսեցինք 400 հազար դոլար, որով լիքը ուրիշ խնդիրներ կարող էինք լուծել։ Ես կուզեի հարց տալ Նիկոլին, թե ինչու է նա զբաղված «Լիդիանի» փիառով, ինչպե՞ս և ո՞ր պատին են նրան սեղմել։ Արդյոք մենք ամբողջ հայ ժողովրդով չե՞նք կարող նրան այդ պատից հանենք։ Ինքը ինչի է կապրիզներ անում։ Այս երկու հարցն է, որ ինձ կտանջի։ Այնպես որ, այդ տեխնիկական հարցերը, ըստ իս, երկրորդական են»։

 

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում