Sunday, 28 04 2024
Որտե՞ղ է Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին «մի ամբողջ շարք անկլավներ» տեսնում
Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար
ՀՀ-ն շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման իր մոտեցումները. Մարգարա-Ալիջան սահմանային անցակետը պատրաստ է շահագործման. ԱԳՆ
Իսրայելը պատրաստվում է լայնածավալ ռազմական գործողության
Գյումրու Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի ֆոնդը համալրվեց նոր ցուցանմուշներով
Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. Պեսկով
15:15
ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկորդային ցուցանիշ է գրանցել
Վրաստանի բնակչությունը 1 տարում կրճատվել է 1.1%-ով
14:45
60-ամյա կինը նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը
Տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգը. ԿԳՄՍ
14:15
Զենքի նոր մատակարարումները թույլ կտան Ուկրաինային դիմադրել. Մակրոն
Հայաստանը ծնկի չի գալիս՝ ՌԴ հաշվարկները հերթով ձախողվում են
Թել Ավիվում հակակառավարական ցույցեր են ընթանում
Էրդողանը ակնարկում է, որ Հայաստանը պետք է հաշվի նստի Թուրքիայի նոր դերակատարման հետ
Հինգ զոհ, ութ վիրավոր. իրանական ավտոբուսի վթարի վայրում աշխատանքները շարունակվում են. ՆԳՆ փրկարար ծառայություն
Սփյուռքը Հայաստանից գործնական սպասելիք ունի իր առօրյա մտահոգությունների վերաբերյալ
Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան- Գյումրի ավտոճանապարհը
Բայդենը չի ընդունում Էրդողանին. Պուտինը կմեկնի՞ Թուրքիա
12:45
ԵՄ-ը կարող է տուգանել Tiktok Lite-ը
12:30
Toyota-ն ավտոարտադրության ռեկորդ է սահմանել
12:15
Չինական BYD ավտոարտադրողը առաջին եվրոպական գործարանը կկառուցի
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ քաղաքացիներից մեկի ոտքը կոտրվել է
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին
Տեղումներ չեն սպասվում
10:45
Արհեստական բանականության (AI) ստարտափերը 27 մլրդ դոլարի ներդրում են ստացել
Նոր փուլ ենք մտնում՝ անորոշություններով լի, բայց դեպի խաղաղ գոյակցություն տանող ճանապարհ
10:24
Apple-ի սմաթֆոնների վաճառքը Չինաստանում նվազել է

Օրենք Էդվարդ Նալբանդյանին գործից հանելու մասին

Որևէ մեկը գիտի՞, թե ով է Հայաստանի արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարը: Հնարավոր է, որ շատերն անգամ չգիտեն էլ, որ Հայաստանի ԱԳՆ-ում նման պաշտոն կա: Խոսքն իհարկե ԱԳՆ աշխատակազմի մասին չէ: Մեկ ամիս հետո գլխավոր քարտուղարի մասին կիմաման բոլորը, որովհետև հնարավոր է այնպես ստացվի, որ հենց ԱԳՆ գլխավոր քարտուղարը լինի այդ պետական կառավարման մարմնի իրական ղեկավարը և ոչ թե ԱԳ նախարարը: Այդպիսի տպավորություն է ստեղծվում Դիվանագիտական ծառայության մասին օրենքի նոր նախագծի ուսումնասիրությունից հետո:

Հայաստանում այժմ էլ կա օրենք Դիվանագիտական ծառայության մասին, և գործող օրենքում ԱԳՆ գլխավոր քարտուղարի մասին ասված է միայն, որ գլխավոր քարտուղարի պաշտոնը դիվանագիտական ծառայության բարձրագույն պաշտոն է և գլխավոր քարտուղարը ղեկավարում է դիվանագիտական ծառայությունը: Օրենքում ասվում է նաև, որ գլխավոր քարտուղարի իրավասությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կանոնադրությամբ:

Իսկ ահա օրենքի նոր նախագծով գլխավոր քարտուղարի իրավասությունները սահմանվում են օրենքով, և դրանք անհամեմատ ավելի մեծ են, քան արտաքին գործերի նախարարինը: Չնայած՝ նախարարի մասով օրենքի նախագծում ասված է, որ նա ղեկավարում է արտաքին գործերի նախարարությունը, բայց Գլխավոր քարտուղարի իրավասությունների ցանկը ընթերցելուց հետո այդ տպավորությունը միանգամից վերանում է: Նախ սկսենք նրանից՝ նախատեսվում է, որ գլխավոր քարտուղարին նշանակելու է վարչապետը, սա նշանակում է, որ ենթակայության առումով ևս նրանք հավասար են լինելու: Ճիշտ է, նախատեսվում է, որ գլխավոր քարտուղարի թեկնածությունը պետք է առաջարկի նախարարը, բայց եթե վարչապետը որևէ մեկին նշանակի գլխավոր քարտուղար, մի՞թե հնարավոր է լինելու պարզել, թե արդյոք նրա թեկնածությունը նախարարն էր առաջարկել, թե վարչապետը ուղղակի վերցրել և իր ուզած թեկնածուին էր նշանակել այդ պաշտոնում: Նախարարը հաստատ աղմուկ չի բարձրացնի, թե այսինչ ապօրինություն է, օրենք է խախտվում, ես այլ մարդու թեկնածություն էի առաջարկել, բայց վարչապետն ուրիշին նշանակեց:

Անցնենք գլխավոր քարտուղարի իրավասությունների լայն շրջանակի նկարագրմանը:

Եվ այսպես, ԱԳՆ գլխավոր քարտուղարը դիվանագիտական ծառայության պաշտոնատար անձ է, որն ապահովում է դիվանագիտական ծառայության շարունակականությունը և իրականացնում է արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ղեկավարի լիազորությունները: Գլխավոր քարտուղարն աջակցում է նախարարին՝ կառավարության արտաքին քաղաքականության մշակման և իրականացման, ինչպես նաև դիվանագիտական ծառայության ղեկավարման գործերում՝ ապահովելով նախարարության, նրան ենթակա մարմնի և օտարերկրյա պետություններում դիվանագիտական ծառայության մարմինների միջև փոխգործակցությունը և դրանց ընթացիկ աշխատանքների համակարգումը։ Գլխավոր քարտուղարը, նախարարի հանձնարարությամբ, կարող է ներկայացնել նրան Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչների և Հայաստանի Հանրապետության պետական մարմինների հետ հարաբերություններում։ Գլխավոր քարտուղարը մշակում և իրականացնում է արտաքին գործերի նախարարության, նրան ենթակա մարմնի և օտարերկրյա պետություններում դիվանագիտական ծառայության մարմիններում կադրային քաղաքականությունը։ Գլխավոր քարտուղարը ղեկավարում է նախարարության ընթացիկ վարչական գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, կառավարության, նախարարի որոշումների և արտաքին գործերի նախարարության կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

Ինչպես տեսնում եք՝ գլխավոր քարտուղարը զբաղվում է ամեն ինչով՝ կադրային քաղաքականությունից, մինչև արտաքին քաղաքականության մշակում և վարչական խնդիրների լուծում:

Ինչով է սա պայմանավորված: Գաղնիք չէ, որ Հայաստանի իշխանությունները, արդեն տևական ժամանակ է, փորձում են ազատվել ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանից: Բայց նա ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի սիրելին է, և Լավրովը չի ցանկանում Նալբանդյանի փոխարեն այլ մարդու տեսնել այդ պաշտոնում: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էլ 2016թ. օգոստոսին նրան մեդալ տվեց, այդպիսով պաշտպանելով սեպտեմբերին նոր ձևավորվող կառավարությունից դուրս մնալու հեռանկարից: Հայաստանի իշխանությունը չցանկանալով հակադրվել Լավրովին, Նալբանդյանին թողնում է ԱԳ նախարարի պաշտոնում, բայց նախարարության ղեկավարումը հանձնելու են այլ մարդու, որը կոչվելու է գլխավոր քարտուղար: Սա համարյա այն նույն վիճակն է, ինչ կա պետական կառավարման ամենաբարձր մակարդակում, կա դե յուրե պետության գլուխ՝ նախագահ, որը դե ֆակտո ոչ մի լիազորություն չունի: Սա Հայաստանն է և դրանով ամեն ինչ ասված է. այստեղ ոչ թե մարդիկ են հարմարվում օրենքներին, այլ օրենքներն են հարմարեցվում կոնկրետ մարդկանց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում