Thursday, 23 07 2026
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
ԵՄ֊ի հետ մերձենալով Ադրբեջանը կապիալիզացնում է խաղաղությունը. դա բխում է ՀՀ շահերից
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Բաց թողնված կարևորագույն խնդիրը. Հունան Պողոսյանի նշանակման հետքը

Ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալ Հունան Պողոսյանի նշանակումը Սյունիքի մարզպետի պաշտոնին առաջացրել է հասարակության մի ստվար մասի դժգոհությունը, այն առումով, որ նոր Հայաստանում պաշտոնների են նշանակվում մարդիկ, որոնք բարձրաստիճան դեր են ունեցել նախորդ իշխող համակարգում, առավել ևս՝ իրավապահ կառույցներում: Համանման դժգոհության տեղիք տվել էր, օրինակ, Վալերի Օսիպյանի նշանակումը ոստիկանապետի պաշտոնում: Նիկոլ Փաշինյանն այսօր բացատրել է, որ խնդիրը նոր ու հին համակարգը չէ, այլ պրոֆեսիոնալիզմը, և չպետք է դրսևորել քաղաքական ռասիզմ, այլ կադրային ներուժը ծառայեցնել նոր Հայաստանին:

Այստեղ, թերևս, մի իրավիճակ է, երբ իրավացի են թե՛ վարչապետը, թե՛ հասարակությունը, որ դժգոհում է: Դա անցումային, միջանկյալ իրավիճակին բնորոշ հատկանիշ է, որտեղ միախառնված են նորն ու հինը, ու միաժամանակ նաև նույն վարչապետի, այսպես ասած, հեղափոխական հռետորաբանությունը պետական վարքագծի հետ: Ընդ որում՝այստեղ էլ ակնառու է, որ Փաշինյանն էլ ստիպված է համադրել այդ երկուսը, քանի դեռ հեղափոխությունն ու իշխանափոխությունն ավարտված չէ: Իրականում այստեղ խնդիրները բավականին խոր հոգեբանական են և առնչվում են նախորդ համակարգի թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր սուբյեկտների գործունեության խորքային հետևանքներին: Դրանք պետք է հաղթահարել, այլապես կա մտավախություն, որ թավշյա հեղափոխության ամբողջ իմաստը կգա ու կհանգի ընդամենը նախորդ համակարգի հանդեպ հանրային ատելության, այսպես ասած, հագուրդ տալուն ու վրեժխնդրության ծարավը հագեցնելուն:

Մինչդեռ դրանից հետո ոչ միայն չի առաջանալու որևէ նոր բան, այլ հանկարծ կարող է առաջանալ հանրության էմոցիոնալ դատարկություն, վակուում, երբ հասարակությունն ինքն իր համար կարող է սարսափով բացահայտել, որ տարիներ շարունակ ներսում կուտակվել է միայն ատելություն, և իրականում ոչ մի ստեղծագործական էներգիա էլ ճնշված չի եղել, այլ ճնշված է եղել ատելությունը: Հայաստանում նախորդ իշխանական կամ քաղաքական համակարգի գործունեության հետևանքը մեզանում դիտարկվել է միայն իրավական, տնտեսական, քաղաքական ասպեկտներով, իսկ առանցքայիններից մեկը՝ հոգեբանականը, մնացել է հիմնական դիտարկումներից դուրս: Մինչդեռ, ինչպես անհատի կյանքում մի շարք տնտեսական, կենցաղային, կարիերային և մասնագիտական խնդիրներ գալիս են առաջին հերթին հոգեբանությունից, հետո նոր այլ հատկանիշներից ու կարողություններից, այդպես էլ հասարակությունների կյանքում առանցքայինը հոգեբանությունն է, հետո նոր դրանից բխող մնացյալ վարքագծային շեղումները և հատկանիշները:

Այս տեսանկյունից իսկապես կա հասարակությանը հոգեբանական հանգիստ ռեժիմի բերելու խնդիր, որովհետև սա կոնցեպտուալ նշանակություն է ունենալու հասարակական-պետական կյանքի զարգացման հեռանկարի, արդյունավետության համար: Սրանով են, ի դեպ, պայմանավորված նաև վախերը նախկին համակարգից, որով, չնայած այդ համակարգի հանդեպ մի քանի ամիս առաջ տարած հաղթանակին, այդուհանդերձ, մինչ այժմ ապրում է հասարակությունը: Եվ սա արդեն արտահերթ ընտրությամբ չէ, որ կարող է անցնել: Անգամ արտահերթ ընտրությունից հետո հասարակությունը կշարունակի ապրել այդ վախով, եթե հասարակական և պետական էլիտաները հանրությանը չսնուցեն հեռանկարային գաղափարներով ու նախագծերով, այլ շարունակեն վախեցնել նախկինի ռևանշով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում