Sunday, 26 05 2024
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է հավաքի մասնակիցներին խստորեն պահպանել հասարակական կարգը
Մայիսի 26-ին դիտված ջրի ելքերն ամենաբարձրն են վերջին 65 տարիների կտրվածքով
Դիլիջան-Իջևան ճանապարհը փակ է
ՊԵԿ-ը բեռնափոխադրողներին հորդորում է Վրաստանից Հայաստան մուտքն ապահովել հիմնականում «Բավրա» պետական սահմանի անցման կետով
Ալավերդու ամբողջ բնակչությունը տարհանելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ պատգամավոր
Ցավով հետևում եմ Լոռու մարզում առատ տեղումների հետևանքով ստեղծված իրավիճակին․ Տիգրան Ավինյան
Այսօրվա դրությամբ հանրապետության ողջ տարածքում տեղումների քանակը գերազանցել են ամսական նորման
Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 հեռախոսահամարը հայտարարվում է Թեժ գիծ
Վարչապետն աղետի գոտում է
Հանրապետական մաղթանք և դրոշի օրհնություն Անթիլիասի մայրավանքում
Հավելյալ օգնության անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն․ ՏԿԵՆ
Աղստև գետը վարարած, Իջևան-Լուսաձոր
Հեղեղումների վայրում իրականացվում են ճանապարհների մաքրման և այլ աշխատանքներ
Կամուրջը չկա, քանդվել է. ինչ իրավիճակ է Ալավերդու գյուղերում
Աղստև գետի վարարման հետևանքով փլուզվել է Դիլիջանից Իջևան տանող ճանապարհի մի հատվածը
Առավոտյան իրավիճակն Ալավերդիում. կադրեր` թռչնի բարձրությունից
15:02
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ժամը 13.30-ի դրությամբ աղետից փրկվածների թիվը 20 է․ ՆԳՆ
Լուրերի օրվա թողարկում 15։00
Գնել Սանոսյանը վաղ առավոտից հեղեղումների վայրում է, հետևում է տարվող աշխատանքներին
Իրականացվել են ջրահեռացման աշխատանքներ
Կեղծ լուրեր են տարածվում գետերի վարարման հետևանքով զոհերի, անհետ կորածների և արգելափակված քաղաքացիների վերաբերյալ․ խոսնակ
Ի՞նչ անել ջրհեղեղի ժամանակ․ Փրկարար ծառայություն
Իրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներին
Հայաստանը կարող է դառնալ եվրաինտեգրման լոկոմոտիվ Վրաստանի համար. դերերը փոխվում են
Փրկարար ծառայությունը նոր տվյալներ է ներկայացրել հորդառատ անձրևի հետևանքով առաջացած դեպքերի, պատահարների մասին
Եկեղեցին պետք է գործի կարգավորումների ընդհանուր դաշտում
Ստեղծված իրավիճակով պայմանավորված փակ ճանապարհները և այլընտրանքային երթուղիները
Իսպանիայի և Հայաստանի շահերը համընկնում են. նոր փուլ ենք մտնում
Հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով վարչապետի որոշմամբ ձևավորվել է օպերատիվ շտաբ

ՄԱԿ-ը արհեստական ինտելեկտի ոլորտում հայտնագործությունների կտրուկ աճ է արձանագրել

Արհեստական ինտելեկտի (ԱԻ) հետ կապված ուսումնասիրություններն արագ զարգացում են ապրում, ինչի մասին վկայում է գյուտերի համար պատենտային հայտերի աճը և այդ ոլորտում կատարվող հայտնագործությունները՝ գրում է TASS-ը:

Ինտելեկտուալ սեփականության համաշխարհային կազմակերպության (ԻՍՀԿ)՝ Ժնևում հրապարակված զեկույցի համաձայն՝ «այդ աճը բացատրվում է նրանով, որ վերջին տարիների ընթացքում ԱԻ-ը տեսական հայեցակարգից վերածվել է համաշխարհային շուկան նվաճած իրական արտադրանքի»:

«Տեխնոլոգիաների զարգացման միտումները» վերտառությամբ զեկույցի հեղինակները վերլուծել են այս «արտադրանքի» հետ կապված 340 հազարից ավելի պատենտային հայտեր և 1,6 մլն գիտական հոդվածներ, որոնք հրապարակվել են 20-րդ դարի 50-ական թվականներից ի վեր: Պարզվել է, որ հայտնագործությունների կեսից ավելինի վերաբերյալ տեղեկությունները հրապարակվել են 2013 թվականից հետո, ինչը խոսում է «պատենտավորման սրընթաց աճի» մասին:

ԱԻ-ի ոլորտում պատենտների հայտերի համաշխարհային վարկանիշի թոփ-30-ում մեծամասնությունը կազմում են ընկերությունները (26): Բացի նրանցից, առաջին երեք տասնյակի մեջ մտնում են համալսարանները և պետական գիտահետազոտական կազմակերպությունները: Ընդ որում պատենտային փաստաթղթերի մեկ երրորդում խոսվում է «մեքենայական ուսուցման» և, առաջին հերթին՝ «նեյրոնային ցանցերի մասին»: Այդ տեխնոլոգիաների համար պատենտային հայտերի թիվը 2013 թվականի 9567-ից 2016 թվականին ավելացել է մինչև 20195, այսինքն՝ 111 տոկոսով: Առավել ակտիվորեն զարգանում է «խորքային ուսուցումը՝ որպես մեքենայական ուսուցման մեթոդ»-ը, դրան վերաբերում են խոսքի ճանաչման համակարգերը:

Related image

ԱԻ-ի տեխնոլոգիաների համար պատենտների 49 տոկոսում հիշատակվում է համակարգչային տեսողությունը, որը ներառում է պատկերների ճանաչման տեխնոլոգիան և շատ կարևոր նշանակություն ունի անվարորդ ավտոմեքենաների համար: 265 տոկոսով ավելացել է ռոբոտատեխնիկայի բնագավառում ԱԻ-ի օգտագործման հայտերի թիվը: Փոխադրումների սեկտորում, ներառյալ ինքնավար փոխադրամիջոցները, պատենտային հայտերի թիվը 2013 թվականի 3738-ից 2016 թվականին աճել է մինչեւ 8764: Էական աճ է դիտվում նաև հեռահաղորդակցության, բժշկության և հաշվողական տեխնիկայի բնագավառում:

Աշխարհում ԱՀ-ի ոլորտում հայտնագործությունների պատենտներ ունեցող 20 խոշորագույն ընկերություններից 12-ը ճապոնական են: Սակայն աշխարհի առաջատարները ԱՄՆ-ի երկու ընկերություններ են՝ IBM-ը (8920 հայտնագործություն՝ 2016 թվականի դրությամբ) և Microsoft-ը (5223):

Առաջին քսանյակի մեջ մտել են Կորեայի Հանրապետության երկու ֆիրմաներ (Samsung-ը և LG Corporations-ը) և երկու ընկերություն Գերմանիայից (Siemens-ը և Bosch-ը):

ԱԻ-ի բնագավառում առավել ակտիվորեն պատենտներ ստացող 20 համալսարաններից և պետական գիտահետազոտական կազմակերպություններից բաղկացած ցուցակում առաջնությունը պատկանում է Չինաստանին (20-ից 17-ը):

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում