Monday, 29 04 2024
12:45
Բլինքենը սկսել է մերձավորարևելյան հերթական ուղևորությունը՝ ժամանելով Սաուդյան Արաբիա
Կվերագործարկվի դեպի կենդանաբանական այգի անվճար ավտոբուսը
12:30
Կարաչայ-Չերքեզիայում ոստիկանների վրա հարձակման հետևանքով կա 2 զոհ, 4 վիրավոր
Գյումրի-Արմավիր ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է
Լուրերի օրվա թողարկում 12։00
«Թշնամանքին մեկընդմիշտ վերջ տալու հնարավորություն է ստեղծվել». Ամիրբեկով
Երբ զանգում է Բլինքենը. կմնա՞ Ալիեւը «Ալմաթիի ռեժիմում»
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում
Բողոքի ցույցերի ժամանակ խուլիգանության 6 մասնակիցներից 3-ը կալանավորվել են
Վրաստանի խորհրդարանում մեկնարկել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը հանձնաժողովի քննարկումները
11:00
Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը
Դեսպան Մակունցը Կոլորադոյի համալսարանի ղեկավարությանն է փոխանցել ԵՊՀ ռեկտորի առաջարկը համագործակցության վերաբերյալ
Ուղիղ․ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ
10:15
ԱՄՆ նախագահի թեկնածուն ձերբակալվել է
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապրիլի 21-ին Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձանցից 3-ը կալանավորվել են
Ալիևին կտեսնե՞նք Հաագայում. Հռոմի ստատուտը հզոր զենք է ՀՀ ձեռքին
09:45
Պորտուգալիան հրաժարվում է նախկին գաղութներին փոխհատուցում վճարել
Ուղիղ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը
Վրաստանում ձերբակալվել է նախկին պետնախարարը
Պետք է զգոն լինել․ Բաքուն առանց գին վճարելու ՌԴ-ի միջոցով Հայաստանի վրա ճնշում կգործադրի
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Ադրբեջանը նպատակ ունի ազդել Հայաստանում ներքաղաքական զարգացումների վրա. քաոսային վիճակ է ստեղծում
Հրդեհ է բռնկվել տան տանիքում
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բերքաբերի մոտ տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ
«Անայլընտրանքության» ծանր հետեւանքը
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասվածք է ստացել
Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից
Համալրման բաժանմունքի պետի պաշտոնակատարի անփութության հետևանքով՝ երկու զինծառայող ժամկետից շուտ է զորացրվել

Ինչից է վախենում Ռուսաստանը Հայաստանում. ծայրահեղությունների կաղապարը

Վարչապետ Փաշինյանը հուլիսի 3-ին հեռախոսազրույց է ունեցել Ղրղըզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հետ: Որպես ԵՏՄ նախագահող երկրի ղեկավար, Հայաստանի վարչապետը Ղրղըզստանի նախագահի հետ քննարկել է Եվրասիական տնտեսական միության օրակարգին առնչվող հարցեր, այդ թվում նաև հուլիսի 4-6 Վիետնամ և Սինգապուր իր այցի համատեքստում, նաև հոկտեմբերի 1-ին Երևանում սպասվող ԵՏՄ Վեհաժողովի համատեքստում: Հուլիսի 2-ին Փաշինյանն այդ թեմատիկայով հեռախոսազրույց էր ունեցել Ղազախստանի և Բելառուսի նախագահների հետ:

ՌԴ նախագահի հետ հեռախոսազրույց կլինի՞, թե՞ Փաշինյանն այդ առումով հարցեր քննարկել է մոտ մեկ ամիս առաջ Սանկտ Պետերբուրգի ֆորումում: Թե՞, այդուհանդերձ, այդ իմաստով կա խնդիր՝ կապված Հայաստանի ներքին հարցերի կապակցությամբ Երևան-Մոսկվա կամ Փաշինյան-Պուտին հնարավոր տարակարծության հետ:

Ի դեպ, այդ համատեքստում էլ Ղրղըզստանի նախագահի հետ հեռախոսազրույցն ունի որոշակի առանձնահատուկ երանգ: Բանն այն է, որ այս օրերին Ղրղըզստանում էլ, ինչպես Հայաստանում, ընթանում է նախկին բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում և նախկին նախագահ Աթամբաևի դեմ դատական գործընթաց: Իհարկե, նրան ներկայացված մեղադրանքը կոռուպցիոն է, սակայն բոլոր դեպքերում հատկանշական է, որ ԵՏՄ շրջանակում փաստացի միայն Հայաստանը չէ, որ իրականացնում է նախկին բարձրաստիճան պաշտոնյաների դեմ դատական գործընթաց, այդ թվում՝ նախկին նախագահի: Կա նաև Ղրղըզստանը: Իսկ սա հետաքրքրության է արժանի այն մեկնաբանությունների առումով, ըստ որի, Ռուսաստանը Քոչարյանի հանդեպ գործընթացին բացասական է վերաբերում այն պատճառով, որ ԵՏՄ-ում չկա նախկին նախագահներին դատելու նախադեպ և դա կարող է առաջանալ: Եթե խնդիրը դա էր, ապա պետք է որ ՌԴ նույն աշխույժ դժգոհությունը նշմարվեր նաև Ղրղըզստանի դեպքում, որովհետև այնտեղ էլ, կարծես թե, առկա է եվրասիական նախադեպի վտանգ: Ավելին, Ղրղըզստանում նույնիսկ օրենսդրական նախաձեռնություն է եղել, որով նախկին նախագահներին զրկում են անձեռնմխելիությունից: Բայց Ղրղըզստանի հարցում Ռուսաստանը կարծես թե վարվում է առավել չեզոք, զուսպ, գուցե նույնիսկ անտարբեր:

Հետևաբար, բանն այնքան էլ նախադեպից վախը չէ, և խնդիրը շատ ավելի խորն է, ինչը միաժամանակ նաև վկայում է Հայաստանի շատ ավելի մեծ նշանակությունն ու դերը եվրասիական տարածությունում, քան կարող էր թվալ առաջին հայացքից, կամ, քան ներկայացվել է այս տարիների ընթացքում, այսպես ասած, քաղաքական «էլիտաների» շուրթերից: Նրանք փորձել են հանրությանը հավաստիացնել, որ Հայաստանն այլ ելք չունի, որ Հայաստանի եվրասիահպատակեցումը «անշրջելի» է, իսկ դրան դիմադրելը ընդամենը մարգինալություն: Եվ այդ հարցում ընդամենը մի քանի տարի առաջ եղել է ներքաղաքական կամ, ավելի շուտ, իշխանական-ոչիշխանական լայն կոնսենսուս, ինչի հետևանքով Հայաստանի սուբյեկտությունը գրեթե ոչնչացվել էր և մնացել բանակի շատ բարակ թելից կախված, ինչը, բարեբախտաբար, չկտրվեց, սակայն դժբախտաբար մեր հարյուրից ավելի զինվորի կյանքի և մի քանի հարյուր հեկտար տարածքի կորստի գնով:

Հայաստանի կարևորությունն է, որ տեղի ունեցող գործընթացի հանդեպ սրել է ՌԴ ուշադրությունն ու վերաբերմունքը, ոչ թե վախը նախադեպից: Ըստ այդմ, Հայաստանում հասարակական-քաղաքական կարևորագույն խնդիրն իրավիճակի գնահատման համար այն հնարավորինս լայն և համապարփակ, խորքային դիտարկման ու վերլուծության ենթարկելն է, որովհետև հայ-ռուսական հարաբերությունը անխուսափելիորեն տեղափոխվելու է նոր հարթություն, և այստեղ Հայաստանը պետք է լինի պատրաստ բոլոր մակարդակներում՝ իշխանությունից մինչև հասարակական սեկտոր:

Որովհետև Ռուսաստանն այդ առումով «պատրաստ» չի լինելու, և այնտեղ Հայաստանը, թերևս, դեռ երկար ժամանակ մնալու է այսպես ասած՝ Պուտինի ու ևս մեկ-երկու մարդու հետ աշխատանքի տիրույթում: Եվ այդ աշխատանքում արդյունքը կախված է լինելու հենց այն հանգամանքից, թե Հայաստանում որքան լայն է լինելու հայ-ռուսական հարաբերության նոր որակին ու իրողություններին հոգեբանորեն և բովանդակային իմաստով պատրաստ սուբյեկտների և շերտերի շրջանակը: Առայժմ այդ շրջանակը մեծ չէ, սակայն ընդլայնման դրական միտումը նկատելի է: Բազային խնդիրը հանրային հոգեբանությունն է, որը կառուցված է ծայրահեղությունների, ոչ թե բովանդակային քննարկումների վրա: Պետք է լրացվի այդ բացը, թեև, իհարկե, անկասկած է, որ ծայրահեղությունները, ընդ որում առանց խտրության, սնուցվում են նաև հենց ռուսական այն շրջանակներից, որոնց համար հայ-ռուսական հարաբերության որակական տրանսֆորմացիան հավասարազոր է անձնական ողբերգության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում