The Eyes-On Glasses System համակարգը թույլ է տալիս տեսնել մաշկի միջով: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը: Այս գործառույթը հնարավորություն է տալիս հեշտությամբ գտնել մաշկի տակ գտնվող արյունադարձ երակները: Հայտնագործության շնորհիվ ներերակային ներարկումներն ավելի արագ և հստակ կլինեն:
Համակարգի մշակմամբ զբաղվել են Evena Medical և Epson ընկերությունները: Հիմնական լսարանը բուժքույրերն են: «Խելացի» ակնոցների» օգնությամբ բուժաշխատողները կարող են գտնել այն երակը, որն անհրաժեշտ է ներարկման համար: Բացի այդ, The Eyes-On Glasses System-ի օգնությամբ կարելի է պահպանել պատկերներն ու տեսաժապավենը, կիսվել դրանցով Bluetooth, Wi-Fi և 3G-ով:
Համակարգը գործածության մեջ կդրվի 2014-ի առաջին եռամսյակում:











































