Monday, 29 04 2024
Գյումրի-Արմավիր ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է
«Թշնամանքին մեկընդմիշտ վերջ տալու հնարավորություն է ստեղծվել». Ամիրբեկով
Երբ զանգում է Բլինքենը. կմնա՞ Ալիեւը «Ալմաթիի ռեժիմում»
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում
Բողոքի ցույցերի ժամանակ խուլիգանության 6 մասնակիցներից 3-ը կալանավորվել են
Վրաստանի խորհրդարանում մեկնարկել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը հանձնաժողովի քննարկումները
11:00
Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը
Դեսպան Մակունցը Կոլորադոյի համալսարանի ղեկավարությանն է փոխանցել ԵՊՀ ռեկտորի առաջարկը համագործակցության վերաբերյալ
Ուղիղ․ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ
10:15
ԱՄՆ նախագահի թեկնածուն ձերբակալվել է
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապրիլի 21-ին Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձանցից 3-ը կալանավորվել են
Ալիևին կտեսնե՞նք Հաագայում. Հռոմի ստատուտը հզոր զենք է ՀՀ ձեռքին
09:45
Պորտուգալիան հրաժարվում է նախկին գաղութներին փոխհատուցում վճարել
Ուղիղ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը
Վրաստանում ձերբակալվել է նախկին պետնախարարը
Պետք է զգոն լինել․ Բաքուն առանց գին վճարելու ՌԴ-ի միջոցով Հայաստանի վրա ճնշում կգործադրի
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Ադրբեջանը նպատակ ունի ազդել Հայաստանում ներքաղաքական զարգացումների վրա. քաոսային վիճակ է ստեղծում
Հրդեհ է բռնկվել տան տանիքում
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բերքաբերի մոտ տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ
«Անայլընտրանքության» ծանր հետեւանքը
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասվածք է ստացել
Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից
Համալրման բաժանմունքի պետի պաշտոնակատարի անփութության հետևանքով՝ երկու զինծառայող ժամկետից շուտ է զորացրվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
23:00
Բայդենը և Նեթանյահուն քննարկել են հրադադարի շուրջ ընթացող բանակցությունները
«Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշին

«Ժողովրդի թեկնածուն լինելը մեծ պատիվ է ու միաժամանակ՝ ծանր պարտավորություն». Արամ Ա-ն շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ուղերձը հրապարակվել է կաթողիկոսարանի պաշտոնական կայքէջում։

Իր ուղերձում Արամ Ա-ն շեշտել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը ՀՀ վարչապետից ակնկալում է Հայաստան-Սփյուռք համագործակցությանը նոր ծավալների ու որակի հաղորդում ու այդ ամենն իր գործունեության շարժիչ ուժը դարձնելու կամք։

«Սիրելի՛ պարոն Փաշինյան,

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Անթիլիասի մայրավանքից Հայրապետական օրհնությամբ, քրիստոնեական ջերմ սիրով ու ազգային վառ ապրումներով ողջունում ենք Ձեր՝ ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելը», – ասված է շնորհավորական ուղերձում, որտեղ Արամ Ա կաթողիկոսը շեշտել է, որ Փաշինյանը երկրի վարչապետի պաշտոնը ստանձնում է Հայաստանի համար հույժ կարևոր մի ժամանակաշրջանում։

Ուղերձ-նամակում նաև ընդգծված է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը հետևել է Փաշինյանի գլխավորած ժողովրդական շարժմանը՝ գնահատելով ժողովրդին բռնարարքներից ու արյունահեղությունից հետ պահելու, սիրո և համերաշխությունը ժողովրդի շարժիչ ուժը դարձնելու ջանքերը։

«Սիրելի՛ պարոն վարչապետ,

Ժողովրդի թեկնածուն լինելը մեծ պատիվ է ու միաժամանակ՝ ծանր պարտավորություն։ Մենք ակնկալում ենք, որ Ձեր տված խոստումները, բարոյական արժեքների ու մարդու իրավունքների ամուր պահպանմամբ, կյանքի կկոչեք։ Ակնկալում ենք, որ հայրենի մեր ժողովրդի, Արցախի ու մեր ազգի գերագույն շահերն ու ձգտումները քաղաքական նկատառումներից վեր կդասեք, ինչպես նաև միասնական հայրենիքի ու ազգի սկզբունքին՝ Հայաստան-Սփյուռք համագործակցությանը նոր ծավալ ու որակ հաղորդելով՝ այն կդարձնեք Ձեր կյանքի ու գործունեության շարժիչ ուժը։ Ջերմորեն շնորհավորում ենք Ձեր ընտրությունը, մշտապես մնալու ենք աջակից Ձեզ ու Ձեր գլխավորած կառավարությանը, ինչպես նաև գործնական մասնակիցը հայրենաշինության առաքելությանը»,- ասված է նամակում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում