Մարտի 11-ին Դոհայի նավահանգիստ կժամանի ամերիկյան նավը, որը հոլշտեյնյան ցեղատեսակի երեք հազար գլուխ կով է բերելու Կալիֆորնիայից, Արիզոնայից և Վաշինգտոնից։
Անցած տարվա հունիսին Սաուդյան Արաբիան և մի քանի մուսուլմանական երկրներ խզեցին Քաթարի հետ հարաբերությունները՝ մեղադրելով էմիրությանը ահաբեկչության աջակցության մեջ։ Փաստացի, Քաթարը շրջափակման մեջ հայտնվեց, այդ թվում՝ պարենամթերքի։
Սակայն դրանից մի որոշ ժամանակ անց Քաթարի էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանին ցույց տվեց, թե ինչպես է հարուստ երկիրը հաղթահարում պարենային ճգնաժամը և հարևանների անբարյացակամությունը։ ԱՄՆ–ից Քաթար, օդային ճանապարհով, մի քանի հազար կով հասցվեց։
Կովերին տեղավորեցին հատուկ կառուցված ֆերմաներում՝ Դոհայից 50 կմ հեռավորության վրա։ Կենդանիների խնամքն ու կաթի ստացումը այստեղ ամբողջովին ավտոմատացված են։










































