Գրեթե 39 հազար տարի առաջ մահացած, շատ լավ պահպանված մամոնտի ուսումնասիրությունը կօգնի զննել կենդանու ուղեղը:

10-ամյա կենդանին, ում գիտնականները Յուկա են անվանել, գտնվել է հիանալի պահպանված սիբիրյան սառցադաշտում:

Siberian Times հրատարակչության կողմից հրապարակված լուսանկարներում երևում է, թե գիտնականներն ինչպես են ուսումնասիրությունից առաջ հանում Յուկայի ուղեղը:

Ինչպես հաղորդել են ուսումնասիրողները՝ ուղեղը հանելու պրոցեդուրայում օգտագործվել է փղերի բուժման մեջ կիրառված փորձը: Ուղեղը հանելուց հետո այն տեղափոխվել է Մոսկվա:

Ուսումնասիրության առաջին արդյունքները հաստատել են, որ մամոնտի ուղեղը կառուցվածքով նման է փղի ուղեղին, սակայն գիտնականների թիմը պնդում է, որ լրացուցիչ ուսումնասիրություններ են անհրաժեշտ: Գիտության համար ամենակարևոր փաստն այն է, որ գիտնականները կարողացել են որոշել ուղեղի ֆունկցիոնալ բաժինները, նշանակում է հետագայում կկարողանան կազմել նաև մամոնտի ուղեղի ատլասը:











































