Բրիտանիան HMS Defender էսկադրոնային ականակիր ուղարկեց Հորմուզի նեղուց: Շաբաթ՝ օգոստոսի 24-ին, հայտնեցին Թագավորական նավատորմի մամուլի ծառայությունից:
Նշվում է, որ նավը կմիանա ԱՄՆ ծովային առաքելությանը՝ վերահսկելու անվտանգությունը Հորմուզի նեղուցում:
«Մեծ Բրիտանիան պատրաստ է պաշտպանել նավարկության ազատությունը, երբ այն վտանգի ենթարկվի», – ասաց Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլասը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բրիտանիան ԱՄՆ ռազմածովային առաքելությանը միանալու որոշում է կայացրել՝ Պարսից ծոցում բեռնափոխադրումների անվտանգությունն ապահովելու համար:
Դրան նախորդել էր Հորմուզի նեղուցում Իրանի՝ բրիտանական նավթային բաքի գրավումը: