Tuesday, 21 05 2024
Հայաստանը մասնակցում է ՆԱՏՕ-ի զորավարժությանը
Հաղարծինի քոթեջներից գողություն են կատարել․ կասկածյալները հայտնաբերվել են
«Սրբազան վարչապետ» սցենարը ՔՊ-ն չի էլ քննարկի
Արարատի դպրոցներից մեկում սովորող աշակերտուհուն կանեփից պատրաստված թմրամիջոց է հյուրասիրել
Իջևանցին մերժել է խնդրանքը, ի պատասխան՝ դանակով խփել է իր ոտքին և թիկունքին
Ինչո՞վ է Ալիևը տարբերվում Նեթանյահուից
Լքել Հայաստանը՝ որդուն խրամատում չտեսնելու համար
ԱՄՆ-ն դաշնակցում է Հայաստանի հետ. Բաքվին բացատրել են՝ ինչ պետք է անի
Գալստանյանը շարունակում է սիրո անվան տակ ատելություն տարածել
Սուրբ Գրքի «Հորս տունը» մտածել է՝ իր սեփականն է. Գալստանյանը արձագանքում է Ալեն Սիմոնյանին
Եկեղեցու գույքը պետք է վերադարձվի. Գալստանյանը «Կինո Մոսկվան» է պահանջում
Դատարկ օդերի հետ խոսե՞մ. Գալստանյանն արձագանքում է ընդդիմախոսներին
Էլ տեղ չունեմ, որ բերետավորները չեն խփել. ասում են նորմալ ա. Գառնիկ Դանիելյան
Պաշտպանության նախարարն այցելել է նոր կառուցված զորամաս
Պատերազմի հրահրողն էլ, հեղինակն էլ այսօրվա գործող իշխանությունն է իր ղեկավարի հետ Սրբազան
«Թոխմախի Մհերի» ընտանիքի Դուբայի գույքերը․ դատախազությունը դրանք չի հայտնաբերել
Ձեր տասը մատին էլ մեխ տան՝ դուք մանդատ դնող չեք. ստին էլ չափ կա
Ռոբերտ Քոչարյանը մեր երկրում հանցավոր արժեքներով առաջնորդվելու կնքահայրն է
Մանդատ դրեք, եթե մտածում եք, որ կպչած ենք մեր աթոռից, չեք անի
Բագրատ Գալստանյանը հանդիպել է Արցախի կառավարության ու պատգամավորների հետ
Կապանում հրկիզել են քաղաքապետ Գևորգ Փարսյանին սպասարկող «Lexus»-ը․ ժամանել է ԱԱԾ-ն
ԱՄՆ-ն հետաքրքրված է Հայաստանի հետ գործակցության ընդլայնմամբ
«Պետք է վերջ դրվի Նեթանյահուի ցեղասպան քաղաքականությանը»․ Էրդողան
«Անկախացումից ի վեր ՀՀ-ի և ՄԱԿ-ի համագործակցությունը եղել է բազմաշերտ և արդյունավետ»․ ՀՀ նախագահ
22:45
Զելենսկին զանգահարել է Ալիևին
Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերը կնորոգվեն
Եթե «պայթի» Վրաստանը
Իրանի դիրքերը թուլացնելու փորձեր կարվեն. Երևանը պետք է պատրաստ լինի նույնիսկ անհնար սցենարներին
Իրանում լրջագույն խնդիր է օդային փոխադրումը․զարմանալի է, որ նման ուղղաթիռով են տեղափոխել նախագահին
Մոտենում է հերթական տեղումնաբեր ակտիվ ցիկլոնը

Բեռլինում կայացել է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին նվիրված միջոցառում

Սեպտեմբերի 24-ին Բեռլինում` ԳԴՀ Սաար երկրամասի ներկայացուցչությունում, Գերմանիայում Հայաստանի, Ֆրանսիայի դեսպանությունների և ԳԴՀ Սաար երկրամասի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում` նվիրված Երևանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության XVII-րդ գագաթաժողովին: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, միջոցառմանը մասնակցում էին ԳԴՀ կառավարության, ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, Բունդեսթագի պատգամավորներ, Գերմանիայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, լրագրողներ, փորձագետներ, հայ և ֆրանսիական համայնքների ներկայացուցիչներ:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել Սաար երկրամասի լանդթագի նախագահ Շտեֆան Տոսկանին, Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը, Գերմանիայում Ֆրանսիայի դեսպան Անն-Մարի Դեկոտեն:

Ռոլանդ Թայսը, մասնավորապես, նշել է, որ Սաար երկրամասն հանդիսանալով երկրի ամենաֆրանկոֆոն տարածաշրջանը՝ Գերմանիայում հանդես է գալիս որպես կամուրջ` առաջ քաշելով «Ֆրանսիա» ռազմավարությունը, որի հիմնակնա նպատակն է մի քանի տարվա ընթացքում ֆրանսերենը դարձնել երկրամասի երկորդ պաշտոնական լեզուն։ Գերմանիայում Ֆրանսիայի դեսպան Անն-Մարի Դեկոտեն իր խոսքում անդրադարձել է ֆրանս-գերմանական համագործակցությանը, նաև արդեն սկիզբ Ֆրանկոֆոնիային նվիրված հայ-գերմանա-ֆրանսիական եռակողմ փոխգործակցությանը: Վերջինս կարևորել է և հաջողություն մաղթեց Երևանում կայանալիք ՖՄԿ 17-րդ գագաժողովը։

Դեսպան Սմբատյանն իր ելույթում նշել է, որ միջոցառումը հատկանշական է, քանի որ սա առաջին հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ խոշոր միջոցառումն է, որ տեղի է ունենում Գերմանիայում: Բացի այդ մի քանի շաբաթից Հայաստանը հյուրընկալելու է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության XVII-րդ գագաթաժողովը և այդ իսկ պատճառով միջոցառումը նվիրված է հայաստանյան գագաթաժողովին, դրա կարևորությանը, ֆրանկոֆոն երկրների և ժողովուրդների հանրության դավանած լեզվական և արժեհամակարգային սկզբունքների և նպատակների հանրայնացմանն ու տարածմանը՝ ընդգծելով, որ Հայաստանի համար ֆրանկոֆոնիան պարզապես լեզվական համայնք չէ, այլ արժեհամակարգ, որի առանցքում մարդասիրության, հանդուրժողականության, խաղաղ համագոյակցության, ժողովրդավարության սկզբունքներն են, որոնց դարեր շարունակ փափագել և որոնք հետևողականորեն փորձել է կյանքի կոչել հայ ժողուրդը:

Ելույթներից հետո տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում, որին մասնակցել են Սաար երկրամասի փոխվարչապետ, Եվրոպական հարցերով պետքարտուղար Ռոլանդ Թայսը, Բեռլինում ֆրանսիական կենտրոնի ղեկավար Ֆլորիան Ֆանգմանը, ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, ԳԴՀ ԱԳՆ արտաքին մշակութային քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Իրմգարդ Մարիա Ֆելլները, ինչպես նաև հայ-գերմանա-ֆրանսիական երիտասարդների փոխանակաման ծրագրի մասնակից Հենրիետե Բրաունը:

Քննարկմանը Տիգրան Բալայանը ներկայացրել է Հայաստանի և ՖՄԿ միջև համագործակցության նշանակությունն ու կարևորությունը, ֆրանկոֆոնիայի արժեքների տարածման գործում Հայաստանի ներդրումը։ ԱԳՆ մամուլի խոսնակն անդրադարձել է Երևանյան գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին, մշակվող փաստաթղթերին, տեղեկացրեց հայկական կողմի մի շարք նախաձեռնությունների մասին։

Միջոցառմանը հայ և եվրոպացի հեղինակների կատարումներով հանդես է եկել գերմանաբնակ հայ սաքսոֆոնահար Հայրապետ Առաքելյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում