Friday, 17 07 2026
Գևորգ Պապոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հասարակական խորհրդի նիստ
Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ևս մեկ հրամանատարի ոչնչացման մասին
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների և հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
22:10
Սի Ծինփինը բոլոր երկրների իրավունքներն ու շահերը հարգելու կոչ է արել
22:00
Ինչպես են առցանց խաղադրույքները կործանում երիտասարդների կյանքը
21:50
Իրանի հարձակումների հետևանքով Քուվեյթի բանակի մի քանի զինծառայող է վիրավորվել
ՌԺԴ֊ի կոնցեսիայի լուծարումը պետք է դառնա նորաստեղծ կառավարության առաջին գործերից մեկը
21:30
ԻՀՊԿ-ն ԱՄՆ-ին սպառնացել է դաժան հատուցմամբ հարվածների շարունակման դեպքում
Եվրոպան ձերբազատվել է «Պուտինին հասկանալու»վտանգավոր բարդույթից. հաղթել է իրատեսությունը
21:10
Իրաքի հյուսիսում հարվածի հետևանքով սպանվել է հակաիրանական խմբավորումների ութ կողմնակից
Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում Թրամփը Պուտինի «աջակցության կարիքը» չունի
Ռուսաստանն ու Ադրբեջանը լիարժեք կարգավորել են հարաբերությունները
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին
20:30
Իսպանիայի տարվա ամենախոշոր անտառային հրդեհը Սարագոսայում այրել է 12 000 հեկտար տարածք
35 տարի Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության աշխատակիցները շուրջօրյա ռեժիմով իրականացնում են սեյսմոակտիվության մշտադիտարկում
Սիրիայի ռազմական աղբյուրը հերքել է Իրանի կողմից աթ-Թանֆ ռազմաբազային հարվածելու մասին տեղեկությունները. Al Jazeera
Ոչնչացվել է 2660 կգ սննդամթերքի 95 անուն ներմուծված ապրանքատեսակ. ՍԱՏՄ
Թուրքմենստանի նախագահի պատմական այցը Վրաստան
Սբ Սիոն եկեղեցում բացվել են միջնադարյան որմնանկարչության տեսարաններ
19:30
Սի Ծինփինը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ
Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է. ՔԿ
Թուրքիան հեշտացնում է Հայաստանի հետ առևտրային գործընթացները
Հայաստանը Կաննի միջազգային կինոփառատոնում ներկայանալու է 4 նոր ֆիլմով
Ռուսաստանը և Ադրբեջանը լուծել են AZAL հետ կապված բոլոր հարցերը. Լավրով
Վարձակալության ենթակա պետական գույք՝ էլեկտրոնային աճուրդների համակարգում
18:30
ՌԴ-ն հայտնել է Օդեսայի և Չեռնոմորսկի նավահանգիստներին հարվածներ հասցնելու մասին
Քննարկվել են Կենդանաբանական այգու առյուծի անկման պատճառները
Իսրայելի Քնեսեթը քվեարկել է խորհրդարանի պաշտոնական լուծարման օգտին
Վլադիմիր Պուտինը վարկանիշային կորուստներ ունի, ի՞նչ է սպասվում Ռուսաստանին
Ռուսաստանը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական կարգավորմանը

Դավթաշեն-Աշտարակ և Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածների շինաշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ միջազգային վարկային ծրագրերով իրականացվող աշխատանքների, մասնավորապես Դավթաշեն-Աշտարակ և Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածների շինարարական աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ դրանք ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն: Հանձնարարվել է շարունակել հսկողությունն ընթացիկ աշխատանքների որակի և ժամկետների պահպանման նկատմամբ:

Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնություն հետ կապերի վարչությունից: Աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետը զեկուցել է, որ, ի կատարումն քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականի, մայրաքաղաքում երկարաժամկետ ներդրումային նոր ծրագրերի մշակմանն ու իրականացմանը զուգահեռ, ներդրումային ծրագրեր են մշակվում նաև ըստ վարչական շրջանների: Ըստ այդմ, ներկայում մասնավորի կողմից մայրաքաղաքում իրականացման փուլում է գտնվում 22 ներդրումային ծրագիր, իսկ ըստ վարչական շրջանների արդեն ներկայացվել է 67 ներդրումային առաջարկ՝ հիմքում ունենալով մայրաքաղաքի համաչափ զարգացման սկզբունքը։ Հանձնարարվել է ակտիվացնել ներդրողների և միջազգային կառույցների հետ համագործակցությունը և օգտագործել հնարավոր բոլոր հարթակները` ներդրումային առաջարկները շահագրգիռ կազմակերպություններին պատշաճ ներկայացնելու համար:

Զեկուցվել է, որ ընթացքի մեջ են Երևանի քաղաքապետարանի 2018 թ. ծրագրերով նախատեսված աշխատանքները, մասնավորապես՝ բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի ու տանիքների նորոգման, բակային տարածքների և խաղահրապարակների հիմնանորոգման, փողոցների բարեկարգման, թեքահարթակների կառուցման ուղղություններով։ Սահմանված ժամանակացույցով շարունակվում է նաև Էրեբունի վարչական շրջանում Երևանի 2800-ամյակին նվիրված նոր այգու շինարարությունը:

Զեկուցվել է, որ ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից Երևանի ավագանու հաստատած պարտադիր բարեկարգման նորմերի պահպանման պահանջի կատարումն ապահովելու նպատակով վարչական շրջաններում շարունակվում են կազմակերպվել շրջայցեր: Արդյունքում՝ հայտնաբերված խախտումների մասով կազմվել են համապատասխան արձանագրություններ: Վարչական շրջանների ղեկավարներին և համապատասխան ծառայությունների պատասխանատուներին հանձնարարվել է խիստ հսկողության տակ պահել տնտեսավարողների կողմից պարտադիր բարեկարգման նորմերի պահպանման գործընթացն ու օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան քայլեր ձեռնարկել թերացողների նկատմամբ:

Խորհրդակցության ավարտին աշխատակազմի հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ նախապատրաստական աշխատանքներ են տարվում երևանաբնակ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների՝ մարզաառողջարանային ճամբարներում ամառային հանգիստը երեք հերթափոխով կազմակերպելու ուղղությամբ: Այս տարի ծրագիրը կմեկնարկի հունիսի 19-ից և կիրականացվի 3 հերթափոխով, որոնց շրջանակում մարզաառողջարանային ճամբարներ կմեկնի 1215 երեխա: Աշխատակազմի վարչությունների և բաժինների պատասխանատուներին, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է, վերջին տարիներին ձևավորված բարի ավանդույթի համաձայն, այս տարի ևս կազմակերպել երեխաների հանդիսավոր ճանապարհումը, ինչպես նաև պարբերաբար անձամբ այցելել ճամբարներ, ծանոթանալ երեխաների առօրյայի և հանգստի կազմակերպման պայմաններին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում