ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել գետերի վարարման հետևանքով հեղեղված գոտուց:
Տեսանյութում Նիկոլ Փաշինյանը հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով ստեղծված օպերատիվ շտաբի ղեկավար, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանից և ՆԳՆ Փրկարար ծառայության ներկայացուցիչներից տեղեկանում է ստեղծված իրավիճակի և տեղում իրականացվող աշխատանքների մասին: