Monday, 29 04 2024
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
ԱՄՆ-ն 5 անօդաչու է խփել կարմիր ծովում
14:13
Ճամփորդություն դեպի վիրտուալ աշխարհ. Ամերիաբանկի թվային տաղավարը՝ Career City Fest 2024-ում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Թուրքիան որոշել է հեղուկ գազ գնել ամերիկյան ExxonMobil-ից
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
Ձերբակալությունների աճը կակած է հարուցում. մարդուն ասում են` դե խոստովանիր, թե չէ կձերբակալե՞նք
ՀՀ ԱԳ նախարարն ու Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահն անդրադարձել են աշխարհաքաղաքական զարգացումների պայմաններում առկա մարտահրավերներին
Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը, ՀԱՊԿ-ի և Խաչատուրովի մասին ինչու՞ էր հեռախոսով խոսում
Դատախազը մանրամասնում է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից, Ծառուկյանից, Խաչատրյանից
Դատարան ուղարկված գործերի թիվը կրկնակի ավելացել են նախորդ տարվա համեմատ․ Աննա Վարդապետյան
Նոր մանկապարտեզների կառուցման ավարտին ենք՝ անձնական հսկողության տակ պահե՛ք. Ավինյանը՝ փոխքաղաքապետին
Հասկանանք՝ որտեղ են պտտվում մեր նախագծերը, որ տեղ չեն հասնում. Ավինյան
Մասնակցե’ք «Ազարյանի» մարզադպրոցի կառուցման մրցույթներին. Ավինյանը հորդորում է շինընկերություններին
13:00
«Թվային Ջուղա Ցանցը» համահայկական կենտրոն է գործարկում մետավերսում՝ Fastexverse վիրտուալ հարթակում
«Մետրոպոլիտենի» լուսավորությունը, թարմացրել ենք, ուշադրություն դարձրեք, սիրելի՛ երևանցիներ. Ավինյան
12:45
Բլինքենը սկսել է մերձավորարևելյան հերթական ուղևորությունը՝ ժամանելով Սաուդյան Արաբիա
Կվերագործարկվի դեպի կենդանաբանական այգի անվճար ավտոբուսը
12:30
Կարաչայ-Չերքեզիայում ոստիկանների վրա հարձակման հետևանքով կա 2 զոհ, 4 վիրավոր
Գյումրի-Արմավիր ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է
Լուրերի օրվա թողարկում 12։00
«Թշնամանքին մեկընդմիշտ վերջ տալու հնարավորություն է ստեղծվել». Ամիրբեկով
Երբ զանգում է Բլինքենը. կմնա՞ Ալիեւը «Ալմաթիի ռեժիմում»
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում
Բողոքի ցույցերի ժամանակ խուլիգանության 6 մասնակիցներից 3-ը կալանավորվել են
Վրաստանի խորհրդարանում մեկնարկել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը հանձնաժողովի քննարկումները
11:00
Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը
Դեսպան Մակունցը Կոլորադոյի համալսարանի ղեկավարությանն է փոխանցել ԵՊՀ ռեկտորի առաջարկը համագործակցության վերաբերյալ
Ուղիղ․ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ
10:15
ԱՄՆ նախագահի թեկնածուն ձերբակալվել է

Նիկոլ Փաշինյանի հաջորդ կանգառը՝ Նյու Յորք, Վաշինգտոն․ ի՞նչ օրակարգով է վարչապետը մեկնում ԱՄՆ

Այս օրերին աշխատանքային այցով ԱՄՆ-ում է Հայաստանի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը, որը հանդիպումներ է ունենում ինչպես ՄԱԿ-ի ձևաչափում, այնպես էլ ամերիկյան քաղաքական, պետական շրջանակների հետ։ Միրզոյանի այցն ունի իր ուրույն օրակարգը, բայց նաև նախապատրաստական է․ սեպտեմբերին սպասվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Նյու Յորք, որտեղ նա ելույթ է ունենալու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում, ինչպես նաև երկկողմ հանդիպումներ է ունենալու Վաշինգտոնում։ «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում Միրզոյանը չի հստակեցրել Փաշինյանի ամերիկյան այցի մանրամասները՝ հանդիպումների ու օրակարգի մասով։ Շատ հնարավոր է, որ մանրամասները տակավին ճշտվում են, և այս առումով առայժմ չկա կոնկրետ օրակարգ, ու թերևս Միրզոյանի այցը միտված է նաև դրա հստակեցմանը։ «Ծրագիր կա՝ սեպտեմբերին այց կազմակերպելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում»,- այսօրվա ասուլիսում ասել է վարչապետը: Նրա խոսքերով, սակայն, այս պահին դեռ չի կարելի ասել, թե դա պաշտոնական այց է ԱՄՆ:

Վարչապետ դառնալուց հետո Նիկոլ Փաշինյանի առաջին հայտարարություններից մեկը վերաբերում էր Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորալ փոփոխությունների բացառմանը։ Թերևս այդ նպատակով Հայաստանի վարչապետն իր պաշտոնավարման առաջին ամսվա ընթացքում երկու անգամ այցելեց Ռուսաստան՝ հանդիպումներ ունենալով նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Իհարկե, հանդիպումները պաշտոնական չէին և տեղի էին ունենում ԵՏՄ համաժողովի, երկրորդ դեպքում՝ Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման միջոցառումների շրջանակներում։

Այսուհանդերձ, Հայաստանի ղեկավարն իր պաշտոնավարման առաջին փուլում կարևորում էր, որպեսզի Մոսկվայի մոտ վերանան Հայաստանի հեղափոխությամբ առաջ եկած մտահոգությունները։ Դժվար է ասել, թե ինչքանով հաջողեցին Փաշինյանի ջանքերը, որովհետև պաշտոնական Երևանն ու Մոսկվան միանգամայն տարբեր տեսլական ունեն հայ-ռուսական հարաբերությունների բովանդակության մասին, ինչի դրսևորումներին ականատես ենք լինում այս օրերին։ Հայաստանի նոր կառավարությունը փորձում է հայ-ռուսական հարաբերությունները կառուցել արժանապատվության, գործընկերության հենքով՝ հստակ ուղերձ հասցեագրելով Մոսկվային, որ չի փոխվել քաղաքականության վեկտորը, բայց այլևս նույնը չէ դրա բովանդակությունը։ Սակայն Մոսկվայում, գոնե այս օրերի տպավորությամբ, առայժմ պատրաստ չեն Երևանի հետ աշխատել քաղաքական նոր իրավիճակի համատեքստում, ու, մասնավորապես, վերջին օրերին Նիկոլ Փաշինյանի ու Հայաստանի դեմ քարոզչական լայնածավալ կամպանիա է սկսվել ռուսաստանյան առաջատար ԶԼՄ-ներում, ինչի առիթը Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան վերջին այցելությունն էր ու մասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։

Մոսկվան հետևողականորեն դիմադրում է Երևանի բազմավեկտոր, նախաձեռնողական արտաքին քաղաքականության իրականացմանը՝ թերևս գիտակցելով, որ հեղափոխության արժեքների կապիտալիզացիան Հայաստանին քաղաքակրթական, քաղաքական հարթությունների վրա ավելի է ինտեգրելու եվրոպական կառույցներին։ Ինչքան էլ բարձրաձայնվի, թե թավշյա հեղափոխությունը չունի աշխարհաքաղաքական ենթատեքստ, ակնհայտ է, որ դրա նպատակը եվրոպական մոդելի պետության կառուցումն է, որն օբյեկտիվորեն տեղ չունի եվրասիական ավտորիտար ակումբում։

Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան այցը հագեցած էր օրակարգային, բովանդակային հարթության վրա, մյուս կողմից՝ այն ինդիկատորային դարձավ, որպեսզի դիվանագիտական քողածածկույթից ազատվի Երևանի ու Բրյուսելի հարաբերություններում առկա որոշակի ինստիտուցիոնալ ճգնաժամը։

Թավշյա հեղափոխութունը որակապես նոր իրավիճակ է ստեղծել․Երևանի ակնկալիքներն ավելին են, քան այն նշաձողը, որն այսօր սահմանված է Հայաստանի և Եվրամիության հարաբերությունների իրավապայմանագրային բազայով, մյուս կողմից՝ Բրյուսելում պատրաստ չեն ավելի բարձր մակարդակի հարաբերությունների, քանի դեռ պահպանվում է Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորալ ստատուս-քվոն։ Թերևս կողմերին ժամանակ է պետք, որպեսզի իրենց օրակարգերն ադապտացնեն նոր իրավիճակին։ Այս առումով առաջին քայլն արեց Հայաստանը․ վարչապետի մամուլի խոսնակն օրերս հայտարարեց, թե Երևանը ինստիտուցիոնալ բարեփոխումների հավակնոտ ծրագիր է պատրաստվում ներկայացնել Բրյուսել։

Ահա, այս ամենի համատեքստում խիստ ուշագրավ է, որ Հայաստանի նախաձեռնողական արտաքին քաղաքականության հաջորդ կանգառը ԱՄՆ-ն է։ Խիստ սկզբունքային է, որպեսզի Փաշինյանի ամերիկյան այցը չմնա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ստվերում։ Շատ կարևոր է, որպեսզի սեպտեմբերին Նիկոլ Փաշինյանը կարողանա ընդունելության արժանանալ Սպիտակ տանը՝ նախագահական մակարդակում, ինչը կարող է նոր ազդակ հաղորդել հայ-ամերիկյան հարաբերություններին, ավելի ճիշտ կլինի ասել՝ հայ-ամերիկյան քաղաքական օրակարգի ձևավորմանը։ Երևանի ու Վաշինգտոնի հարաբերությունները բարեկամական են, սակայն դրանցում բացակայում են կոնկրետ օրակարգը, այն խնդիրները, որոնք կարող են փոխադարձ հետաքրքրությունների, շահերի համատեքստ ձևավորել։ Ի դեպ, այս դեպքում ևս հնչելու են հակադարձումներ, թե ԵՏՄ անդամ Հայաստանը չի կարող լիարժեք հարաբերություններ ունենալ ԱՄՆ-ի հետ։ Թերևս արժե հիշատակել ԵՏՄ անդամ Ղազախստանի օրինակը, որի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հունվար ամսին ոչ միայն հյուրընկալվեց Սպիտակ տանը, այլ նաև ԱՄՆ-ի և Ղազախստանի միջև ստորագրվեցին գործընկերային շատ կարևոր փաստաթղթեր։ Իհարկե հասկանալի են Հայաստանի ու Ղազախստանի տարբերությունները Վաշինգտոնի ընթացիկ քաղաքականության օրակարգում, մյուս կողմից՝ սկզբունքային է, որ Վաշինգտոնը երկկողմ հարաբերությունների նոր փիլիսոփայության մասին ազդակ ստանա Երևանից․ մենք պետք է դադարենք ուզվորի կարգավիճակով հարաբերվել աշխարհաքաղաքական կենտրոնների հետ՝ հարաբերությունները կառուցելով գործընկերային հենքով։ Այդ պարագայում Հայաստանի արտաքին քաղաքականության նույնիսկ այսօրվա վեկտորը կարող է արդյունավետ ծառայել երկրի զարգացմանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում