News.am-ի գլխավոր խմբագիր Արմենիկա Կիվիրյանը հայտնել է իրենց խմբագրություն ՀՀ ոստիկանության ծառայողների այցելության մասին: «Ֆեյսբուք»-ի իր էջում Կիվիրյանը գրել է. «Ոստիկանությունը եկել է News.am-ի խմբագրություն»:
«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանն ասաց, որ համապատասխան տեղեկություն կտրամադրի մի փոքր ուշ: