Friday, 17 07 2026
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների և հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
22:10
Սի Ծինփինը բոլոր երկրների իրավունքներն ու շահերը հարգելու կոչ է արել
22:00
Ինչպես են առցանց խաղադրույքները կործանում երիտասարդների կյանքը
21:50
Իրանի հարձակումների հետևանքով Քուվեյթի բանակի մի քանի զինծառայող է վիրավորվել
ՌԺԴ֊ի կոնցեսիայի լուծարումը պետք է դառնա նորաստեղծ կառավարության առաջին գործերից մեկը
21:30
ԻՀՊԿ-ն ԱՄՆ-ին սպառնացել է դաժան հատուցմամբ հարվածների շարունակման դեպքում
Եվրոպան ձերբազատվել է «Պուտինին հասկանալու»վտանգավոր բարդույթից. հաղթել է իրատեսությունը
21:10
Իրաքի հյուսիսում հարվածի հետևանքով սպանվել է հակաիրանական խմբավորումների ութ կողմնակից
Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում Թրամփը Պուտինի «աջակցության կարիքը» չունի
Ռուսաստանն ու Ադրբեջանը լիարժեք կարգավորել են հարաբերությունները
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին
20:30
Իսպանիայի տարվա ամենախոշոր անտառային հրդեհը Սարագոսայում այրել է 12 000 հեկտար տարածք
35 տարի Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության աշխատակիցները շուրջօրյա ռեժիմով իրականացնում են սեյսմոակտիվության մշտադիտարկում
Սիրիայի ռազմական աղբյուրը հերքել է Իրանի կողմից աթ-Թանֆ ռազմաբազային հարվածելու մասին տեղեկությունները. Al Jazeera
Ոչնչացվել է 2660 կգ սննդամթերքի 95 անուն ներմուծված ապրանքատեսակ. ՍԱՏՄ
Թուրքմենստանի նախագահի պատմական այցը Վրաստան
Սբ Սիոն եկեղեցում բացվել են միջնադարյան որմնանկարչության տեսարաններ
19:30
Սի Ծինփինը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ
Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է. ՔԿ
Թուրքիան հեշտացնում է Հայաստանի հետ առևտրային գործընթացները
Հայաստանը Կաննի միջազգային կինոփառատոնում ներկայանալու է 4 նոր ֆիլմով
Ռուսաստանը և Ադրբեջանը լուծել են AZAL հետ կապված բոլոր հարցերը. Լավրով
Վարձակալության ենթակա պետական գույք՝ էլեկտրոնային աճուրդների համակարգում
18:30
ՌԴ-ն հայտնել է Օդեսայի և Չեռնոմորսկի նավահանգիստներին հարվածներ հասցնելու մասին
Քննարկվել են Կենդանաբանական այգու առյուծի անկման պատճառները
Իսրայելի Քնեսեթը քվեարկել է խորհրդարանի պաշտոնական լուծարման օգտին
Վլադիմիր Պուտինը վարկանիշային կորուստներ ունի, ի՞նչ է սպասվում Ռուսաստանին
Ռուսաստանը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական կարգավորմանը
ՆԳ նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության ստեղծման 35-րդ տարեդարձի կապակցությամբ
17:30
Լավրովի և Բայրամովի քննարկման թեմաներից են Հարավային Կովկասը, երկկողմ հարաբերությունները

Քաղաքականության ստվերը, կամ՝ արտահերթ զարգացումների հեռանկար Արցախում

Ուժային կառույցներում մշտապես լինում են տեղաշարժեր։ Արցախի հանրապետության Պաշտպանության նախարարի արդեն նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի այլ աշխատանքի անցնելը շատ բնական եմ համարում։ Որևէ արտառոց բան չեմ տեսնում․ երեկ Ծաղկաձորում լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Լևոն Մնացականյանը շատ մեծ գործ է արել՝ իր անցած ուղով։ Նորանշանակ հրամանատարը երկար տարիներ աշխատել է Լևոն Մնացականյանի հետ և տիրապետում է պաշտպանության բանակի բոլոր նրբություններին, և եթե արտառոց բան լիներ, ապա Մնացականյանին չէր փոխարինի շտաբի պետը»,-ասել է նա։

Դիտարկմանը, թե պաշտոնանկությունը կապ չունե՞ր Սասուն Միքայելյանի հայտարարության և Լևոն Մնացականյանի պատասխանի հետ, Արթուր Վանեցյանն ասել է, որ այդպես չի կարծում։

Նախ՝ նկատենք, որ թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում էապես փոխվել են ուժային կառուցների կշիռն ու ազդեցությունը․ նախկինում չենք հիշում դեպք, երբ ԱԱԾ տնօրենն արձագանքեր բանակում տեղի ունեցող իրադարձություններին, կադրային փոփոխություններին։ Համարվում էր, որ ՊՆ-ն, այսպես ասած, սուպերնախարարություն է ու նրա գործունեությունը դուրս է պետական մյուս մարմինների մեկնաբանություններից ու այդ հարցում որոշում կայացնելու մենաշնորհը պատկանում է երկրի ղեկավարին։ Սա, անշուտ, արցախյան առաջին պատերազմի առաջացրած ինստիտուցիոնալ իրողություն էր։

Թավշյա հեղափոխությունն իր հետ բերել է նոր օրակարգ, ինչը, բնականաբար, որոշակի փոփոխություններ է մտցրել Հայաստանի պետական կառավարման համակարգում, ուժային մարմինների փոխհարաբերություններում, նրանց ֆունկցիոնալ դերակատարության դաշտում։

Նոր Հայաստանում հիմնական խնդիրը քրեաօլիգարխիկ համակարգի ապամոնտաժումն է ու այս գործընթացում, անտարակույս, հիմնական դերը պատկանում է ԱԱԾ-ին, որի տնօրենը, բնականաբար, համարվում է իշխանության էլիտայի անդամ, որոշ դիտարկումներով՝ Նիկոլ Փաշինյանի մերձավոր մարդկանցից մեկը։ Ավելորդ չէ նշել, որ Արթուր Վանեցյանը այն եզակի պաշտոնյան է, ով բնակվում է Կառավարական ամառանոցում՝ Նիկոլ Փաշինյանի հարևանությամբ։

Ահա՝ այս նոր իրողությունների համատեքստում Արթուր Վանեցյանը «նվաճել» է բանակում տեղի ունեցած կադրային փոփոխությունները մեկնաբանելու իրավունքը։

Ըստ էության՝ Արթուր Վանեցյանը միանգամայն ճիշտ է․ կադրային տեղաշարժերն անհրաժեշտությունն են՝ ճահճացումը ու դրանից բխող կոռուպցիոն միտումները բացառելու նպատակով։ Մյուս կողմից՝ հատկապես կադրային փոփոխությունները, որոնք տեղի են ունենում Արցախում՝ պետք է լինեն մոտիվացված, որպեսզի, մի կողմից՝ ռիսկեր չստեղծեն անվտանգության համար, մյուս կողմից՝ չհաակացվածություն չառաջանա Հայաստանի ու Արցախի հարաբերություններում։

Վանեցյանի լակոնիկ պատասխանից ակնհայտ է դառնում, որ Լևոն Մնացականյանի պաշտոնականության համար մոտիվացված ֆունկցիոնալ պատճառներ չեն եղել, այլ խոսքով՝ պատճառները քաղաքական են, որոնց մասին Երևանում ու Ստեփանակերտում հրապարակավ ու պաշտոնապես բարձրաձայնել չեն ուզում։

Ակնհայտ է, որ ոչ Վանեցյանը և ոչ էլ՝ Հայաստանի ու Արցախի որևէ պաշտոնյա չեն կարող բարձրաձայնել, որ թավշյա հեղափոխությունն որոշակի խզում է առաջացրել Երևանի ու Ստեփանակերտի հարաբերություններում, ու կադրային փոփոխությունները միտված են երկու հայկական պետությունների համակարգերի ներդաշնակեցմանը։

Մյուս կողմից՝ երբ ճգնաժամի խորքային պատճառների մասին չի բարձրաձայնվում, այն խորանալու միտում ունի, որովհետև իշխանության կուլիսներում կայացված որոշումները, որպես կանոն, դժվարությամբ են մարսվում հասարակությունների կողմից։ Այս հանգամանքն՝ իր հերթին, ճգնաժամը ոչ թե հաղթահարում է, այլ կոնսերվացնում է՝ շատ հաճախ հանգուցալուծումները տանելով ֆորս-մաժորային ճանապարհով։ Ըստ այդմ՝ օրակարգում է մնում օրեր առաջ հնչեցրած մեր այն եզրահանգումը, որ Արցախում ճգնաժամը ոչ թե հաղթահարվել է, այլ տրվել է մեծ փոփոխությունների մեկնարկը, որոնք թերևս ավարտվեն արտահերթ զարգացումներով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում