Wednesday, 22 05 2024
Հայաստանը մասնակցում է ՆԱՏՕ-ի զորավարժությանը
Հաղարծինի քոթեջներից գողություն են կատարել․ կասկածյալները հայտնաբերվել են
«Սրբազան վարչապետ» սցենարը ՔՊ-ն չի էլ քննարկի
Արարատի դպրոցներից մեկում սովորող աշակերտուհուն կանեփից պատրաստված թմրամիջոց է հյուրասիրել
Իջևանցին մերժել է խնդրանքը, ի պատասխան՝ դանակով խփել է իր ոտքին և թիկունքին
Ինչո՞վ է Ալիևը տարբերվում Նեթանյահուից
Լքել Հայաստանը՝ որդուն խրամատում չտեսնելու համար
ԱՄՆ-ն դաշնակցում է Հայաստանի հետ. Բաքվին բացատրել են՝ ինչ պետք է անի
Գալստանյանը շարունակում է սիրո անվան տակ ատելություն տարածել
Սուրբ Գրքի «Հորս տունը» մտածել է՝ իր սեփականն է. Գալստանյանը արձագանքում է Ալեն Սիմոնյանին
Եկեղեցու գույքը պետք է վերադարձվի. Գալստանյանը «Կինո Մոսկվան» է պահանջում
Դատարկ օդերի հետ խոսե՞մ. Գալստանյանն արձագանքում է ընդդիմախոսներին
Էլ տեղ չունեմ, որ բերետավորները չեն խփել. ասում են նորմալ ա. Գառնիկ Դանիելյան
Պաշտպանության նախարարն այցելել է նոր կառուցված զորամաս
Պատերազմի հրահրողն էլ, հեղինակն էլ այսօրվա գործող իշխանությունն է իր ղեկավարի հետ Սրբազան
«Թոխմախի Մհերի» ընտանիքի Դուբայի գույքերը․ դատախազությունը դրանք չի հայտնաբերել
Ձեր տասը մատին էլ մեխ տան՝ դուք մանդատ դնող չեք. ստին էլ չափ կա
Ռոբերտ Քոչարյանը մեր երկրում հանցավոր արժեքներով առաջնորդվելու կնքահայրն է
Մանդատ դրեք, եթե մտածում եք, որ կպչած ենք մեր աթոռից, չեք անի
Բագրատ Գալստանյանը հանդիպել է Արցախի կառավարության ու պատգամավորների հետ
Կապանում հրկիզել են քաղաքապետ Գևորգ Փարսյանին սպասարկող «Lexus»-ը․ ժամանել է ԱԱԾ-ն
ԱՄՆ-ն հետաքրքրված է Հայաստանի հետ գործակցության ընդլայնմամբ
«Պետք է վերջ դրվի Նեթանյահուի ցեղասպան քաղաքականությանը»․ Էրդողան
«Անկախացումից ի վեր ՀՀ-ի և ՄԱԿ-ի համագործակցությունը եղել է բազմաշերտ և արդյունավետ»․ ՀՀ նախագահ
22:45
Զելենսկին զանգահարել է Ալիևին
Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերը կնորոգվեն
Եթե «պայթի» Վրաստանը
Իրանի դիրքերը թուլացնելու փորձեր կարվեն. Երևանը պետք է պատրաստ լինի նույնիսկ անհնար սցենարներին
Իրանում լրջագույն խնդիր է օդային փոխադրումը․զարմանալի է, որ նման ուղղաթիռով են տեղափոխել նախագահին
Մոտենում է հերթական տեղումնաբեր ակտիվ ցիկլոնը

Փարիզի փաստաբանների պալատի պատվիրակության հետ քննարկվել են դատական իշխանության և փաստաբանության ոլորտի խնդիրները

ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանն ապրիլի 23-ին հանդիպել է Փարիզի փաստաբանների պալատի պատվիրակությանը՝ պալատի փոխնախագահ Բազիլ Ադերի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա է եղել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը:

Պատվիրակությունը Հայաստանում մասնակցում է «Քրեական պաշտպանության 200 տարին: Հեղափոխություն, իրավական պետություն, հանրային ազատություններ» խորագրով գիտաժողովին:

Բազիլ Ադերը ներկայացրել է Փարիզի փաստաբանների պալատի գործունեությունը՝ ընդգծելով ՀՀ փաստաբանների պալատի հետ հաստատված հարաբերությունները: Նա նշել է, որ ամեն տարի Հայաստանից ոլորտի մասնագետներ են մեկնում Ֆրանսիա վերապատրաստման: Նշելով, որ խորհրդարանին է վերապահված իրավական պետություն կերտելու պատասխանատվությունը՝ հյուրը կարծիք է հայտնել, որ օրենքի գերակայությունն է տնտեսական թռիչքի ապահովման շարժիչ ուժը: Այս համատեքստում նա կարևորել է փաստաբանների անկախության ու անվտանգության երաշխիքների ապահովումը:

Վլադիմիր Վարդանյանի խոսքով՝ ֆրանսիական ժողովրդավարական արժեքները մեր ինքնության ու կրթության բաղկացուցիչ մասն են եղել, ՀՀ Սահմանադրության հիմքում նաև ֆրանսիական սահմանադրական զարգացումների ավանդույթներն են: Հանձնաժողովի նախագահն իր հերթին կարևորել է իրավական կայունությունն ու անվտանգությունը, դատական իշխանության անաչառությունն ու արդյունավետությունը տնտեսության զարգացման, ներդրումների ներգրավման հարցում: Այս առումով նա ընդգծել է փաստաբանության ինստիտուտի կայացումը և խոսել մեր երկրում այդ ոլորտի զարգացման փուլերի մասին: Վլադիմիր Վարդանյանն անդրադարձել է Հայաստանում դատական իշխանության և փաստաբանության խնդիրներին:

Կողմերը կարևորել են դատական համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված քայլերը, այս հարցում խոսել դատավորների սոցիալական երաշխիքների ապահովման մասին: Վլադիմիր Վարդանյանը տեղեկացրել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը խորհրդարանի օրակարգային հարցերից է, օրենսդիրը նախատեսում է իրավակարգավորումներ մշակել հակակոռուպցիոն մարմնի վերաբերյալ և ձեռնարկել մեխանիզմներ, որոնք դատական համակարգը զերծ կպահեն կոռուպցիոն դրսևորումներից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում