Saturday, 25 07 2026
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է. «Ճանապարհային դեպարտամենտ»
00:45
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր
Հայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտում
00:15
Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը
Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
23:45
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios
Սիսավան գյուղում կառուցվում է ոչ տիպային դպրոց
23:15
ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
22:45
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:15
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների խանութներում
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ

Մինչև 2050 թվականը կլինեն հսկայական փոփոխություններ. Հայաստանը ԵԱՏՄ-ում ու ՀԱՊԿ-ում կարո՞ղ է զարգանալ

Ստեփանակերտում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքից և նրա ելույթից հետո քննարկումները չեն դադարում։ Ընդ որում՝ տեսակետները խիստ տարբեր են՝ թե՛ լավատեսական և թե՛ անգամ հեգնական։ Ինչքանո՞վ են իրատեսական վարչապետի նախանշած ծրագրի դրույթները՝ դա հարցի մի կողմն է, բայց արդյոք այդ ամենը հնարավոր կլինի՞ իրականություն դարձնել արտաքին քաղաքական այն օրակարգով, որն այսօր վարում է Հայաստանը՝ լինելով ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ պետք է հարցին նայել ժամանակի հետ հարաբերակցության մեջ: «Հասկանալի է, որ եթե խոսքը 2050 թվականի հորիզոնի մասին է, ապա պետք է մի բանում համաձայնենք՝ մինչ այդ էական փոփոխություններ են տեղի ունենալու միջազգային հարաբերություններում, այդ միջազգային հարաբերությունների սուբյեկտների հարաբերակցության մեջ։ Աշխարհը հարափոփոխ է, մանավանդ՝ հիմա։ Չեմ կարծում, որ դրա վրա արժեր կենտրոնանալ և ուղիղ տեքստով ասել, որ, այո՛, հիմա մենք պետք է փոխենք մեր արտաքին քաղաքականությունը, որպեսզի դրան հասնենք»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Շարունակելով իր միտքը՝ Մեհրաբյանը նշեց. «Բայց մյուս կողմից ՝ արտաքին քաղաքականության որակական, էֆեկտիվության փոփոխությունների, Հայաստանի սուբյեկտայնության բարձրացման փոփոխությունների մասին, իհարկե, այդ ելույթում ասվեց։ Եվ ամենակարևորն այն է, որ որևէ արտաքին ուժ կամ արտաքին ուժ երկիր բերող որևէ ներքին ուժ չպետք է որևէ ձևով մասնակցություն ունենա Հայաստանի այս փոփոխությունների ընթացքին։ Հետևաբար ես չեմ կարծում, թե այս հարթության վրա քննարկելու խնդիր ունենք մենք. դա աքսեոմատիկ է, ինքնըստինքյան այդպես էլ ստացվելու է՝ ասենք դրա մասին, գիտակցնեք դա թե ոչ։ Ես կարծում եմ, որ այդ ամենը պարզապես հնարավոր չէ հաշվի չառնել»։

Մեր այն դիտարկմանը, թե ԵԱՏՄ-ն ու ՀԱՊԿ-ը միայն հետընթաց են ապահովում երկրին, քաղաքագետն արձագանքեց. «Իհարկե, բայց պատկերացրեք՝ մինչև 2050 թվականը այդ ԵԱՏՄ-ի կամ «էշն է սատկելու կամ էշատերը»։ Եկե՛ք չֆիքսվենք այդ ԵԱՏՄ-ի վրա և անենք քայլեր, որոնք բխում են մեր շահերից, և հակառակը՝ չանենք քայլեր, որոնք չեն բխում մեր շահերից և մանավանդ հակասում են մեր շահերին»։

Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանությունների արտաքին քաղաքական առաջնահերթություններին և քայլերին, Մեհրաբյանն ասաց. «Եթե դիտարկենք փիլիսոփայության հարթության վրա, ապա, այո, ընդհանուր տրամաբանության մեջ տեղավորվում է, իսկ եթե նայենք հարցին այն տեսանկյունից, թե որքանով է դա պրակտիկ արդյունք տալիս, ըստ իս՝ դրա համար ժամանակ է պետք . նաև ահռելի ներքին, տնային աշխատանք։ Այնուամենայնիվ, արտաքին քաղաքականությունը ներքին քաղաքականության ածանցյալն ու շարունակությունն է»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում