Monday, 29 04 2024
Տավուշում շարունակվում է սահմանազատումը՝ արդյունքներ ու արգելքներ
Ծառուկյանից պահանջվում է բռնագանձել 79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց և այլն
Ինչո՞ւ է Հայաստանը գնում «ինքնասպանության»՝ խաթարելով Ռուսաստանի շահերը
Ապօրինի ահռելի գույք, չբացահայտված սպանություններ. նախկինների հետքը
Բլինքենի զանգը և ռուսական շիզոֆաշիզմի սպառնալիքները
Գագիկ Խաչատրյանից պահանջվում է շուրջ 200 անշարժ գույքի բռնագանձման պահանջ․ 56-ը՝ Երևանի կենտրոնում
Փաշինյանին և Ալիևին Բլինքենի զանգերի մանրամասները
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 35 սյուն. իրականացվել է նախատեսված աշխատանքների կեսից ավելին
Հայ-ադրբեջանական որեւէ համաձայնություն, ըստ էության, լինելու է ռուս-հայկական
Թուրքիային պատժել են. Ինչո՞ւ չեղարկվեց Էրդողանի այցը Սպիտակ տուն
«Վրացական երազանքը» խոսում է ժողովրդավարությունից, բայց սեփական ժողովրդին չի նկատում
21:50
Ուկրաինան ՆԱՏՕ-ին միանալու «անշրջելի ուղու» վրա է. Ստոլտենբերգը մեկնել է Կիև
21:40
Տաջիկստանի ԱԳՆ-ն նոտա է հանձնել ՌԴ դեսպանին՝ երկրի քաղաքացիների իրավունքները խախտելու համար
21:30
Իսրայելը Գազայի հատվածում հրադադարի «չափազանց շռայլ» առաջարկ է արել. Բլինքեն
21:20
Շոտլանդիայի ղեկավարը հայտարարել է պաշտոնաթողության մասին
21:10
Սաուդյան Արաբիայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը
«Սեւ կատուն» հայ-ադրբեջանական «մութ սենյակում»
Որքան գույքի ու գումարի բռնագանձման պահանջ է ներկայացվել Քոչարյանին, Ծառուկյանին Խաչատրյանին
Լարված իրավիճակ Թբիլիսիում. ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել
20:50
Եգիպտոսի վարչապետը կարծում է, որ ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը փոխզիջման չեն ձգտում բանակցություններում
Ադրբեջանը հայտնում է ականի պայթյունի հետևանքով զինծառայողի վիրավորվելու մասին
20:30
Դեպարդիեն ձերբակալվել է և հարցաքննվել սեռական ոտնձգությունների մեղադրանքների գործով
Գավառի 100-ամյա բնակչուհի Աստղիկ Բաբայանը պարգևատրվել է համայնքի ղեկավարի անվանական հուշամեդալով
Ալմաթիում Երևանի ու Բաքվի միջև սպասվող բանակցություններում Աստանան միջնորդ չէ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ադրբեջանի արտգործնախարարը մեկնել է Կատար
19:40
Քենիայում 42 մարդ է զոհվել ամբարտակի ճեղքման հետևանքով
19:30
Նեպալը մտադիր է ԱԹՍ-ներ օգտագործել Էվերեստից աղբը հեռացնելու համար
19:20
Իսպանիայի վարչապետը որոշել է մնալ իր պաշտոնում` չնայած կնոջ նկատմամբ հետաքննությանը
19:10
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ

Հայաստանում վերջապես հասկացան միջազգային կառույցների հետ շփման խաղի կանոնները

Հայաստանում ծավալվող վերջին իրադարձությունները լայն արձագանք ստացան ոչ միայն մեր երկրում: Այս կապակցությամբ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը նշեց, որ այն դատական բարեփոխումները, որոնց մասին ազդարարեց վարչապետը, նաև որոշակի և՛ փորձ են պահանջում, և՛ ռեսուրսներ, և այս տեսանկյունից՝ թե՛ մասնագետների առումով, թե՛ խորհրդատուների, թե՛ նաև ֆինանսների առումով, թերևս, Միացյալ Նահանգները կամ այլ երկրներ, որոնք նման պայմաններում դոնոր պետություններ են, շատ կարևոր է, որ արձագանքում են: «Միացյալ Նահանգների դեսպանատան հայտարարությունը, այսպես ասենք, բավականին դիվանագիտական հայտարարություն էր, որում, իհարկե, կար քաղաքական բաղադրիչ, որ ամեն ինչ, այնուամենայնիվ, պետք է Սահմանադրության շրջանակներում լինի: Մյուս արձագանքներում ևս այս կամ այն չափով կա դատական բարեփոխումների անհրաժեշտության մասին, բայց կա նաև, այս բառն օգտագործենք՝ նկատողություն, որ պետք է փորձել խոցելի չդարձնել պրոցեսը, ասենք, ինչ-ինչ գործողություններով, որոնք կարող են ոչ միանշանակ գնահատվել»,- նշեց նա:

Ազգային ժողովի պատգամավոր Միքայել Զոլյանի կարծիքով՝ և՛ ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը, և՛ մյուս հայտարարությունները ցույց են տալիս, որ մեր միջազգային գործընկերները գիտակցում են, որ Հայաստանում կա լուրջ խնդիր՝ արդարադատության համակարգին ժողովրդավարական բնույթ տալու խնդիրը: «Այսօր, ըստ էության, հեղափոխությունը անավարտ է, քանի որ ունենք արդարադատության համակարգ, որը ժառանգություն է մնացել նախկին համակարգից: Այս համակարգը պետք է փոխել: Խնդիրն այն չէ, որ բոլոր դատավորները վատն են կամ լավն են՝ նման բան չկա, խնդիրն այն է, որ վստահություն չկա այդ համակարգի հանդեպ: ցանկացած որոշում՝ աղմկոտ գործերի վերաբերյալ, ինչպիսին էլ լինի, հանրությունը կասկածով, անվստահությամբ է ընդունում, և նման իրավիճակը չի կարող երկար տևել: Որովհետև ցանկացած բարեփոխում որպեսզի որևէ  շանս ունենա, մենք պետք է ունենանք անկախ, արդար և վստահելի դատական իշխանություն: Մեր միջազգային գործընկերները հասկանում են դա, հասկանում են նաև, որ դա հեշտ չի լինելու, հասկանում են, որ խնդիրը շատ խորն է, և անհրաժեշտ են վիրահատական միջամտություններ»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում